Արցախի Հանրապետության աշխատանք և զբաղվածություն
ԼՂՀ աշխատանք և զբաղվածություն Կառավարությունը հետևողականորեն ավելացնում է զբաղվածության պետական ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները, դրանց զգալի մասնպատակաուղղում աշխատաշուկայի ուսումնասիրությանը, գործազուրկների հաշվառմանը՝ նրանց մասնագիտական վերարտադրման միջոցով մրցունակության բարձրացմանը։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ երկրում աշխատանք փնտրողների թիվը եղել է 3644, 94,8 %-ը՝ կանայք։ 3497-ն ստացել են գործազուրկի կարգավիճակ, իսկ աշխատանքի տեղավորվել է 129 մարդ, 97 %-ը՝ կանայք։ 2010 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում սահմանվել է 32 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, որը բավական հեռու է սոցիալական երաշխիքի իր գործառույթը կատարելուց, չի սահմանված սպառող, զամբյուղի նվազագույն չափը, աշխատավարձի չափն ուղղակիորեն կախված չէ աշխատուժի արժեքից և չի ապահովում նրա վերարտադրության բնականոն պայմանները։ Ստեղծվել է նաև ԼՂՀ աշխատանքի պետական տեսչություն (2005)՝ վերահսկելու համար աշխատանքային պայմանների, աշխատողների ազատությունների և իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |