«Կոլխոզնիկ», խորհրդային շրջանի հայկական երկշաբաթյա պատկերազարդ հանդես։

Հանդիսացել է ՀԽՍՀ հողժողկոմատի, Կոլտնտկենտրոնի և Հայկոոպի հրատարակությունը։ Լույս է տեսել 1930-1931, 1934 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Պ. Ֆոլյան, Վախթանգ Անանյան։ Լուսաբանել և ընդհանրացրել էր առաջավոր համարվող կոլտնտեսությունների աշխատանքային փորձը, քննադատել տնտեսություններում տեղ գտած ենթադրյալ թերությունները։

«Կոլխոզնիկ»-ը զգալի ավանդ էր ներդրել անգրագիտության վերացման, դպրոցական գործի կազմակերպման, սոցիալիստական կենցաղի արմատավորման բնագավառներում։

Հաջորդել է «Գյուղատնտեսական կյանք» ամսագրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 513