Սոնյա Կիրխբերգեր (գերմաներեն՝ Sonja Kirchberger, նոյեմբերի 9, 1964(1964-11-09)[1][2], Վիեննա, Ավստրիա[3][5]), ժամանակակից ավստրիացի դերասանուհի։

Սոնյա Կիրխբերգեր
Ծնվել էնոյեմբերի 9, 1964(1964-11-09)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[3]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Jochen Nickel?
Պարգևներ և մրցանակներ
Սոնյա Կիրխբերգերը ,,Կյանքը պարահանդես է,, ֆիլմում /2009 թ./

1974 թվականից մինչև 1978 թվականը Սոնյան հանդես է եկել Վիեննայի օպերայի և բալետի թատրոնում՝ որպես բալետի պարուհի[6]։ Նա միջազգային լայն համբավի է արժանացել 1988 թվականի գերմանական արտադրության «Վեներայի ծուղակը» Die Venusfalle (de) (The Venus Trap) բլոքբասթերում հմայիչ, բայց և խիստ վտանգավոր գայթակղող կնոջ՝ Կոկոյի դերի տպավորիչ կատարման շնորհիվ։ Դերասանուհին արդեն հասցրել է նկարահանվել շուրջ չորս տասնյակ ֆիլմերում, որոնց շարքում կան նաև իտալալեզու, անգլիալեզու, ֆրանսալեզու կինոնկարներ (հիշատակման է արժանի 1996 թվականին կինոռեժիսոր Դարիուշ Շոկոֆի նկարահանած «Յոթ սպասավոր» («Seven Servants») անգլիալեզու ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը մեծահամբավ դերասան Էնթոնի Քուինն է)։ Սակայն մեծ մասամբ նա դերակատարումներով հանդես է եկել գերմանական կինո և հեռուստատեսային ֆիլմերում։ Ընդ որում՝ հատկանշական է, որ դերասանուհին հաճախ է նկարահանվում ցանկահարույց (էրոտիկ) տեսարաններում։ Թատերական աշխատանքներից հիշարժան է 2005 թվականին Վիեննայում նրա ներկայացրած «Հեշտոցի մենախոսությունը»։

Սոնյա Կիրխբերգերը ունի մեկական դուստր և որդի[5][6]։ Ֆուտբոլիստուհի Վիրգինյա Կիրխբերգերը նրա զարմուհին է[7]։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

  • Die Venusfalle (de) (1988), Կոկո
  • Peter Strohm: Einsteins Tod (1991, TV), Անիտա Կլասեն
  • Sissi la valse des cœurs (fr) Sisi und der Kaiserkuss, 1991), Նենե
  • L'Alerte rouge (fr) (1991, TV film), Ինգե Բաուեր
  • Die wahre Geschichte von Männern und Frauen (1992), Եվա
  • Amok (fr) (1993), Մյունխենում ապրող տիկին
  • Der blaue Diamant (de) (1993), Բարբարա Լատուշ
  • Anwalt Abel: Rufmord (1994, TV), Ստելլա
  • Padre papà (it) (1996, TV film), Այրիս
  • Peanuts – Die Bank zahlt alles (de) (1996), Մադլեն
  • Յոթ սպասավոր (1996), նաժիշտ
  • Tanz auf dem Vulkan (1996, մինի հեռուստասերիաներ), Օլգա
  • Un prete tra noi: La sindrome di Stoccolma (1997, TV), Կլաուդիա Գրուբեր
  • Der König von St. Pauli (de) (1998, մինի հեռուստասերիաներ), Լայանա
  • Gigolo – Bei Anruf Liebe (1998, հեռուստաֆիլմ), Լիզա
  • In fondo al cuore (1998, հեռուստաֆիլմ), Կառլա
  • Benzin im Blut (1999, մինի հեռուստասերիաներ, 14 դրվագ), Յանինա Ժուրդան
  • Ինձ քնքշորեն սպանիր – Frauenmord in Frankfurt (2000, հեռուստաֆիլմ), ոստիկանական տեսուչ Աննա Գյոլներ
  • Die Liebende Blutsbande, 2000, հեռուստաֆիլմ), Մոնա
  • Der Runner (2000, հեռուստաֆիլմ), Դանիելա Ռոյտեր
  • Utta Danella – Der schwarze Spiegel (de) (2000, հեռուստաֆիլմ), Կոռա Տելհայմ
  • Lenya – Die größte Kriegerin aller Zeiten (de) (2001, հեռուստաֆիլմ), Կունդրիա
  • Umwege des Herzens (2001, հեռուստաֆիլմ), Սառա ֆոն Վիտերսհայմ
  • Sommernachtstod (de) (2003, հեռուստաֆիլմ), ոստիկանական տեսուչ Աննա Գյոլներ
  • Das böse Mädchen (2003, հեռուստաֆիլմ), ոստիկանական տեսուչ Աննա Գյոլներ
  • Die Bienen – Tödliche Bedrohung (2008, հեռուստաֆիլմ), Սյուզաննա Բերգման
  • Ձյունաճերմակը (de) (2009, հեռուստաֆիլմ), Չար թագուհի
  • Կենաց աղբյուր (2013), Մարիա Ֆրայտագ
  • Թոմ Սոյեր և Հեքլբերի Ֆին (2014), այրի Դուգլաս
  • Gut zu Vögeln (2016), Սոնյա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #129743437 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://web.archive.org/web/20180814043914/http://www.pfeiferauchen.de/pfeifenraucher-des-jahres
  5. 5,0 5,1 «Fragebogen - Sonja Kirchberger». Focus. 2007 թ․ հունվարի 29.
  6. 6,0 6,1 «Star Portrait - Sonja Kirchberger». www.gq-magazin.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  7. Heiß auf das Märchen vom Aufstieg. Artikel vom 22. Juli 2017, abgerufen am 22. Juli 2017.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Կիրխբերգեր» հոդվածին։