Սովետ Բենիամինի Աղոյան (մարտի 14, 1924(1924-03-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1992(1992-11-05), Մոսկվա, Ռուսաստան), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ։

Սովետ Աղոյան
Ծնվել էմարտի 14, 1924(1924-03-14)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 5, 1992(1992-11-05) (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1954)
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Սովետ Աղոյանը ծնվել է 1924 թվականին, Լենինականում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Որպես նկարիչ հանդես է եկել մի շարք թատերական ներկայացումներում և ֆիլմերում։ Աշխատել է «Մոսֆիլմ» և Խորհրդային այլ կինոստուդիաների հետ։ Հեղինակել է նաև բնանկարներ։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում։ Մահացել է Մոսկվայում[1][2]։

Ֆիլմեր խմբագրել

  • 1991 թվական- «Գանգստերները օվկիանոսում», բեմադրող նկարիչ
  • 1986 թվական- «Զինա Զինուլյա»
  • 1983 թվական- «Վանդակ դեղձանիկների համար»
  • 1982 թվական- «Ուղևորությունը հաճելի կլինի», բեմադրող նկարիչ
  • 1981 թվական- «Պատասխան քայլ», բեմադրող նկարիչ
  • 1980 թվական- «Եթե ես լինեի տնօրենը»
  • 1980 թվական- «Արտակարգ հանգամանքներ»
  • 1978 թվական- «Հատուկ ուշադրության գոտում»
  • 1970 թվական- «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները»
  • 1969 թվական- «Հեռավոր ձյուների արձագանքը»
  • 1968 թվական- «Գրականության դաս», բեմադրող նկարիչ
  • 1966 թվական- «Աղջիկը գնդակի վրա», բեմադրող նկարիչ
  • 1963 թվական- «Դու մենակ չես»
  • 1957 թվական- «Հասարակ մարդ»
  • 1956 թվական- «Հյուրը Կուբանից», բեմադրող նկարիչ

Դերեր ֆիլմերում խմբագրել

  • 1982 թվական- «Ուղևորությունը հաճելի կլինի»

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի Կարմիր, Ուշակովի անվան, Բուդապեշտի գրավման, Վիեննայի գրավման, Բելգրադի ազատագրման, Գերմանիայի դեմ հաղթանակի և այլ մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սովետ Աղոյանի կենսագրականը kino-teatr.ru կայքում
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Սովետ Աղոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.