Սյուզան Հեֆընա (արաբ․՝ سوزان هافونا‎‎, գերմ.՝ Susan Hefuna, 1962[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4]), գերմանացի-եգիպտացի վիզուալ նկարիչ[7]։ Ստեղծագործում է տարբեր բնագավառներում, այդ թվում՝ նկարչություն, լուսանկարչություն, քանդակագործություն, ինստալյացիա, վիդեո և ներկայացում։ Ապրում և ստեղծագործում է Կահիրեում և Գերմանիայում[8]։

Սյուզան Հեֆընա
Ծնվել է1962[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Քաղաքացիություն Եգիպտոս[5] և  Գերմանիա[6]
Մասնագիտությունլուսանկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, multimedia artist, video installation artist և new media artist
Կայքsusanhefuna.com(անգլ.)

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Հեֆընան ծնվել է 1962 թվականին Եգիպտոսում։ Հայրը եգիպտացի է, մայրը՝ գերմանացի[7]։ Մինչև 8 տարեկան հասակն ապրել է Եգիպտոսում, այնուհետև տեղափոխվել է Ավստրալիայի Գրաց քաղաքը՝ մոտ լինելու մոր ընտանիքին[7]։ 1992 թվականին ավարտել է Ֆրանկֆուրտի Städelschule ժամանակակից գեղարվեստի ակադեմիայի Նոր մեդիա ինստիտուտը Պիտեր Վայբելի ղեկավարությամբ։

Հեֆընան իր եգիպտական և գերմանական արմատները համատեղում է աշխատանքում՝ օգտագործելով քաղաքային պատկերներ, տպագրություն և երկու երկրների ավանդույթները՝ կամրջելու նրանց մշակույթները[9]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ընդհանուր առմամբ կտավներում Հեֆընան մեկ շերտից ավել աշխատանքների համար օգտագործում է թանաք, իսկ մեկ շերտի համար սովորաբար օգտագործում է ջրաներկ[10]։ Նրա ստեղծագործություններում կրկնվող թեմա է արաբական ճարտարապետության մաշրաբիյա էլեմենտը. ավանդական եգիպտական ճարտարապետությամբ առանձնացող փայտե կամ քարե վանդակավոր էկրան[11]։ Այս էկրանները Հեֆընայի ստեղծագործություններում հայտնվել են 1990 թվականին նրա փոքր տեսախցիկով արված լուսանկարներում։ 2008 թվականին Սերպենտայն պատկերասրահում կազմակերպվել է Հեֆընայի «Edgware ճանապարհին» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը բխել է վերջին Արաբական գարուն հեղափոխական ալիքից[12]։ 2009 թվականին նրա շուրջ 300 թանաքե և մատիտային աշխատանքներ ցուցադրվել են Fare Mondi Giardini և Arsenaleof վայրերում, Վենետիկի 53-րդ բիենալեում[13]։ Հեֆընայի նախագծերը փաստագրվել են «Pars Pro Toto» տրիլոգիայում, խմբագիր՝ Հանս Ուլրիխ Օբրիստ, հրատարակիչ՝ Քեհրեր Վերլագ[9]։

Ցուցահանդեսներ խմբագրել

2014 թվականին Հեֆընայի ստեղծագործությունները ցուցադրվել են Նյու Յորքի Նոր թանգարանի «Այստեղ և այլուր» ցուցահանդեսում[14], ինչպես նաև Շարժայի բիենալեյում, Կահիրեի քաղաքապետարանի պատկերասրահում, Լոնդոնում, Վիեննայում[9]։

Մրցանակներ խմբագրել

  • Կահիրեի բիենալեի միջազգային մրցանակ, 1998 թ.[15]
  • Ժամանակակից գծանկարի մրցանակ Դանիել և Ֆլորենս Գուերլան հիմնադրամից, Փարիզ, 2013 թ.[16]

Արվեստի շուկա խմբագրել

Հեֆընայի աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Pi Artworks-ում, Ստամբուլում[17], Չիկագոյի Rhona Hoffman պատկերասրահում[18]։

Գրականություն խմբագրել

  • Leonhard Emmerling: Susan Hefuna: The Discreet Charm of Assimilation. In: NKA Journal of Contemporary African Art. Fall issue, Duke University Press, 2001.
  • Tracy Murinik: Susan Hefuna: Celebrate Life. In: NKA Journal of Contemporary African Art. summer issue, Duke University Press, 2001.
  • Lisa Ball-Lechgar: Mind The Gap – Susan Hefuna. In: Canvas magazine, Dubai, 2007.
  • Aida Eltorie: Susan Hefuna: Creating the Dream Space. In: Contemporary Practices magazine, Dubai, 2009.
  • Mark Rappolt: Susan Hefuna: Everything is Drawing. In: Art Review. issue 46, London 2010.
  • Bettina Mathes: Susan Hefuna: Corporeal Map. In: Flash Art. winter issue Nr. 275, Milan, 2010.
  • Reinhard Ermen: Susan Hefuna: Zeichnen zur Zeit. In: Kunstforum International, issue 208, Germany, 2011.
  • Sarah P. Hanson: Susan Hefuna: An artist pivots between cultures. In: Modern Painters issue November, New York, 2012.
  • Bettina Mathes: Traces of You, Universes in universe - World of Art.
  • Brett Littman: On Susan Hefuna's "Brilliant" Art, Artspace, 2013.
  • Ed. Tayfun Belgin: Susan Hefuna. Buildings. Osthaus Museum. ISBN 978-3868285604, Germany, 2014.
  • Museum Villa Stuck Munich: Common Grounds. Pub. by Hatje Cantz. ISBN 978-3-7757-3967-2, Germany, 2015.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Photographers’ Identities Catalog
  4. 4,0 4,1 4,2 https://awarewomenartists.com/artiste/susan-hefuna/
  5. https://rkd.nl/nl/explore/artists/410370
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 Hanson, Sarah P. "Susan Hefuna Uses Simple Strategy to Create Perspective-Changing Works", ArtInfo, Retrieved 28 December 2014.
  8. "Susan Hefuna" Արխիվացված 2017-07-14 Wayback Machine, Artspace, Retrieved 28 December 2014.
  9. 9,0 9,1 9,2 Ed. Obrist, Hans Ulrich. «Susan Hefuna/ Pars pro Toto». Kehrer Verlag, Germany. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2008-ին.
  10. Tayfun Belgin, "Actions in Space: The Drawings of Susan Hefuna," Susan Hefuna, Buildings, Osthaus Museum, Oslo, 2014,
  11. Cornelia H. Butler; M. Catherine de Zegher (2010 թ․ դեկտեմբերի 31). On Line: Drawing Through the Twentieth Century. The Museum of Modern Art. էջեր 112–. ISBN 978-0-87070-782-7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  12. "On the Edgware Road", Serpentine Galleries, Retrieved 28 December 2014.
  13. "Vita" Արխիվացված 2017-06-28 Wayback Machine, Susan Hefuna, Retrieved 28 December 2014.
  14. Holland Cotter, "Far From Home, An Arab Summer," The New York Times, July 17, 2014
  15. "Susan Hefuna: CV", Brooklyn Museum, Retrieved December 28, 2014.
  16. "Susan Hefuna wins the 2013 Drawing Prize of the Daniel and Florence Guerlain Contemporary Art Foundation", Art Agenda, Retrieved 28 December 2014.
  17. Esman, Abigail R. «"Istanbul's Mary Boone," Yesim Turanli, Opens Pi Artworks Branch In London». Blouin Artinfo. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  18. Elifritz, Pat. «Review: Susan Hefuna/Rhona Hoffman Gallery». Newcity Art, Chicago. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել