Սիրի Հուսթվեդտ (անգլ.՝ Siri Hustvedt, փետրվարի 19, 1955(1955-02-19)[1][2][3], Northfield, Ռայս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի կին գրող, վիպասան, էսսեիստ և բանաստեղծուհի։ Փիլիսոփայության դոկտոր (1986)։ Նա նաև նեյրոնագիտության և հոգեվերլուծության մասնագետ է։ 2019 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի[7]։ «What I Loved» և «The Summer Without Men» միջազգային բեսթսելլերների հեղինակն է։ Թարգմանվել են ավելի քան 30 լեզվով։

Սիրի Հուսթվեդտ
Ծնվել էփետրվարի 19, 1955(1955-02-19)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրNorthfield, Ռայս շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան և ակնարկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSt. Olaf College?, Կոլումբիայի համալսարան, Բերգենի տաճարային դպրոց[5] և Northfield High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներThe Sorrows of an American? և The Summer Without Men?
Պարգևներ
ԱմուսինՊոլ Օստեր
ԶավակներՍոֆի Օստեր
Կայքsirihustvedt.net
 Siri Hustvedt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիրի Հուսթվեդտը ծնվել է նորվեգացիների ընտանիքում, ունի երեք կրտսեր քույր։ Մեծացել է հայրենի քաղաքում։ 1959 թվականին մոր և քրոջ հետ առաջին անգամ այցելել է Նորվեգիա։ Արդեն մանուկ հասակում որոշել է գրող դառնալ, դպրոցական տարիներին գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Ավարտել Է Սուրբ Օլաֆի քոլեջը (պատմության բակալավր, 1977), որտեղ դասավանդել է իր հայրը։ 1980 թվականին դարձել է Սուրբ Օլաֆի (2004 թվականին նա մահացել է) շքանշանի 1-ին դասի ասպետ։ 1986 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է անգլիական գրականության փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով Չարլզ Դիքենսի աշխատանքը[8]։ Առաջին անգամ պոեմ հրատարակել է 1981 թվականին «The Paris Review»-ում[9]։ 1982 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Reading to You» ժողովածուն[10]։ 1992 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «The Blindfold»-ը[11]։ Իսկ նրա երրորդ գիրքը՝ «What I Loved» (2003), նրան միջազգային ճանաչում է բերել։

Ամսագրերում «Contemporary Psychoanalysis, Seizure: European Journal of Epilepsy», «Neuropsychoanalysis», «Clinical Neurophysiology» աշխատանքների հեղինակ է։

Նրա պարգևների թվում են «Quebec Booksellers Award»-ը (2004) և «Gabarron International Prize for Thought and Humanities»-ը (2014)։ 2015 թվականին Գրենոբլում գտնվող Ստենդալի անվան համալսարանում ստացել է պատվավոր աստիճան, իսկ Մայնցում գտնվող Յոհան Գուտենբերգի համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչում։

1981 թվականին ծանոթացել է Պոլ Օստերի հետ (2006 թվականին գրականության ոլորտում արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի), իսկ հաջորդ տարի արդեն նրանք ամուսնացել են։ Գրողներն ունեն դուստր՝ Սոֆի Օստերը (ծնված 1987 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115468943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Skjørtejegeren(նորվ.)Dagbladet, 2007.
  6. https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2019-siri-hustvedt.html?texto=acta&especifica=1
  7. Press, Associated. «US author Siri Hustvedt receives prestigious Spanish award». Business Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  8. Schliephake, Christopher. Zones of Focused Ambiguity in Siri Hustvedt’s Works. Berlin, Boston: De Gruyter. ISBN 978-3-11-040772-3.
  9. Audel Industrial Multi-Craft Mini-Ref. Hoboken, New Jersey: John Wiley & Sons, Inc. 2011 թ․ հոկտեմբերի 12. էջեր 122–137. ISBN 978-1-118-13131-2.
  10. Stroud, Joanne H. (2001-09). «The Station Hill Blanchot Reader». Translation Review. 62 (1): 79–80. doi:10.1080/07374836.2001.10524108. ISSN 0737-4836.
  11. Gordon, Jacqueline I. (1979 թ․ նոյեմբերի 1). «Daytime Visibility, A Conceptual Review,». Fort Belvoir, VA. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրի Հուսթվեդտ» հոդվածին։