Սյուզան Աբուլհավա
Սյուզան Աբուլհավա (արաբ․՝ سوزان أبو الهوى, հունիսի 3, 1970[1], Քուվեյթ), պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գրող և քաղաքական ակտիվիստ[2]։ Նա «Առավոտները Ջենինում» գրքի հեղինակն է, և «Խաղահրապարակներ Պաղեստինի համար» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրն է[3]։ Ապրում է Յարդլիում, Փենսիլվանիա նահանգ[4]։ Նրա երկրորդ՝ «Ջրի և երկնքի կապույտի միջև» գիրքը լույս տեսնելուց առաջ վաճառվել է 19 լեզվով։ Միացյալ Թագավորությունում հրատարակվել է 2015 թվականի հունիսի 4-ին, իսկ Նահանգներում՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին։
Սյուզան Աբուլհավա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Քուվեյթ |
Մասնագիտություն | վիպասան, գրող, լրագրող և իրավապաշտպան |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Պաղեստին |
Կրթություն | Հարավային Կարոլինայի համալսարան և Պֆայֆերի Համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Առավոտը Ջենինում |
Susan Abulhawa Վիքիպահեստում |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելԱբուլհավայի ծնողները ծնվել են Ատ-Տուրում (Երուսաղեմ)։ Նրանք 1967 թվականի Վեցօրյա պատերազմի պատճառով դարձել էին փախստականներ։ Մայրը, որն այդ ժամանակ սովորում էր Գերմանիայում, վերադառնալու հնարավորություն չուներ։ Այսպիսով, զույգը վերամիավորվում է Հորդանանում՝ նախքան Քուվեյթ գնալը, որտեղ և 1970 թվականին ծնվել էր Աբուլհավան[5]"։
«Առավոտները Ջենինում» (2006 թվականին ի սկզբանե հրատարակվել էր «Դավիթի սպին» վերնագրով) իր առաջին վեպն էր[6][7]։
2013 թվականին Աբուլհավան հրատարակում է «Իմ ձայնը ձգտում է քամուն» բանաստեղծական ժողովածուն։
Աբուլհավան հիմնադրել է «Խաղահրապարակներ Պաղեստինի համար»[8] հասարակական կազմակերպությունը, որով Պաղեստինի և ՄԱԿ-ի՝ Լիբանանում տեղակայված փախստականների ճամբարներում երեխաների համար կառուցվում է խաղահրապարակներ։ Առաջին խաղահրապարակը կառուցվել է 2002 թվականին[9]։
Ակտիվիզմ
խմբագրելՆա Boycott, Divestment, and Sanctions (BDS, հայ․՝ բոյկոտ, իզոլացիա և սանկցիաներ) արշավի մասնակից էր, ինչպես նաև Ալ Ավադայի խոսնակ[4]։
Բոյկոտ, իզոլացիա և սանկցիաներ (BDS)
խմբագրելԱբուլհավան Իսրայելի դեմ բոյկոտի արշավի, ինչպես նաև մշակութային բոյկոտի պայմանագիր ստորագրող կողմն էր։ Նա BDS առաջին կոնֆերանսներից մեկում ելույթ է ունեցել (Փենսիլվանիայի համալսարան)[10]։
Աբուլհավան BDS շարժումը տեսնում էր որպես «պաղեստինյան իրավունքների և Իսրայելի կողմից ներկայումս էթնիկ զտումների դեպ արդարադատության հասնելու համար եղած ամենաարդյունավետ ուղներից մեկը»[11]։
«Առավոտները Ջենինում»
խմբագրել«Առավոտները Ջենինում» վեպը հրատարակվել է 2010 թվականին։ Հրատարակվել է Bloomsbury հրատարակչական գործակալության կողմից, և Բլումսբուրի Քաթար հրատարակչության հիմնադրամի կողմից թարգմանվել է արաբերեն[4]։ Այ ամենաքիչը թարգմանվել է երկու տասնյակ լեզվով և դարձել է համաշխարհային բեսթսելլեր[12]։
Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Բերնարդ-Հենրի Լևին «Առավոտները Ջենինում» վեպն անվանել է «հակաիսրայելական և հակահրեական կլիշեների կեղծավորության համակենտրոնացումը գեղարվեստական գրականության մեջ»[13]։ Աբուլհավան պատասխանել է Լևիին՝ նրան անվանելով «փիլիսոփայության և ինտելեկտուալ էլիտարության ֆրանսիական փոփ աստղ» և մեղադրել է «անուն տալու» համար․
Նա ուղղակի ապտակում է «հակասեմականություն» բառին՝ վարկաբեկելու համար Իսրայելի դեմ ցանկացած բացասական դրսևորումները․․․․․ Պարոն Լևին մեղադրում է մեզ «Իսրայելին դիվայնացնելու մեջ», այն դեպքում, երբ մենք, թեև թույլ, բայց հետ ենք քաշում վարագույրը՝ ցույց տալու համար այն մութ ճշմարտությունը, որը նա ցանկանում է թաքցնել»։ Ես կասկածում եմ, որ պարոն Լևին, ինչպես նաև Իսրայելին աջակցող հրեաների մեծ մասը զգում են, որ նա իմ պապի ագարակում ավելի շատ իրավունքներ ունի, քան ես։ Ի վերջո, սա է Իսրայելի հիմքը, այնպես չէ՞։ - [14]
|
«Filmworks Dubai»-ը գնել էր ֆիլմը նկարահանելու իրավունքները, և ֆիլմը պատրաստվում էր նկարահանվել 2013 թվականի վերջին։ Աննա Սոլեր-Փոնթը, որը Pontas գործակալության նախագահն էր, ասել է՝ «Սա հատուկ նախագիծ է լինելու։ Պաղեստինում դեռ նման էպիկ ֆիլմեր չկան»[15]։
Այլ գործունեություններ
խմբագրելԲացի գեղարվեստական գրականություն գրելուց և ակտիվիզմից, Աբուլհավան նաև շարունակում է բժշկական հոդվածներ գրել ամսագրերի և թմրանյութերի դեմ պայքարող ընկերությունների համար[11]։
Նա համեմատում է Իսրայելին ապարտեիդ Հարավային Աֆրիկայի հետ[16]։ 2013 թվականին Աբուլհավան մերժել է Ալ-Ջազիրայի ՝ մի քանի հայտնի իսրայելցիների հետ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը քննարկելու հրավերը[17]։
Աշխատություններ
խմբագրել- Առավոտները Ջենինում, վեպ (Bloomsbury, 2010).
- Երկնքի և ջրի կապույտի միջև, վեպ (Bloomsbury, 2015).
- Քանդված պատրանքներ քրեստոմատիա (Amal Press, 2002)[7]
- Փնտրելով Ջենինին, քրեստոմատիա (Cune Press, 2003).[7]
- Ցանկանալով Փաղեստինը։ Նոր պաղեստինյան գրվածքներ աքսորի և տան մասին, քրեստոմատիա (2012)[18]
- Իմ ձայնը ձգտում է քամուն, բանաստեղծական ժողովածու (Just World Books, նոյեմբեր, 2013)[19]
- Սա սահման չէ․ Ռեպորտաժ և անդրադարձ Պաղեստինի գրականության փառատոնից[20]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Building playgrounds in Palestine: 'This is their special place and refuge'». theguardian.
- ↑ «Susan Abulhawa». Al Jazeera.
- ↑ 4,0 4,1 4,2 Yaqoob, Tahira (2012 թ․ ապրիլի 26). «Arab-American novelist fights for justice in Palestine». The National.
- ↑ this is a contradiction with the first sentence : "born in Jebel al Tur in Jerusalem" ; according to other sources (her french editors), she was born in 1967 ...
- ↑ «Susan Abulhawa». Arab World Books. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Bloomsbury Biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Playgrounds for Palestine». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Adams, John (March 2003), «Playgrounds for Palestine Brings Playground for Peace» (PDF), Today's Playground, Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 March 2016-ին, Վերցված է 13 October 2009-ին
- ↑ http://mondoweiss.net/2012/02/out-of-the-ballpark-susan-abulhawas-speech-to-the-pennbds-conference
- ↑ 11,0 11,1 Bland, Sally (2012 թ․ մարտի 27). «Susan Abulhawa: Writing for Palestine». The Jordan Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Badih, Samia (2012 թ․ մայիսի 4). «Palestine on Her Mind». Gulf News.
- ↑ Levy, Bernard-Henri (2010 թ․ դեկտեմբերի 3). «The Antisemitism to Come». Huffington Post.
- ↑ Abulhawa, Susan (2010 թ․ դեկտեմբերի 22). «The Antisemitism to Come? Hardly». Huffington Post.
- ↑ Evans, Chris (2011 թ․ նոյեմբերի 17). «Filmworks Dubai Takes Rights to Best-Selling Novel Mornings in Jenin». Screen Daily.
- ↑ Abulhawa, Susan. «Palestinians Will Never Forget». Washington Report on Middle East Affairs. American Educational Trust. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Weiss, Philip (2013 թ․ մայիսի 19). «Abulhawa declines to balance out several Israelis in Al Jazeera forum on Nakba». Mondoweiss.
- ↑ «Seeking Palestine: New Palestinian Writing on Exile and Home».
- ↑ «My Voice Sought the Wind». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ http://www.bloomsbury.com/uk/this-is-not-a-border-9781408885000/(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն Արխիվացված 2010-12-04 Wayback Machine - Bloomsbury Publishing
- Baby Martyr Արխիվացված 2017-05-23 Wayback Machine
- Հարցազրույց Սյուզան Աբուլհավայի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Աբուլհավա» հոդվածին։ |