Սուրայա Սադրադինովնա Կաջար-Սերգեևա (ապրիլի 18 (մայիսի 1), 1910, Շուշի, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1992(1992-07-27), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո)։ Ադրբեջանական ԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի։ 1964 թվականից ԽՄԿԿ անդամ։

Սուրայա Կաջար-Սերգեևա
Բնօրինակ անունադրբ.՝ Sürəyya Qacar
Ծնվել էապրիլի 18 (մայիսի 1), 1910
Շուշի, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհուլիսի 27, 1992(1992-07-27) (82 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

1927-1939 թվականներին եղել է Միրզա Ֆաթալի Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստուհի։ Կերտել է կանանց բանաստեղծական կերպարներ՝ Լեյլի, Ասլի, Ասյա (Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մեջնուն», «Ասլի և Քերիմ», «Արշին մալ ալան»), Շահ Սենեմ (Զ. Հաջիբեկովի «Աշուղ Ղարիբ») և այլն։ 1940 թվականից Ադրբեջանի Մուսլիմ Մագոմաևի անվան պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի էր։ Հանդես է եկել ադրբեջանական դասական մուղամների, հայկական, վրացական ժողովրդական և խորհրդային կոմպոզիտորների երգերի կատարումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 268