Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սին (այլ կիրառումներ)

Սին (խորվ.՝ Sinj [sîːɲ], իտալ.՝ Signo, Sign, Signa, գերմ.՝ Zein), քաղաք Խորվաթիայի հարավային մասում։ Բնակչությունը կազմում է 11478 մարդ (2011)[1]:

Քաղաք
Սին
խորվ.՝ Sinj
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍպլիտ-Դալմացիայի ժուպանություն
ՀամայնքՍպլիտսկո Դալմատինսկա
ՂեկավարՆիկոլա Տոմաշևիչ
Հիմնադրված է1524 թ.
Մակերես181 կմ²
ԲԾՄ326 մ
Բնակչություն11478 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ21230
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքsinj.hr
Սին (քաղաք) (Խորվաթիա)##
Սին (քաղաք) (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Սինը գտնվում է լեռնոտ տարածաշրջանում՝ Դալմաթիայի հյուսիսային ափին։ Ամենամոտ քաղաքներն են Սպլիտը, (25 կմ հարավ) և Կնինը (65 կմ հյուսիս-արևմուտք)։ 10 կմ դեպի հյուսիս-արևելք անցնում է Բոսնիա և Հերցեգովինայի սահմանը։ Սինի միջոցով անցնում է կարևոր խճուղի՝ Սպլիտ-Սին-Կնին-Կարլովաց, որը կենտրոնական մասի երկրները միացնում է Ադրիատիկ ծովին։

Քաղաքից 5 կմ հեռավորության վրա հոսում է Ցետինա գետը։ Սինը խոշորագույն քաղաք է, հայտնի է նաև Սինսկո Դաշտ կամ Ցետինսկա Կրայինա։ Հովիտը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, որոնցից առավել բարձր է Դինարան՝ լեռնաշղթա Սինայի հյուսիս-արևելքում, որով անցնում է Բոսնիայի սահմանը։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի շրջակայքում պահպանվել են մի քանի հռոմեական ամրոցների մնացորդներ։ Առաջին անգամ Սին անունով քաղաքը հիշատակվել է 1402 թվականին։ 1530 թվականին Սին քաղաքում ամրոց է կառուցվել։ 18-րդ դարում այն ձեռք է բերել ճանաչում և դարձել ուխտագնացության կենտրոն։ Ուխտավորները այցելում են Սինայի Տիրամայր եկեղեցի, որտեղ պահպանվում է «Սև Աստվածածին» սրբապատկերը, որը 15-րդ դարում բերվել է Հռոմից։

Տեսարժան վայրեր և ֆեստիվալներ

խմբագրել
  • Ֆրանցիսկյան վանք և Սինայի Աստվածամոր եկեղեցի - Եկեղեցու առաջին հիշատակումները վերաբերում են 15-րդ դարին։ Ըստ ավանդության, հենց այդ ժամանակ է Մարիամ Աստվածածնի սրբապատկերը տեղափոխվել եկեղեցի, որը հայտնի է որպես «Սև Աստվածածին»։
  • Սինսկա Ալկայի ժողովրդական տոն - Ժողովրդական տոնն ամեն տարի գրավում է քաղաքի մեծ թվով հյուրերի։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Population by Age and Sex, by Settlements, 2011 Census: Sinj". Census of Population, Households and Dwellings 2011. Zagreb: Croatian Bureau of Statistics. December 2012. 

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սին (քաղաք)» հոդվածին։