Սովորական ծառագորտ
Սովորական ծառագորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչներ
Ընտանիք Ծառագորտեր
Տեսակ Ծառագորտ
Լատիներեն անվանում
Hyla arborea
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սովորական ծառագորտ, Շելկովնիկովի ծառագորտ կամ սովորական կռռան (լատ.՝ Hyla arborea), անպոչ երկկենցաղների կարգի ծառագորտերի կամ կռռանների ընտանիքին պատկանող կենդանատեսակ:

Դասակարգված է որպես քիչ մտահոգող տեսակ: Տարածված է միայն Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կովկասում՝ այդ թվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Ձմեռնում է թափված տերևների, մամուռների տակ, փչակներում, գետնաբներում, ջրամբարների հատակի տիղմի մեջ:

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կովկասում: Տարածված է գրեթե ամբողջ Եվրոպայում՝ Պորտուգալիայից՝ Պիրենեյան թերակղզուց, մինչև Բալկանյան թերակղզի, Հունաստանից մինչև Ուկրաինայի հյուսիս և Ղրիմ:

Հանդիպում է նաև Թուրքիայում և Իրանում: Համարվում է նաև Անդրկովկասի կենդանատեսակ: Տարածված է Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում:

Հայաստանում տարածված է ամենուր՝ բարձր լեռնային վայրերից մինչև խոր ցածրավայրեր՝ մինչև ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:

Ծառագորտը լինում է ծառերի, թփերի, բարձր խոտերի վրա: Երեկոյան կամ գիշերը իջնում է ջուրը, լրացնում ցերեկվա ընթացքում ծախսած խոնավությունը և ապա սնվում միջատների թրթուրներով:

ՆկարագրությունԽմբագրել

Երկարությունը 3,5-ից 4,5 սմ է: Գույնը հիմնականում վերևից կանաչ է, ներքևից՝ դեղնասպիտակ, սակայն հանդիպում են սպիտակ (ալբինոս), կաթնագույն, դեղնա-նարնջագույն, սև և այլ գույներ ունեցող առանձնյակներ:

Հավանական է՝ գույնի այդ խայտաբղետությունը պայմանավորված է ջերմաստիճանի և խոնավության փոփոխությամբ:

ԲազմացումԽմբագրել

Բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումն արտաքին է, կատարվում է ջրում, իսկ զարգացումը՝ կերպարանափոխությամբ։

Սեռահասուն է դառնում կյանքի 3-4-րդ տարում: Այս տեսակը արհեստական պայմաններում կարող է ապրել մինչև 22 տարի: Բազմանում է փչակների, ճյուղերի արանքնում կուտակված փոքր քանակի ջրերի մեջ[1]:

Դնում է 800-1000 գորտնկիթ: Արուները գլխի երկու կոկորդի տակ ունեն ռեզոնատորներ: Բեղմնավորումից 8-10 օր հետո գորտի զիգոտից զարգանում է թրթուրը՝ շերեփուկը։

Տե՛ս նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 156 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։