Սուսաննա Մկրտչյան (նկարիչ)

հայ նկարիչ

Սուսաննա Մկրտչյան (հունվարի 19, 1946(1946-01-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011), Գյումրու պատվավոր քաղաքացի[1]։

Սուսաննա Մկրտչյան
Ծնվել էհունվարի 19, 1946(1946-01-19) (78 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն
Սուսաննա Մկրտչյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Սուսաննա Մկրտչյանը ծնվել է 1946 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի) Ղարսից Ալեքսանդրապոլում հաստատված ընտանիքում[2]։ 1953-1964 թվականներին սովորել է Գյումրիի թիվ 10 միջնակարգ դպրոցում, 1965-1970 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Աշակերտել է Հակոբ Անանիկյանին, Սերգեյ Միրզոյանին։ 1969-1978 թվականներին դասավանդել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1970-2004 թվականներին՝ Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում, 1995-2010 թվականներին՝ Գյումրիի ճարտարագիտական ինստիտուտում, 2007 թվականից՝ պրոֆեսոր[3]։ 1978 թվականից Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է[4][5][6]։

1970 թվականից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանում և արտերկրում։ 2016 թվականին ՀՀ ԱԺ-ում բացվել է Սուսաննա Մկրտչյանի «Մասունքներ» խորագիրը կրող հոբելյանական ցուցահանդեսը[7], որտեղ ներկայացվել է արվեստագետի 35 աշխատանք[8]։

Ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում, նկարում մետաքսի վրա, ստեղծում նատյուրմորտներ, թղթե արձաններ, տարազներ։ «Գյումրի՛, իմ սեր» գրաֆիկական շարքում նկարչուհին ներկայացրել է հարազատ քաղաքի՝ Ալեքպոլ-Գյումրու անցած-գնացած դեպքերն ու դեմքերը, կյանքն ու կենցաղը, անկրկնելի ոգին ու շունչը, բնիկ գյումրեցիներին բնորոշ կերպարներն ու կոլորիտային տիպերը։ «Գյումրի» շարքում նկարչուհին փորձում է մո­ռացությունից փրկել և նոր սերնդի համար պահպանել հին Գյումրին առանձնահատուկ կոլորիտով ու ծեսի վերածված ավանդույթներով։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ, 2007
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2011
  • Գյումրիի տարվա մարդ «Գյումրու երախտավոր», 2012
  • «Հայուհի» մրցանակ, 2013
  • «Գյումրու պատվավոր քաղաքացի, 2022[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուսաննա Մկրտչյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց – Tsayg». tsayg.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Գյումրեցի նկարչուհին` կյանքի ու ստեղծագործության դիտանկյունից — …sed magis amica veritas». www.asparez.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. «Սուսաննա Մկրտչյանը` Գյումրու երախտավոր — …sed magis amica veritas». www.asparez.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Սուսաննա Մկրտչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. «Սուսաննա Մկրտչյան.15.07- 21.07.2003». izi.TRAVEL (պարզեցված չինարեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  6. «Սուսաննա Մկրտչյան – gyumriartunion». gyumriartunion.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  7. «Իր 70-ամյակին ընդառաջ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց Գյումրիի նիստուկացն ամփոփոխ յուրօրինակ ցուցահանդեսը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  8. One, Studio. «Սուսաննա Մկրտչյան - - df.am». DeFacto. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  9. «Սուսաննա Մկրտչյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց». Tsayg. 2022 թ․ մարտի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.