Alphabet Inc. հոլդինգ, որը գտնվում է Կալիֆորնիայում (ԱՄՆ)։ Ղեկավարում է մի քանի ընկերութուններ, որոնք նախկինում պատկանել են Google Inc.-ին, այդ թվում նաև հենց Google Inc.-ն։ Հոլդինգի սեփականատերերն են հանդիսանում Google-ի համահիմնադիրներ՝ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը։

Alphabet
Изображение логотипа
Տեսակհոլդինգային ընկերություն, հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվայբուբեն
Հիմնադրված էհոկտեմբերի 2, 2015
ՀիմնադիրՍերգեյ Բրին և Լարի Փեյջ
ՎայրՄաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՍունդար Պիչայ[1]
ԱրդյունաբերությունՏեղեկատվական տեխնոլոգիա
Ընդհանուր ակտիվներ365 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Հասույթ307 մլրդ $ (2023)[3]
Աշխատողների թիվ190 234 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Դուստր ընկերություններԳուգլ, X Development, GV, Calico?, Google Nest, Google Fiber?, Google Ireland Holdings Unlimited Company?, Loon?, Wing?, Owlchemy Labs?, Անվարորդ ավտոմեքենա Google, Waymo Holding? և XXVI Holdings?
ՍեփականատերԼարի Փեյջ[4], Սերգեյ Բրին[4], Էրիկ Շմիդտ[4] և The Vanguard Group[4]
Կայքabc.xyz(անգլ.)
Բորսա
 Alphabet Inc. Վիքիպահեստում

Ըստ Ֆորբս ամսագրի՝ ընկերությունը 2018 թվականին աշխարհում 500 լավագույն գործատուների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը[5]։

Պատմություն խմբագրել

Google-ի վերակազմավորումը Alphabet-ում պաշտոնապես հայտարարվել է 2015 թվականի օգոստոսի 10-ին և վերջացել 2015 թվականի հոկտեմբերի 2-ին։ Google-ի բոլոր բաժնետոմսերը տեղափոխվել են Alphabet, շարունակելով շրջանառվել NASDAQ բորսայում, որպես GOOGL և GOOG[6] (GOOGL-A դաս, մեկ ձայնի իրավունքով և GOOG-C դաս, առանց ձայնի իրավունքի)[7]։ Առկա են նաև В դասի բաժնետոմսեր, որոնք իրենց սեփականատիրոջը տասը ձայնի հնարավորություն են տալիս։ Այս դասի բաժնետոմսերի տերերն են միայն Google-ի հիմնադիրները, ինչպես նաև Էրիկ Շմիտդ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։

2016 թվականի փետրվարի մեկին Alphabet ընկերությունը շուկայական կապիտալիզացիայով դարձել է խոշորագույներից մեկը, անցնելով Էփլ ընկերությանը[8][9]։ Սակայն երկու օր անց կրկին տեղը զիջել է Apple-ին։ Մայիսի 15-ին Alphabet-ը կրկին դարձել է խոշորագույնը՝ շուկայական կապիտալիզացիայով։

2017 թվականին Եվրոպական հանձնաժողովը ընկերությանը տուգանել է 2,42 մլրդ եվրո, որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ha A. Google CEO Sundar Pichai is taking over as CEO of AlphabetTechCrunch, 2019.
  2. 2,0 2,1 տարեկան հաշվետվություն
  3. Form 10-K — 2024.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Proxy Statement
  5. «Ֆորբսը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը». Verelq News. 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Alphabet Inc. (GOOG) Stock Price, Quote, History & News». finance.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  7. «Bloomberg - Are you a robot?». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  8. «Компания Alphabet, владеющая Google, стала самой дорогой в мире» (ռուսերեն). vesti.ru. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  9. DEBORAH M. TODD AND ANYA GEORGE THARAKAN (2016 թ․ փետրվարի 10). «Alphabet profit sends shares up; overtakes Apple in value» (անգլերեն). Ռոյթերս. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  10. Google hit with record EU fine over Shopping service

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alphabet» հոդվածին։