Սոնա Բանոյան
Սոնա Նահապետի Բանոյան (ապրիլի 12, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ։
Սոնա Բանոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի և մանկավարժ |
Թեմաներ | Գոբելեն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Sona Banoyan Վիքիպահեստում |
Գեղանկարիչ Լյուդվիգ Ավետիսյանի կինն է։
Կենսագրություն
խմբագրելՍոնա Բանոյանը ծնվել է 1953 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1996 թվականին Բուդապեշտում անցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացներ[2]։ 1980-ական թվականներից դասավանդում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում[3]։ Ստեղծագործում է բատիկայի, գոբելենի բնագավառներում[4]։
Սոնա Բանոյանի աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք՝ կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում և գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[5]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Zarkfoundation - Սոնա Բանոյան». zarkfoundation.com.
- ↑ «Երեխաներին կմոտեցնեն հայկական տոնին». Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Սոնա Բանոյան - անհատական ցուցահանդես». mamy.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 5,0 5,1 ««Համաչափության ամեն մի խախտում կարող է արհավիրքներ ծնել». Սոնա Բանոյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.