Սոնյա Չերվենա (չեխ․՝ Soňa Červená, սեպտեմբերի 9, 1925(1925-09-09)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…] - մայիսի 7, 2023(2023-05-07)[6][7][8], Պրահա, Չեխիա[6][7][8]), չեխ օպերային մեցցո-սոպրանո, Ֆրանկֆուրտի, Սան Ֆրանցիսկոյի օպերաների, Պրահայի Ազգային թատրոնի երգչուհի[10]։ Սոնյա Չերվենայի կարիերան տևել է մոտ 70 տարի։

Սոնյա Չերվենա
Բնօրինակ անունչեխ․՝ Soňa Červená
Ծնվել էսեպտեմբերի 9, 1925(1925-09-09)[1][2][3][…]
Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…]
Երկիր Չեխոսլովակիա[4] և  Չեխիա
Մահացել էմայիսի 7, 2023(2023-05-07)[6][7][8] (97 տարեկան)
Պրահա, Չեխիա[6][7][8]
Մասնագիտությունօպերային երգչուհի, դերասանուհի, գրող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱզգային թատրոն
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Soňa Červená Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոնյա Չերվենան ծնվել է 1925 թվականին Պրահայում[11]։ 1947 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել Բեդրժիխ Սմետանայի չեխական հայտնի «Վաճառված հարսնացուն» օպերայում։ 1950 թվականին նա ավարտել է Պրահայի կոնսերվատորիան։ Սոնյա Չերվենան Պիլսենի թատրոնի բեմադրությունների դերերով դարձել է հայտնի։ 1948 թվականին Չեխոսլովակիայում կոմունիստական վարչակարգ հաստատվելուց հետո երգչուհուն արգելել են աշխատել երկրի գլխավոր թատրոնում։

Սոնյա Չերվենան քանի տարի աշխատել է երկրի փոքր թատրոններում և 1962 թվականին գաղթել Արևմտյան Բեռլին։ Երգչուհու կարիեիան Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում կտրուկ վերելք է ունեցել։ Նա նաև ելույթներ է ունեցել աշխարհի շատ այլ թատրոններում։

1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երգչուհին վերատարձել է Չեխոսլովակիա, որտեղ կարճ ժամանակ անց վերականգնել է իր ժողովրդականությունը։ 2002 թվականին 77-ամյա Սոնյա Չերվենան առաջին անգամ ելույթ է ունեցել Չեխիայի Ազգային թատրոնի բեմում, իսկ հետագա տարիներին հյուրախաղերով հանդես է եկել երկրի տարբեր քաղաքներում։ Իր կյանքի ընթացքում նա նկարահանվել է մոտ տասը ֆիլմում, առաջին անգամ՝ 1949 թվականին, վերջին անգամ՝ 2017 թվականին[12]։

Սոնյա Չերվենայի կարիերան տևել է ավելի քան 70 տարի, համարվում է համաշխարհային օպերայի պատմության մեջ ամենաերկար ժամանակ ելույթ ունեցած երգիչներից մեկը[13]։

Սոնյա Չերվենան մահացել է 2023 թվականի մայիսի 7-ին[14][15]։

Պարգևներ խմբագրել

Սոնյա Չերվենան արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության պետական «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, Ջոն Քենեդու անվան կենտրոնի ոսկե մեդալը և այլն։ 2012 թվականիին նա ընտրվել է Հրադեց Կռալովե քաղաքի պատվավոր քաղաքացի[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Zemřela herečka a operní pěvkyně paní Soňa Červená (չեխերեն)Národní divadlo, 2023.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Zemřela herečka a operní pěvkyně Soňa ČervenáČeské noviny, 2023.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  9. http://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/7937.shtml
  10. «Český hudební slovník» (չեխերեն). www.ceskyhudebnislovnik.cz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  11. «Sona Cervená». IMDb. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  12. «Соня Червена (Sona Cervená)» (ռուսերեն). КиноПоиск. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  13. QCM s r o www.qcm.cz (1516208555). «Obrazem: Zkouška Pikové dámy». Národní divadlo Brno. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  14. «Zemřela operní pěvkyně Soňa Červená. Ztvárnila Carmen i Horákovou». iDNES.cz (չեխերեն). 2023 թ․ մայիսի 7. Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.
  15. sal,ČTK,höh (2023 թ․ մայիսի 7). «Zemřela operní hvězda Soňa Červená (†97): Dámou byla až do konce!». Blesk.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. SYMBIO Digital, s. r. o. «Soňa Červená - Národní divadlo» (չեխերեն). www.narodni-divadlo.cz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Չերվենա» հոդվածին։