Մինաս Թոխաթցի (Լովանդացի, Լեհացի, 1510, Թոխաթ (Եվդոկիա) — 1621 կամ 1622), հայ միջնադարյան տաղասաց, գրիչ։ 1540 թ. գաղթել է Կամենից, ապա տեղափոխվել Սուչավա։ 1563 թ. անցել է Լեմբերգ (այժմ՝ Լվով), եղել Գրիգոր Վանեցի արքեպիսկոպոսի քարտուղարը։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրա «Ռղբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» հայրենասիրական ծավալուն բանաստեղծության մեջ պատկերված են Մոլդավիայի թագավոր Շտեֆան Ռարեշի (իշխել է 1551—1552 թթ.) հալածանքներն ընդդեմ հայերի։ Ողբը, որ գրել է որպես դեպքերի ականատես, սկզբնաղբյուր է Մոլդավիայի հայերի պատմության ուսումնասիրման համար։ Մինաս Թոխաթցու գործերից է նաև «Գովասանք հերիսի» երգիծական ոտանավորը։ Ստեղծագործել է գրաբար՝ աշխարհաբարի տարրերով, երբեմն էլ՝ ժամանակի խոսակցական լեզվով։