Սոցիալիստական գյուղատնտեսություն

«Սոցիալիստական գյուղատնտեսություն», խորհրդային շրջանի գյուղացիական օրաթերթ (մինչև 1932 թիվը՝ երկօրյա), ՀԽՍՀ հողժողկոմատի, Կոլտնտկենտրոնի և Հայջրտնտեսության օրգան։ Լույս է տեսել 1931 - 1935 թվականներին, Երևանում։ Հաջորդել է «Մաճկալին»։ Թերթը խմբագրել է Վախթանգ Անանյանը։

Տպագրել է ՀամԿ(բ)կ Կենտկոմի, Անդրերկոմի և ՀԿ(բ)կ Կենտկոմի որոշումները գյուղատնտեսության վերաբերյալ, կուսակցական և պետական գործիչների ելույթներ։ Պրոպագանդել է գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում, կոլտնտեսային արտելի կանոնադրությունը։

Նպաստել է նաև գյուղատնտեսական գիտելիքների տարածմանը, անդրադարձել գյուղական համայնքներում խորհրդային կրթական համակարգի ներդրմանը։ Ունեցել է նաև հարուստ գրական բաժին, ուր տպագրվել են Նաիրի Զարյանի, Խնկո Ապոր, Հովհաննես Շիրազի, Աղավնու և այլոց գործերը։

«Սոցիալիստական գյուղատնտեսություն» օրաթերթին հաջորդել է «Կոլխոզնիկ» (1935-ին, Երևան) թերթը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 34