Բացել գլխավոր ցանկը

Մեթյու Սթեյթոն «Մեթ» Բոմմեր (անգլ.՝ Matthew Staton «Matt» Bomer, հոկտեմբերի 11, 1977(1977-10-11)[1][2], Սփրինգ, Հարիս շրջան, Տեխաս, ԱՄՆ, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասան, որը ճանաչվել է ի շնորհիվ «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի գլխավոր դերի։ Ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Սովորական սիրտ» (2014) հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։

Մեթ Բոմեր
Matt Bomer Comic-con by Gage Skidmore.jpg
Ծնվել էհոկտեմբերի 11, 1977(1977-10-11)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրՍփրինգ, Հարիս շրջան, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներՈսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ և Ոսկե գլոբուս
IMDbID nm0093589
ԿինոՊոիսկID 584301

Վաղ կյանքԽմբագրել

Մեթյու Բոմերը ծնվել է Հյուսթոնի արվարձան Սփրինգում, (Տեխաս)։ Նրա ծնողներն էին Սիսի և Ջոն Բոմերները[3]: Սովորել է Հյուսթոնից դուրս գտնվող Քլեյնի միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ավարտել է Փիթսբուրգի Քարնեգի-Մելոն համալսարանը, Փենսիլվանիա՝ արվեստի բակալավր աստիճանով[4]:

ԿարիերաԽմբագրել

2001 թվականին, ավարտելով համալսարանը, Մեթյու Բոմերը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ որոշ ժամանակ աշխատում է թատրոնում, որից հետո ոչ մեծ դերով սկսում է նկարահանվել ABC հեռուստաալիքի ցերեկային «Բոլորն իմ երեխաներն են» հեռուստասերիալում։ 2001-2003 թվականներին խաղացել է Բեն Ռիդի դերը «Ուղղորդող լույս» հեռուստասերիալում։

2005 թվականին Մեթյուն նկարահանվեց Շեննեն Դոերթիի «Հյուսիսային ափ» հեռուստասերիալում, ինչպես նաև Ջոդի Ֆոսթերի հետ՝ «Թռիչքի խաբկանք» ֆիլմում։

2006 թվականին նկարահանվեց «Տեխասյան սպանդ բենզասղոցով: Սկիզբ» ֆիլմում, կարճատև «Կորածը» հեռուստասերիալում և մշտական հիմունքներով միացավ «Չակ» հեռուստասերիալին։

2009 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնարկեց «Սպիտակ օձիք» հեռուստասերիալը, որտեղ Բոմերը խաղում էր արվեստի գործերի նախկին գող և ներկայում ՀԴԲ-ում աշխատող Նիլ Քեֆրիի դերով[5]:

Անձնական կյանքԽմբագրել

2010 թվականի հունվարին լույս տեսած «Details» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ նրան ոչ առաջին անգամ հարցրեցին ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին, դերասանը հայտարարեց. «Ես չեմ մտահոգվում այն մասին, թե ինչ են մտածում իմ մասին մարդիկ. ես շատ երջանիկ եմ իմ անձնական կյանքում»[6]: Նա հրաժարվեց մանրամասներ հրապարակել՝ ասելով. «Ես ունեմ աշխատանք և չեմ կարող փչացնել շոուում կերպարն իմ անձնական կյանքով»: 2011 թվականի մարտին Մեթյու Բոմերը հայտնեց, որ նա ունի երեք երեխա ունի[7]:

2012 թվականի փետրվարին Բոմերը բացահայտում արեց՝ պաշտոնապես հաստատելով, որ ինքը միասեռական է և հարաբերություններ ունի հոլիվուդյան հրատարակիչ Սայմոն Հոլսի հետ[8][9]: Բոմերն ու Հոլսն ապրում են միասին և դաստիարակում երեք երեխաների, որոնցից երկուսը երկվորյակներ են և ծնվել են փոխնակ մորից[10]:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Բոլորն իմ երեխաներն են All My Children Յան Քիփլինգ
2001 ս Ուղղորդող լույս Guiding Light Բեն Ռիդ
2003 ս Վերադարձնել մեռածներից Tru Calling Լյուկ Ջոնսոն
2004 ս Հյուսիսային ափ North Shore Ռոսս
2005 ֆ Թռիչքի խաբկանք Flightplan Էրիկ
2006 ֆ Տեխասյան սպանդ բենզասղոցով: Սկիզբ The Texas Chainsaw Massacre: The Beginning Էրիկ
2006 ս Էմի Քոյն Amy Coyne Չեյս
2007 ս Կորածը Traveler Ջեյ Բարչել
2007 ս Չակ Chuck Բրյուս Լարկին
2009 ս Սպիտակ օձիք White Collar Նիլ Քեֆրի
2011 ֆ Ժամանակ In Time Հենրի Համիլթոն
2012 ս Glee Glee Կուպեր Անդերսոն
2012 ֆ Կախարդական Մայք Magic Mike Քեն
2012 ս Նոր նորմա The New Normal Մոնթի
2013 ֆ Տիեզերական կայան 76 Space Station 76 Թեդ
2014 ֆ Սեր ժամանակի միջով Winter's Tale հայր Պիտա
2014 հֆ Սովորական սիրտ The Normal Heart Ֆելիքս Թյորներ
2014 ս Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak Show Էնդի
2015 ֆ Կախարդական Մայք XXL Magic Mike XXL Քոն
2015 ֆ Մոնթի Քլիֆթ Monty Clift Մոնտհոմերի Քլիֆ
2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն․ Հյուրանոց American Horror Story: Hotel Դոնովան
2016 ֆ Փառահեղ տղաներ The Nice Guys Ջոն Բոյ
2016 ֆ Հոյակապ յոթնյակ The Magnificent Seven

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել