Սիրետ (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրետ (այլ կիրառումներ)
Սիրետ (ռումիներեն՝ Siret), քաղաք Ռումինիայի Սուչավա գավառում, Սիրետ գետի ափին։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սիրետ | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Համայնք | Սուչավա | ||
Մակերես | 43.40 կմ2 կմ² | ||
ԲԾՄ | 325±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Ռումիներեն | ||
Բնակչություն | 7 721 մարդ (2011 թ) | ||
Խտություն | 178/կմ2 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | սիրետներ | ||
Կրոնական կազմ | Քրիստոնեություն | ||
Տեղաբնականուն | սիրետցի | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոստային դասիչ | 725500 | ||
Պաշտոնական կայք | primariasiret.ro | ||
| |||
Սիրետ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1340 թվականից։ Մոլդավիայի իշխանության ստեղծումից (14-րդ դար) հետո Սիրետ դարձել է կարևոր կենտրոն։ 14-րդ դարում Սիրետում հաստատված հայերը ստացել են առանձնաշնորհումներ, ունեցել սեփական քաղաքային վարչություն, քաղաքապետ, 12 ծերերի խորհուրդ և դատարան(առաջնորդվել է Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»)։ 15-րդ դարին Սիրետում եղել է մոտ 700 ընտանիք հայ բնակիչ։ Տաղասաց Մինաս Թոխաթցու (1510-1622) վկայությամբ՝ Սիրետում եղել է հայկական եկեղեցի։ 1551-1552 թվականներին իշխան Շտեֆան Ռարեշի հալածիչ քաղաքականության պատճառով մեծ թվով հայեր Սիրետից գաղթել են Տրանսիլվանիա։ Սիրետից հայերի նոր խոշոր գաղթ է տեղի ունեցել 1670-ական թվականներին Գեորգե Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության հետևանքով։ 18-րդ դարի 70-ական թվականներին Սիրետում բնակվել է 58, 18-րդ դարի սկզբին՝ 10 ընտանիք հայ։ Սիրետի հայկական համայնքը գոյատևել է մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը։ Ներկայումս Սիրետում պահպանվել են 17-րդ դարի հայատառ արձանագրություններով 13 տապանաքար, որոնք հայկական եկեղեցու և գերեզմանոցի ավերակների հետ պեղվել են 1885 թվականին։
Տարի | 1910 | 1930 | 1948 | 1956 | 1966 | 1977 | 1992 | 2002 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 7 948 | 9 905 | 8 058 | 5 664 | 8 018 | 8 264 | 10 071 | 9 329 | 7 721 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրետ (քաղաք)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 409)։ |