Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Ջուղա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Անցյալում եկեղեցու փողոցը կոչւում էր Ղարիբենց փողոց և հաճախ էլ եկեղեցին «Ղարիբենց ժամ»։ Եկեղեցին կոչվել է նաև «Մեծ Խոջենց եկեղեցի», որովհետև կառուցվել է Խոջա Նազարի կողմից։ Ըստ Առաքել Դավրիժեցու, այս եկեղեցին, Ջուղայի հայտնի ուխտատեղի եկեղեցիներից է, քանի որ շահ Աբբասի հրամանով Էջմիածնից այստեղ են 15 կտոր քարեր բերվել, որպեսզի հայերը դրա սիրուց չլքեն Ջուղան և չվերադառնան Հայաստան[5]։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու ներսում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1][3] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[4][2] |
Անվանված | Սուրբ Գևորգ[1][3] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[1][2] |
Կառուցման ավարտ | 1611 |
11,6 մետր[1] | |
Երկարություն | 26 մետր[1] |
Լայնություն | 11,6 մետր[1] |
Գմբեթ | 3 հատ |
Շինանյութ | adobe?[1], աղյուս[1][2], plaster?[1][2], սայլակ[3][2] և cob?[1] |
Saint George Church (Isfahan) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵկեղեցու սեղանի ներքևում եղած քարերի արձանագրությունները, որպես խաչքարերի հիշատակարաններ, ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցւել է 1611 թվականին։ Սեղանը թվագրվում է 1962 թվականի։ Դրա ներքևում գտնվում են Էջմիածնից բերված երեք սյունաքարեր, որի պատճառով որոշ գրչագրերում հիշատակվել է որպես սուրբ Էջմիածին, ինչպես նաև «Ընդ հովանեաւ Ս. Էջմիածնի»։
1892 թվականին եկեղեցու հյուսիսային կողմում կառուցվել են յոթ սենյակներ։ Սուրբ Գևորգն արևմտյան դռան վերևում ունի մի զանգակատուն, որը կառուցվել է 1920-ական թվականներին։ 1954 թվականին եկեղեցին հիմնապես վերանորոգվել է։
Ճարտարապետություն
խմբագրելՍուրբ Գևորգն ունի երեք կամար ու փոքր լուսամուտներով գմբեթներ։ Եկեղեցին ունի գեղեցիկ բեմ, որը զարդանախշված է հրեշտակներով։ Կամարներից ներքև ունի վեց պատուհան, որոնցից մեկը փակվել է։ Եկեղեցու հյուսիսային և արևմտյան դռների արտաքին մասի վերևում, կան հախճապակիներով նկարներ, որոնցից հյուսիսայինը ներկայացնում է Յիսուսի ծնունդը և երեք մոգերի երկրպագությունը։ Արևմտեան դռան առջև կա մի փոքր գավիթ, իսկ դռան վերևում հախճապակու վրայ Աստվածածնի ավետման պատկերն է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://iranarchpedia.ir/entry/22895
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/գէորգ-եկեղեցի.html
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Սուրբ Գևորգ եկեղեցի
Արտաքին հղումներ (պատկերներ)
խմբագրել- [1] Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- [2] Արխիվացված 2013-12-03 Wayback Machine
- [3] Արխիվացված 2013-12-02 Wayback Machine