«Սուպերմեն 2»(անգլ.՝ Superman 2), 1980 թ.-ի ֆանտաստիկ ժանրի կինոնկար։ 1978 թ.-ի «Սուպերմեն» ֆիլմի սիքվելը։ Համանուն կոմիքսի էկրանիզացիան։ Սուպերմենի մասին միակ կինոնկարն է, որն ունի երկու ռեժիսոր։ Հենց այս ֆիլմիցը դարձավ Ռիչարդ Դոնների և Ռիչարդ Լեստերի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը։ Դոնների պնդմամբ 1977թ.-ին նա նկարահանել է ֆիլմի 75%-ը, ինչից հետո հեռացվել է աշխատանքից։ 1979 թ.-ին Լեստերը նկարեց մնացած տեսարանները և վերամշակեց Դոնների նկարահանածը` այդ ամենը կազմեց ֆիլմի 25%-ը։ 2006 թ.-ին DVD-ով դուրս եկավ «Սուպերմեն 2։ Ռիչարդ Դոնների տարբերակը» ֆիլմը։

Սուպերմեն 2
անգլ.՝ Superman II
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], ֆանտաստիկ ֆիլմ[1][2][4][…] և ֆենթեզի ֆիլմ
ԹեմաSuperman? և այլմոլորակայինների ներխուժում
Թվականդեկտեմբերի 4, 1980, ապրիլի 9, 1981, հունիսի 19, 1981[5], օգոստոսի 14, 1981[6] և ապրիլի 2, 1981[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Դոններ[1][2] և Richard Lester?[1][8][2][…]
ՊրոդյուսերՊիեռ Սպանգլեր
Սցենարի հեղինակՄարիո Պյուզո, David Newman?, Leslie Newman?, Տոմ Մանկևիչ և Դևիդ Նյուման
ԴերակատարներՔրիստոֆեր Ռիվ[9][8][2][…], Մարգո Քիդդեր[9][3], Ջին Հեքմեն[9][8][2][…], Նեդ Բիթի[9][8][2], Ջոն Կուպեր (դերասան)[9], Sarah Douglas?[9], Jack O'Halloran?[9], Վալերի Փերին[9], Susannah York?[9], Քլիֆթոն Ջեյմս[9], Ի. Գ. Մարշալ, Մարկ ՄաքԿլյուր[9], Թերենս Սթեմփ[9], Ռիչարդ Գրիֆիտս[9], Էնթոնի Շեր[10], Յուջին Լիպինսկի[10], Ռիչարդ Դոններ[10], Ջոն Ռացենբերգեր[10], Շեյն Ռիմեր[10], Tommy Duggan?[10], Ջոն Հոլիս[10], Անգուս ՄակԻննես[10] և Roger Brierley?[10]
ՕպերատորՋեֆրի Անսուորթ և Ռոբերտ Փեյնթեր
ԵրաժշտությունKen Thorne?
ՄոնտաժJohn Victor Smith?
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Փարիզ
Նկարահանման վայրՓարիզ, Նյու Յորք, Տորոնտո, Ալբերտա և Pinewood Studios
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն127 րոպե
Բյուջե54 000 000 $[11]
Շահույթ108 185 706 $[11], 108 185 706 $[11] և 14 100 523 $[11]
ՆախորդSuperman?
ՀաջորդSuperman III?

Ֆիլմի պրեմիերան Եվրոպայում և Ավստրալիայում տեղի ունեցավ շատ ավելի շուտ (1980 թ.-ի դեկտեմբերի 4) քան ԱՄՆ-ում (1981 թ.-ի հունիսի 19), ինչը այդ մասշտաբի ծրագրի համար բավականին տարօրինակ որոշում էր։

Սյուժե խմբագրել

Առաջին ֆիլմի սկզբում Կրիպտոն մոլորակի ղեկավար Ջոր Էլը դատապարտեց Գեներալ Զոդին և իր երկու օգնականներին բանտարկության տիեզերական բանտում, որից հետո Կրիպտոնը ոչնչացվեց և միակը ով ողջ մնաց դա Կալ Էլն էր` Ջոր Էլի որդին, ով եկավ երկիր և այստեղ դարձավ Սուպերմեն` սուպերհերոս, ով տարբեր լավ գործեր է կատարում։ Մի անգամ նա տերորիստների խմբից փրկել է Փարիզը` չարագործները ցանկանում էին Էյֆելյան աշտարակում ատոմային ռումբ պայթեցնել, իսկ սուպերհերոսը լուծեց այդ խնդիը նետելով ռումբը տիեզերք, որտեղ այն պայթեց։ Պայթյունից երեք տիեզերական չարագործները դուրս եկան և սկսեցին քաոս սփռել։ Սկզբում նրանք դաժան հաշվեհարդար տեսան լուսնի վրա գտնվող ամերիկացի տիեզերագնացների հետ, հետո եկան երկիր և գրավեցին մի ոչ մեծ ամերիկյան քաղաք և վեջում գնացին Վաշինգտոն ու գերևարեցին ԱՄՆ նախագահին։ Սուպերմենը այդ մասին ոչինչ չգիտեր։ Քանի որ իր ընկերուհի Լոիս Լեյնը բացահայտել էր որ նա և Կլարկ Կենտը նույն մարդն են, հանուն իր սիրո Սուպերմենը ցանկանում էր հրաժարվել իր ուժերից։ Բայց իմանալով, թե ինչ է կատարվում երկրի վրա նա նորից վերադառնում է իր գործին։ Չնայած դրան չարագործները երկրի վրա համախոհ ունեն`Լեքս Լյութորը, ով գիտեր Սուպերմենի թույլ տեղերը։

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Քրիստոֆեր Ռիվ Կլարկ Կենտ/Սուպերմեն
Ջին Հեքմեն Լեքս Լյութոր
Նեդ Բիթթի Օթիս
Ջեկի Կուպեր Պերրի Ուայթ
Մարգո Կիդդեր Լոիս Լեյն
Վալերի Պերրին Եվա Թեշմախեր
Մարկ Մակկլյուր Ջիմմի Օլսեն
Տերենս Ստամպ Գեներալ Զոդ
Սառա Դուգլաս Ուրսա
Ջեկ Օ'Խալլորան Նոն
Սյուզաննա Յորկ Լառա
Կլիֆտոն Ջեյմս շերիֆ
Է. Գ. Մարշալլ ԱՄՆ նախագահ

Պարգևներ և Նոմինացիաներ խմբագրել

1982թ.-ին ֆիլմը ստացավ «Սատուրն» կինոմրցանակը` որպես լավագույն գիտաֆանտաստիկ կինոնկար։ Բացի այդ այն եղել է նույն կինոմրցանակի երեք այլ նոմինացաիաներում`

  • Լավագույն տղամարդկային դեր` Քրիստոֆեր Ռիվ,
  • Լավագույն կանացի դեր` Մարգո Կիդդեր,
  • Լավագույն օրիգինալ երաժշտություն` Քեն Տորն։

Ծանոթագրություններ խմբագրել