Պիչայ Սունդարաջան (հունիսի 10, 1972(1972-06-10)[1], Մադուրայ, Թամիլ Նադու, Հնդկաստան[2]), առավել հայտնի որպես Սունդար Պիչայ, Google Inc. գլխավոր գործադիր տնօրեն (CEO)[6]:

Սունդար Պիչայ
անգլ.՝ Sundar Pichai և թամիլերեն՝ சுந்தர் பிச்சை
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1972(1972-06-10)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՄադուրայ, Թամիլ Նադու, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Ուորթոնի դպրոց, Prince Matriculation Higher Secondary School? և Vanavani Matriculation Higher Secondary School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրԳուգլ և Alphabet
ԱմուսինԱնջալի Պիչայ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներKavya Pichai?[5] և Kiran Pichai?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Sundar Pichai Վիքիպահեստում

Պիչայն իր կարերիան սկսել է որպես նյութագետ ինժեներ։ ՄակՔինզի կառավարման խորհրդատվական ընկերությունում կարճատև աշխատանքից հետո Պիչայը 2004 թվականին միացավ Google-ին[7], որտեղ նա ղեկավարում էր արտադրանքի կառավարման և Google-ի հաճախորդների ծրագրային ապահովման արտադրանքների փաթեթի համար տարվող նորարարական աշխատանքները , ներառյալ Google Chrome-ը և ChromeOS-ը, ինչպես նաև պատասխանատու էր Google Drive-ի համար։ Բացի այդ, նա վերահսկում էր այլ հավելվածների մշակումը, ինչպիսիք են Gmail-ը և Google Maps-ը։ 2010 թվականին Պիչայը նաև հայտարարեց Google-ի կողմից նոր վիդեո կոդեկ VP8-ի բաց կոդավորման մասին և ներկայացրեց WebM նոր վիդեո ձևաչափը։ 2012-ին թողարկվեց Chromebook-ը։ 2013-ին Պիչայը Android-ը ավելացրեց Google-ի իր ղեկավարած արտադրանքների ցանկում։

Պիչայը ընտրվել է որպես Google-ի հաջորդ գործադիր տնօրեն 2015 թվականի օգոստոսի 10-ին, այն բանից հետո, երբ նախկին գլխավոր տնօրեն Լարի Փեյջի կողմից նշանակվել է Ապրանքի գլխավոր տնօրեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին, Alphabet Inc.-ի՝ Google ընկերության ընտանիքի նոր հոլդինգի ձևավորման ավարտից հետո։ Alphabet-ի տնօրենների խորհրդի կազմում նա ընդգրկվեց 2017 թվականին[8]։

Պիչայը 2 ամգամ ներառվել է Time100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցանկում՝2016 թվականին[9] և 2020 թվականին։ [10]

Կենսագրություն

խմբագրել

Պիչայը ծնվել է Մադուրայում, Թամիլ Նադու, Հնդկաստան[11][12][13]:։ Նրա մայրը՝ Լակշմին, սղագիր էր, իսկ հայրը՝ Ռեգունաթա Պիչայը, բրիտանական կոնգլոմերատ GEC-ի էլեկտրաինժեներ էր։ Նրա հայրը նաև արտադրական գործարան ուներ, որն արտադրում էր էլեկտրական բաղադրիչներ[14][15]։ Պիչայը ուսումն ավարտել է Ջավահար Վիդիալայայի միջնակարգ դպրոցում[16] Աշոկ Նագարում, Չեննայ, իսկ XII դասարանը՝ ՀՏԻ-ի Մադրասի Վանա Վանի դպրոցում[17][18]։ Նա իր կոչումը ստացել է Խարագպուր քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտում, մետալուրգիական ճարտարագիտության ոլորտում և այդ հաստատության նշանավոր շրջանավարտ է[19]։ Գիտական աստիճան է ստացել Սթենֆորդի համալսարանում։

Կարիերա

խմբագրել

Պիչայը որպես ճարտարագետ և մենեջեր աշխատել է Applied Materials -ում և որպես խորհրդատու՝ McKinsey & Company ընկերությունում[20]։ 2004 թվականին Պիչայը միացավ Google-ին, որտեղ նա ղեկավարում էր արտադրանքի կառավարման և Google-ի հաճախորդների համար ծրագրային արտադրանքների փաթեթի նոչաչական աշխատանքները, ներառյալ Google Chrom-ը][21], 2009 թվականի նոյեմբերի 19-ին Պիչայը ներկայացրեց ChromeOS-ը. 2011 թվականին թողարկվեց Chromebook-ը, որը նախատեսված էր փորձարկման և թեստավորման համար։ Այն հանրությանը ներկայացվեց 2012 թվականին[22]։ 2010 թվականի մայիսի 20-ին նա ներկայացրեց WebM նոր վիդեո ձևաչափը[23]։

2013 թվականի մարտի 13-ին Պիչայը, իր կողմից վերահսկվող Google-ի արտադրանքների ցանկում, ավելացրեց Android-ը։ Android-ը նախկինում ղեկավարվում էր Էնդի Ռուբինի կողմից[24]։

Անձնական կյանքը

խմբագրել

Պիչայը ամուսնացած է Անջալի Պիչայի հետ և ունի երկու երեխա[25]։ Նրա հանգստի հետաքրքրություններից են կրիկետը և ֆուտբոլը.[26][27] Պիչայը հինդուիզմի կողմնակից է[28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 The rapid climb of Sundar Pichai to technology peak: From school days to Silicon Valley // The Economic TimesThe Times Group, 2015.
  3. https://web.archive.org/web/20220125180803/https://pib.gov.in/PressReleasePage.aspx?PRID=1792640
  4. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  5. 5,0 5,1 https://www.businessinsider.in/slideshows/chai-for-pichai-the-lifestyle-of-sundar-pichai-not-a-morning-person-who-mixed-sambhar-in-payasam/slidelist/72361918.cms#slideid=72361920
  6. G is for Google.
  7. «Sundar Pichai | Biography, Google, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  8. Helft, Miguel. «Google CEO Sundar Pichai Appointed To Alphabet Board Of Directors». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  9. Nye, Bill. «Sundar Pichai: The World's 100 Most Influential People». TIME.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  10. Nye, Bill. «Sundar Pichai: The World's 100 Most Influential People». TIME.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  11. Vaitheesvaran, Bharani; Elizabeth, Shilpa (2015 թ․ օգոստոսի 12). «The rapid climb of Sundar Pichai to technology peak: From school days to Silicon Valley». The Economic Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  12. «Sundar Pichai | Biography, Google, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  13. Charlie, Adith (2015 թ․ օգոստոսի 11). «Google gets new parent Alphabet; Sundar Pichai becomes CEO of Google». VCCircle. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  14. «A shy, quiet boy who loved science». Bennett, Coleman & Co. Ltd. Mumbai Mirror. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «Ten things about Sundar Pichai». dailyo.in. 2015 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «From Chennai to California: Google CEO Sundar Pichai's back breaking efforts towards success». India Today. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «Sundar Pichai, a quiet boy». The Hindu.
  18. «School mates talk about Sundar Pichai». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  19. Chennai's Sundar Pichai is dark horse - Times of India
  20. Thoppil, Dhanya Ann.
  21. Lee, Dave (2015 թ․ օգոստոսի 11). «Sundar Pichai: Google's new boss from humble roots». BBC. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  22. Strohmeyer, Robert (2009 թ․ նոյեմբերի 19). «Google Chrome OS Unveiled: Speed, Simplicity, and Security Stressed». PCWorld. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  23. «Google Open Sourcing VP8 as Part of WebM Project — Online Video News». Gigaom.com. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. Olivarez-Giles, Nathan (2013 թ․ մարտի 13). «Google Replaces Android Boss Andy Rubin With Chrome's Sundar Pichai». Wired. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  25. Barrabi, Thomas (2018 թ․ դեկտեմբերի 5). «Who is Google CEO Sundar Pichai?». FOXBusiness.
  26. «Sundar Pichai visits FC Barcelona». F.C Barcelona website. 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  27. Sharma PunitJ, Itika (2019 թ․ հունիսի 24). «Sundar Pichai just proved that you can take an Indian out of India but not India out of an Indian». Quartz India. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  28. «What is Sundar Pichai Religion?». 2023 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2023-04-29-ին. Վերցված է 2023-10-05-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունդար Պիչայ» հոդվածին։