Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սմբատ Սահակի Սահակյան (հոկտեմբերի 2, 1895(1895-10-02), Ձորագյուղ, Հայաստան - դեկտեմբերի 10, 1971(1971-12-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մեքենագետ, ՀԽՍՀ-ում գյուղատնտեսության մեքենայացման հիմնադիրներից, տեխնիկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Սմբատ Սահակի Սահակյան
Ծնվել է1895 հոկտեմբերի 2
ԾննդավայրՁորագյուղ, Գուգարքի շրջան
Մահացել էդեկտեմբերի 10, 1971(1971-12-10) (տարիքը 76)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան (1921) և Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ (1930)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունգիտնական
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1921 թվականին ավարտել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1930 թվականին՝ Մոսկվայի գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ինստիտուտը։ 1931 - 1971 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման, ապա գյուղատնտեսական մեքենաների և գործիքների ամբիոնի վարիչը։

Սահակյանի մասնակցությամբ Հայաստանում կազմակերպվեցին գյուղատնտեսական մեքենաների համատեղ օգտագործման առաջին ընկերությունները, մեքենատրակտորային ջոկատները։ Գիտական աշխատանքները վերաբերում են լեռնային և ջրովի երկրագործության մեքենայացման, Հայաստանի քարքարոտ հողերի յուրացման, գյուղատնտեսական մեքենաների հենքային մակերևույթների և բնահողի փոխազդման և այլ հարցերին։

Պարգևներ խմբագրել

Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138