Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Լիվոռնո)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (իտալ.՝ Chiesa armena di San Gregorio Illuminatore), նախկին հայ կաթողիկե եկեղեցի Իտալիայի Տոսկանայի շրջանի Լիվոռնո քաղաքում։ Ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, պահպանվել է բարոկկո ոճի նրբագեղ ֆասադը, որն այժմ Կիլիկիայի հայոց պատրիարքարանի սեփականությունն է և կանգնած է երկու երեք հարկանի շենքերի միջև, որոնք 2008 թվականից ծառայում են որպես միջմշակութային կենտրոն։ Եկեղեցու հասադը Via della Madonna փողոցում է, Greci Uniti տաճարից և Մադոննայի եկեղեցուց ոչ հեռու։ Մարմարե ճակատին առկա են Անդրեա Վակկայի «Գթության և հավատքի արձանները» և Սուրբ Գրիգոր Լուսավորչի օվալաձև պատկերը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | գերեզմանատուն, եկեղեցի և անշարժ գույք |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Լիվոռնո[1] |
Հասցե | Via della Madonna - Livorno[1] |
Թեմ | Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1701 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Ճարտարապետ | Giovanni Battista Foggini? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1701 |
San Gregorio (Livorno) Վիքիպահեստում |
Նախկին եկեղեցու պատմություն
խմբագրելՀայերը 1593 թվականի հունիսին Ֆերդինանդո I Մեդիչիից արտոնություններ ստացան Լիվոռնոյում։ 1683 թվականին նրանց թվաքանակն ու հարստությունը նպաստեցին եկեղեցի ունենալու գործին։ 1697 թվականին դուքսը համաձայնություն տվեց ֆինանսավորման ծրագրին։ Ֆինանսավորումը կատարել են 120 հայ վաճառականներ։ Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու գործում մեծ ներդում է ունեցել Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ։ Հանգանակության ընդհանուր 3245 պեցցա գումարին նա հատկացրել է ևս 53032 պեցցա։ Սակայն եկեղեցու բարերարը չի տեսել շինարարության ավարտը. 1709 թվականի սեպտեմբերի 13-ին, ֆինանսական զեղծումները քողարկելու նպատակով, նրան սպանել է Բեժան անունով վրացի ծառայողը, որին դե Մաթուսը փրկագնել էր ստրկությունից[2]։
Հռոմի պապը բարձր գնահատելով Աստվածատուր Օղլանքեշիշյանի ավանդը՝ նրան շնորհել է Հռոմի քաղաքացու, Լաթերանյան կոմսի և Ոսկե խաչի ասպետի կոչումների։ Հռոմի կաթոլիկ «Congregatio pro Gentium Evangelizatione»-ն համաձայնել է, որ եկեղեցին պատկանի հայ քահանաներին, սակայն թույլ է տվել տեղի եպիսկոպոսին որոշել, թե արդյոք այլ քահանաներ պետք են, թե ոչ։ Այս խնդրին բախվել են հիմնականում ուղղափառ Արևելքի ժողովուրդները ներկայացնող եկեղեցիները։
Շինարարությունը սկսվել է 1701 թվականին՝ ենթադրաբար Կոսիմո III-ի որդու՝ արքայազն Ֆերդինանդի նախագծով և իրականացվել Ջովանի Դել Ֆանտասիայի կողմից։ Եկեղեցին օծվել է 1714 թվականին։ 1799 թվականի մայիսին ֆրանսիացիներն այս եկեղեցուց առգրավել են 47 ֆունտ արծաթյա իրեր, և դրա արժեքը հատուցվել է միայն Փարիզում բողոքի ցույցերից հետո։ 1843 թվականից մինչև 1845 թվականը եկեղեցին վերադարձվել է համայնքին։ Եկեղեցին ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով։
Նախկին եկեղեցի
խմբագրելՆախկին եկեղեցին փոքր էր, սակայն ուներ զարդարված բարձր, բարակ գմբեթ։ Մեծ կտավների վրա պատկերված էին հայ եկեղեցու չորս ուսուցիչները, այդ թվում՝ հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը[3], աջ կողմում Սուրբ Գրիգորը մկրտում է հայոց թագավոր Տրդատին և նրա հետևորդներին[4], իսկ ձախ կողմում՝ հեթանոս Աստիագես թագավորին և նահատակ Սուրբ Էքսպեդիտին քրիստոնեություն քարոզող Բարդուղիմեոս առաքյալը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ «Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ St Mesrop painted by Giuseppe Bottani.
- ↑ St Gregory fresco was painted by Francesco Riviera