Դին Քեյն
Դին Քեյն (անգլ.՝ Dean Cain, հուլիսի 31, 1966[1][2], Mount Clemens, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալում խաղացած Քլարկ Քենթի/սուպերմենի դերով։
Դին Քեյն անգլ.՝ Dean Cain | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1966[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Mount Clemens, Միչիգան, ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոպրոդյուսեր և հնչյունավորող |
Ծնողներ | մայր՝ Sharon Thomas? |
Համատեղ ապրող(ներ) | Samantha Torres? |
Երեխա(ներ) | Christopher Dean Cain? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԴին Ջորջ Թանական ծնվել է 1966 թվականի հուլիսի 31-ին Միչիգան նահանգում՝ Մաունթ Քլեմենսում՝ դերասանուհի Շարոն Թոմասի (ծնված հունիսի 3-ին 1946 թվական) և ԱՄՆ-ի բանակի զինծառայող Ռոջեր Թանանի ընտանիքում։ Քեյնի երակներով հոսում է ճապոնական (նրա հայրական կողմի պապից), ֆրանկոկանադական, իռլանդական և վալիական արյուն[4]։ Դինն ունի ավագ եղբայր (այժմ՝ երաժիշտ) Ռոջերը։ Ապագա դերասանի ծնողները բաժանվել են դեռ նրա ծնունդից առաջ։ Շատ ավելի ուշ, երբ Քեյնը հայտնի է դարձել, Ռոջերը National Enquirer ամսագրին տված իր հարցազրույցում ասել է, որ Շերոնը հեռացել է իրենից այն ժամանակ, երբ ինքը Վիետնամի պատերազմում էր։ 2001 թվականի հունվարին Դինը հերքել է այդ ամենը՝ ասելով, որ իր հայրը երբեք չի մասնակցել այդ պատերազմին, և որ ամուսնալուծության պատճառն այն է, որ նա դավաճանել է Շերոնին։
1969-ին նրա մայրը ամուսնացել է ռեժիսոր Քրիստոֆեր Քեյնի հետ (ծնվել է 1943 թ. հոկտեմբերի 29-ին), ով որդեգրել է Դինին և Ռոջերին։ Ընտանիքը տեղափոխվել է Մալիբու, Կալիֆոռնիա[5][6]։ 1973-ին զույգը ունեցել է դուստր`դերասանուհի Քրիսինդա Քեյնին։ Դպրոցական տարիներին Դինը ակտիվորեն զբաղվել է սպորտով։ Նա խաղացել է դպրոցի բեյսբոլի թիմի կազմում իր եղբայրների՝ Չադի և Ռոբ Լոուի և Չարլի Շինի հետ, որոնք նաև նրա դասընկերներն էին։ 1984 թվականին Դինը ավարտել է ավագ դպրոցը, նրան առաջարկել են սպորտային կրթաթոշակ 17 համալսարանից, բայց նա ընտրել է Փրինսթոնի համալսարանը։ Փրինսթոնում նա վոլեյբոլի հավաքականի ավագն էր, նաև որպես պաշտպան խաղում էր ամերիկյան ֆուտբոլի հավաքականում, որտեղ նա մեկ մրցաշրջանում կատարել է 12 բռնում։ Նա նաև եղել է Zeta Psi եղբայրության անդամ։ Քեյնը ավարտել է Փրինսթոնը 1988 թվականին պատմության բակալավրի աստիճանով։
Կարիերա
խմբագրելԱվարտելուց անմիջապես հետո Դինը պայմանագիր է կնքել Ազգային ֆուտբոլային լիգայի Բաֆալո Բիլս թիմի հետ։ Սակայն ծնկի վնասվածքը, որը ստացել էր մարզման հավաքի ժամանակ, խզել է նրա դեռ նոր սկսված մարզական կարիերան[7]։ Սկզբում նա սկսել է սցենարներ գրել, ապա՝ նկարահնվել հեռուստատեսությունում՝ հայտնվելով գովազդներում և հանրաճանաչ հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Grapevine», «Ուրիշ աշխարհ» (1987-1993), «Բևեռլի Հիլզ, 90210»։ 1993 թվականին Քեյնը հայտնի է դարձել« Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալում խաղացած Սուպերմենի դերով, որն ավարտվել է 1997 թվականին։
1998 թվականին Դինը բացել է Angry Dragon Entertainment պրադյուսական ընկերությունը, որը պրոդյուսերություն էր անում TBS Superstation ալիքով «Ripley’s Believe It or Not!» հեռուստասերիալին։ Նա նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն» (2000), «Ժամանակից դուրս» (2003) և «Բեյլիի միլիարդները» (2004)։ 2004 թվականին իրական կյանքի վրա հիմնված «Perfect Husband: The Laci Peterson Story» ֆիլմում խաղացել է Սքոթ Պետերսոնի դերը։ Նա նաև պարբերաբար Քեյսի Մենինգի դերով հայտնվել է «Լաս Վեգաս» սերիալում (2003-2008)։ Որպես հյուր աստղ՝ Դինը նկարահանվել է հեռուստատեսային «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում՝ խաղալով անմահ դոկտոր Քուրթիս Նոքսի դերը[8][9]։
Անձնական կյանք
խմբագրելՓրինսթոնում սովորելու ժամանակ Դինը երկու տարի հանդիպել է դերասանուհի Բրուք Շիլդսի հետ[6], որը նրանից մեկ տարով մեծ էր։ 1997-ին սկսել է հանդիպել քանթրի-երգչուհի Մինդի Մակկրիդի հետ և 1998-ի սկզբին զույգը հայտարարել իրենց նշանադրության մասին, բայց նույն տարվա հուլիսին նրանք բաժանվել են։
1999-ին մամուլում լուրեր են հայտնվել Դինի հին ընկերուհու՝ մոդել Սամանթա Տորեսի հղիության մասին[6]։ Զույգը որոշում է ոչ թե միավորվել, այլ կիսել երեխայի խնամակալությունը։ 2000 թվականի հունիսի 11-ին ծնվել է Քրիստոֆեր Դին Քեյնը, որին Դին անվանել է խորթ հոր պատվին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1976 | Էլմեր | Elmer | Դին Ռասել | Ֆիլմ |
1984 | Քարե տղան | The Stone Boy | Յուջին Հիլերման | Ֆիլմ |
1990 | Գրեք սպանել | Write to Kill | парковщик | Ֆիլմ |
1990 | Չխորտակվողները | Going Under | տղան բարում | Ֆիլմ |
1989-1993 | Կյանքը շարունակվում է | Life Goes On | Կիմո | Հեռուստասերիալ |
1987-1993 | Ուրիշ աշխարհ | A Different World | Էդդի | Հեռուստասերիալ |
1992 | Խաղողի այգի | Grapevine | Բրայեն | Հեռուստասերիալ |
1990-2000 | Բևեռլի Հիլզ, 90210 | Beverly Hills, 90210 | Փիկ | Հեռուստասերիալ |
1992 | Կախարդական ծովափ | Miracle Beach | վոլեյբոլիստ | Ֆիլմ |
1993-1997 | Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները | Lois & Clark: The New Adventures of Superman | Քլարկ Քենտ Սուպերմեն | Հեռուստասերիալ |
1993-2004 | Ֆրեիզեր | Frasier | Ռիկ | Հեռուստասերիալ |
1996 | Արկածներ բարեգործների գրքերից | Adventures from the Book of Virtues | Հեռուստասերիալ | |
1997-2003 | Պարզապես նկարիր ինձ | Just Shoot Me! | Քրիս Ուիլիամս | Հեռուստասերիալ |
1997 | Ամենալավ մարդը | Best Men | Բազզ | Ֆիլմ |
1998-1999 | Ֆանտիազիայի կղզին | Fantasy Island | Սեմ Կանիլլի | Հեռուստասերրիալ |
1998 | Ապագայի սպորտը | Futuresport | Ռեյմզի Թրեմեյն | Հեռուստատեսություն |
1998-1999 | Օրենք և կարգ | Law & Order: Special Victims Unit | Մայք Ջերգենս | Հեռուստասերիալ |
2000 | Վերջին ճակատամարտը | For the Cause | Գեներալ Մուրան | Ֆիլմ |
2001 | Կրակե թակարդ | Firetrap |
Ջեկ/Մաքս Հուպեր | Ֆիլմ |
2001 | Առնետավազք | Rat Race | Շոն Կենտ | Ֆիլմ |
2014 | Աստված չի մահացել | God’s Not Dead | Մարկ | Ֆիլմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #140820507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ https://web.archive.org/web/20180307151023/http://www.president.am/hy/decrees/item/4367/
- ↑ Shales, Tom (1993 թ․ սեպտեմբերի 23). «It's a Bird! It's a Plane! It's a Hunk!; `Lois & Clark's' Dean Cain, Flying the Friendly Skies». Washington Post.(չաշխատող հղում)
- ↑ Christopher Cain Biography (1943-)
- ↑ 6,0 6,1 6,2 Michelle Tauber. Cain, Able Արխիվացված 2012-04-19 Wayback Machine People Magazine, 2003.
- ↑ O'Connor, John J. (1995 թ․ ապրիլի 9). «TELEVISION VIEW; That Man In a Cape Is Still Flying». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Al Septien & Turi Meyer (writers); Rick Rosenthal (director) (2007-10-18). «Cure». Smallville. Season 7. Սերիա 4. The CW.
- ↑ «Smallville: 'Cure' Review». IGN.com. 2007 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Քեյն» հոդվածին։ |