Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չարեքտար)

Չարեքտարի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու գետի աջափնյա բլրի գագաթին (այժմ՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան, գյուղ Չարեքտար)։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չարեքտար)



Մատենագրական աղբյուրներում վանքի մասին տեղեկությունները սակավաթիվ են։ Վանքի հիմնադրման շարժառիթների, ժամանակի և անվան մասին մինչև օրս ոչինչ հայտնի չէ։ Ժամանակին տեղում պահպանված մի խաչքարի արձանագրության վերծանումից Ս. Ջալալյանցը կարծել է, թե վանքի անունը Մշահան է (այնուհետև նրան կրկնել է Ս. Բարխուդարյանցը), քանդակագործության վերծանումը սխալ է ընկալվել։ Վերին Խաչենու ականավոր վանքային համալիրներից մեկն է, գտնվում է Թարթառի աջ ափին, Չարեքտար գյուղի բարձրանիստ բլրի վրա։ Հին ժամանակներից վանքի անունը կոչվել է Չարեքթար։ Այնուամենայնիվ վանքի հին անունը անհայտ է, տեղում պահպանված վիմագրությունից պարզ է դառնում, որ 1260 թվականին վանքի եկեղեցին, որը կառուցվել և կոչվել է ս․ Աստվածային[1]։

Թեպետ վանքն ամբողջությամբ բնաջնջվել է, նրա սրտաբաշ քարերով կառուցվել են բնակելի և արտադրական շենքեր, ջարդել ու բլրից ցած են գլորել բազմաքանակ խաչքարեր, տապանաքարեր, այնուամենայնիվ գավթի և զանգակատան կողապատերի զգալի մասը պահպանում են եկեղեցում, վիմագրություններ պարունակող սալաքարեր, խաչքարեր, ժայռաբեկորներ։ Վանքի արձանագրությունները ունեն պատմական մեծ նշանակություն, Ս․ Բարխուդարյանի կազմած «Դիվան հայ վիմագրությունը» 5-րդ պուրակում որոնցից 11-ը հրատարակվել են։ Քիչ են նաև անթվակիր արձանագրությունները, որոնք Արևելյան Հայաստանի միջնադարյան իսկությունից կոնկրետ տեղեկություններ են պարունակում։ Վանքում, հատկապես գավթում կային բազմազան տապանաքարեր որոնք աչքի էին ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական այլատեսակ զարդաքանդակներով։ Մասնավորապես ճոխ զարդարանք ուներ Ծարա գավառի քաջ իշխան Գրիրգորի տապանաքարը[1]։

Պեղումներ խմբագրել

Վանական համալիրի պեղումները սկսվել են 2009 թվականին։ Պեղումների ընթացքում պարզ է դարձել, որ համալիրի հիմնական հուշարձանախումբը, որը տեղադրված է գյուղի վրա իշխող կոնաձև բլրի գագաթին, բաղկացած է եղել.

  • գլխավոր եկեղեցուց, որն իր ճարտարապետական հորինվածքով և շինարարական տեխնիկայով ու նութերով մոտ է 12-13-րդ դարերի կառույցներին
  • գավթից, որից պահպանվել է միայն հիմնապատի կեսը
  • եկեղեցուն հարավից կցված փոքր եկեղեցուց կամ մատուռից, որը նույնությամբ կրկնում է եկեղեցու հորինվածքը, միայն ավելի փոքր չափերով
  • զույգ աշտարակներով պարսպից, որը կից է գավթին հյուսիսից
  • սրահից, որը կից է գավթին հարավից
  • ևս մի մատուռից՝ եկեղեցուն կից հյուսիսից։

Պեղումներից, համալիրի տարածքից և մոտակա բնակելի տների ավերակներից գտնվել են ինչպես ամբողջական, այնպես էլ բեկորային խաչքարեր, որոնք ունեն արձանագրություններ։ Խաչքարերը հորինվածքով և քանդակների ոճական առանձնահատկություններով թվագրվում են 12-14-րդ դարերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի Պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան. էջեր 54–55. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Ս. Այվազյան, Գ. Սարգսյան, Չարեքտար գյուղի վանական համալիրի պեղումների եւ հետազոտությունների արդյունքները, Վարձք N 10, Նայիս-Հոկտեմբեր, էջ 48-57։
  2. Ս. Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Բ, 1858, էջ 228։
  3. Դիվան հայ վիմագրության, պրակ 5, կազմող՝ Ս. Բարխուդարյան, Երևան, 1982, էջ 132։