Սյուրեյա Աղաօղլու
Սյուրեյա Աղաօղլու (թուրքերեն՝ Süreyya Ağaoğl, 1903, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1989, Ստամբուլ, Թուրքիա), ադրբեջանական ծագմամբ թուրք գրող և իրավաբան, Թուրքիայի պատմության մեջ առաջին կին փաստաբանը[1][2][3]։
Սյուրեյա Աղաօղլու թուրքերեն՝ Süreyya Ağaoğlu | |
---|---|
Ծնվել է | 1903 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1989 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան, գրող և փաստաբան |
Ծնողներ | հայր՝ Ահմեդ բեկ Աղաև |
Süreyya Ağaoğlu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍյուրեյա Աղաօղլուն եղել է ադրբեջանական, ապա թուրքական քաղաքագետ Ահմեդ Աղաօղլուի (թուրքերեն՝ Ahmet Ağaoğl) դուստրը։ 1920 թվականին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության անկումից հետո ընտանիքն արտագաղթել է Թուրքիա, որտեղ Սյուրեյան ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[4]։ 1927 թվականից մինչև իր մահն աշխատել է որպես փաստաբան։ Երկու գրքերի հեղինակ է՝ «Ինչ տեսա ես Լոնդոնում» (թուրքերեն՝ Londra'da Gördüklerim) և «Ահա այսպես անցավ կյանքը» (թուրքերեն՝ Bir Hayat Böyle Geçti), որտեղ շոշափել է մի շարք իրավական հարցեր։ Մահացել է ուղեղի կաթվածից Ստամբուլում։
2003 թվականին նրա պատվին թողարկվել է արծաթե հուշադրամ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Kim Kimdir? < S < Süreyya Ağaoğlu» (թուրքերեն). TurkceBilgi.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ghada Talhami. Historical Dictionary of Women in the Middle East and North Africa. Scarecrow Press; 19 December 2012. 978-0-8108-7086-4. p. 355–.
- ↑ Fahri Sakal. Ağaoğlu Ahmed Bey. Türk Tarih Kurumu Basımevi; 1999. 978-975-16-1112-3. p. 13, 47, 62.
- ↑ Bekir Bakan. Türkiye'deki Kadın Hak İhlalleri. Cinius Yayınları; 1 June 2012. 978-605-127-468-3. p. 148–.
- ↑ «Turkey – Silver Proof 15000000 15 Million Lira Coin 2003 Year Süreyya Ağaoğlu» (անգլերեն). EBay. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուրեյա Աղաօղլու» հոդվածին։ |