Ջեֆրի Անսուորտ (անգլ.՝ Geoffrey Unsworth, մայիսի 26, 1914(1914-05-26), Atherton, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 28, 1978(1978-10-28)[1], Բրետան, Q88521114?, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), անգլիացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Կաբարե» և «Տեսս» ֆիլմերի համար։

Ջեֆրի Անսուորտ
Ծննդյան թիվ՝մայիսի 26, 1914(1914-05-26)
Ծննդավայր՝Atherton, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 28, 1978(1978-10-28)[1] (64 տարեկան)
Վախճանի վայր՝Բրետան, Q88521114?, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ և կինոօպերատոր
Պարգևներ՝
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար և «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
IMDb։ID 0005910

Կենսագրություն խմբագրել

Ջեֆրի Անսուորտը ծնվել է 1914 թվականի մայիսի 26-ին Լանկաշիրում (Անգլիա)։ 1932 թվականին սկսել է աշխատել որպես օպերատորի օգնական[2]։ Որպես կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1942 թվականի «World Garden» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իր կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 80 ֆիլմ, որոնց թվում են ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը», Բոբ Ֆոսի «Կաբարե», Սիդնի Լյումետի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում», Ռիչարդ Դոնների «Սուպերմեն» և Ռիչարդ Լեստերի «Սուպերմեն 2» կինոնկարները։ 1976 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով[2]։ Անդամակցել է Բրիտանիայի կինոօպերատորների միությանը։

Ջեֆրի Անսուորտը մահացել է ինֆարկտից 1978 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «Տեսս» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրա աշխատանքը շարունակել է կինոօպերատոր Գիսլեն Կլոկեն[3]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1947 – Մարդը ներսում / The Man Within (ռեժ.՝ Բեռնարդ Նոուլս)
  • 1947 – Ջեսի / Jassy (ռեժ.՝ Բեռնարդ Նոուլս)
  • 1948 – Բլանշ Ֆյուրի / Blanche Fury (ռեժ.՝ Մարկ Ալեգրե)
  • 1954 – Միլիոն ֆունտ ստեռլինգի բանկային տոմս / The Million Pound Note (ռեժ.՝ Ռոնալդ Նիմ)
  • 1956 – Քաղաք, որ նման է Էլիսի / A Town Like Alice (ռեժ.՝ Ջեք Լի)
  • 1956 – Ժակլին / Jacqueline (ռեժ.՝ Ռոյ Ուորդ Բեյքեր)
  • 1958 – Գիշեր, որ պետք է հիշել / A Night to Remember (ռեժ.՝ Ռոյ Ուորդ Բեյքեր)
  • 1960 – Սյուզի Վոնգի աշխարհը / The World of Suzie Wong (ռեժ.՝ Ռիչարդ Քուայն)
  • 1962 – 300 սպարտացիները / The 300 Spartans (ռեժ.՝ Ռուդոլֆ Մատե)
  • 1963 – Թամահին / Tamahine (ռեժ.՝ Ֆիլիպ Լիքոք)
  • 1964 – Բեքեթ / Becket (ռեժ.՝ Պիտեր Գլենվիլ)
  • 1965 – Չինգիզ Խան / Genghis Khan (ռեժ.՝ Հենրի Լևին)
  • 1968 – 2001 թվականի տիեզերական ոդիսականը / 2001: A Space Odyssey (ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ)
  • 1969 – Հրաշագործը / The Magic Christian (ռեժ.՝ Ժոզեֆ Մաքգրետ)
  • 1970 – Երեք քույր / Three Sisters (ռեժ.՝ Լորենս Օլիվիե)
  • 1970 – Կրոմվել / Cromwell (ռեժ.՝ Քեն Հյուզ)
  • 1972 – Կաբարե / Cabaret (ռեժ.՝ Բոբ Ֆոս)
  • 1972 – Ալիսը Հրաշքների աշխարհում / Alice’s Adventures In Wonderland (ռեժ.՝ Ուիլյամ Ստերլինգ)
  • 1973 – Սեր ու ցավ և այլ հիմարություններ / Love and Pain and the Whole Damn Thing (ռեժ.՝ Ալան Պակուլա)
  • 1974 – Զարդոզ / Zardoz (ռեժ.՝ Ջոն Բուրմեն)
  • 1974 – Սպանություն «Արևելյան ճեպընթացում» / Murder on the Orient Express (ռեժ.՝ Սիդնի Լյումետ)
  • 1975 – Թագավորական փայլ / Royal Flash (ռեժ.՝ Ռիչարդ Լեստեր)
  • 1975 – Վարդագույն պանտերայի վերադարձը / The Return of the Pink Panther (ռեժ.՝ Բլեյք Էդվարդս)
  • 1977 – Կամուրջը շատ հեռու է / A Bridge Too Far (ռեժ.՝ Ռիչարդ Աթենբորո)
  • 1978 – Սուպերմեն / Superman (ռեժ.՝ Ռիչարդ Դոններ)
  • 1979 – Գնացքի առաջին խոշոր կողոպուտը / The First Great Train Robbery (ռեժ.՝ Մայքլ Քրայթոն)
  • 1979 – Տեսս / Tess (ռեժ.՝ Ռոման Պոլանսկի)
  • 1980 – Սուպերմեն 2 / Superman II (ռեժ.՝ Ռիչարդ Լեստեր)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 «GEOFFREY UNSWORTH». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «The 37th Academy Awards | 1965». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. «The 45th Academy Awards | 1973». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «The 47th Academy Awards | 1975». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. «The 53rd Academy Awards | 1981». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. «Film in 1964 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Film in 1965 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «Film in 1969 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. «1973 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «1975 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. «1978 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. «1979 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. «1982 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել