Սինթիա-Ադայ Ռոբինսոն
Սինթիա Ադայ-Ռոբինսոն (անգլ.՝ Cynthia Addai-Robinson, հունվարի 12, 1985[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է Starz հեռուստաալիքի «Սպարտակ» հեռուստասերիալում կատարած Նեյվիա և The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուսատսերիալում կատարած Ամանդա Ուոլեր դերերով։ 2016 թվականի նոյեմբերից սկսած մարմնավորում է Նեյդին Մեմփիսին USA Network-ի «Հրաձիգը» հեռուստասերիալում։
Սինթիա-Ադայ Ռոբինսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Վաղ կյանք
խմբագրելԱդայ-Ռեբինսոնը ծնվել է 1985 թվականի հունվարի 12-ին Լոնդոնում, մայրը ծնունդով Գանայից է, իսկ հայրը՝ Ամերիկայից։ Նա 4 տարեկան հասակում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և մեծացել Վաշինգտոնի արվարձաններից մեկում[2]։ Նա ավարտել է Սիլվեր Սփրինգի Մենտգոմերի Բլեյր ավագ դպրոցը[3] և Թիսք արվեստի դպրոցի կերպարվեստի բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Դասավանդել է Լի Ստրասբերգ թատրոնի և կինոյի ինստիտուտում[4] և բալետ, ջազ, չեչոտկա պարային բաժիններում։ Նա «Սպարտակ» հեռուստասերիալի «Անիծվածների պատերազմը» եթերաշրջանում նկարահանվելու համար վարժեցվել է հատուկ նշանակության զորքերի կողմից։
Կարիերա
խմբագրելՄի քանի օֆֆ-բրադվեյ ներկայացումների մասնակցելուց հետո, 2002 թվականին նա ստացել է իր առաջին հեռուստատեսային դերը «Մաքս Բիքֆորդի կրթությունը» հեռուստատեսային դրամայի էպիզոդներից մեկում։ Հաջորդ տարի նա մասնակցել է մի քանի հեռուստատեսային շոուների, որոնցից են «Օրենք և Կարգուկանոն․ Երդվյալ ատենակալների դատավարությունը», «Օրենք և կարգուկանոն․ Հանցավոր միտք», «CSI․ Մայամի», «Թվեր» և «Արդարադատություն»։ 2009 թ․ նա ստացել է իր առաջին կրկնվող դերը՝ դայակ Դեբի ABC-ի «FlashForward» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա հայտնվեց Թինա Մեբրիի «Միսիսիպիի անիծվածները» դրամա ֆիլմում Միլենայի կերպարում։ 2011 թ․ վերջին նա հայտնվեց «Կոլումբիանա» ֆիլմում, որպես Զոյի Սալդանայի մայր Ալիսիա Ռեստրեպո[5]։ Նրա ամենահայտնի դերերից մեկը «Սպարտակ» հեռուստասերիալի երկրորդ՝ «Վրեժխնդրություն» եթերաշրջանի Նեյվիա կերպարն է։ Ադայ-Ռոբինսոնը փոխարինեց դերասանուհի Լեսլի-Էն Բրենթին, ով մարմնավորել է այդ կերպարն առաջին եթերաշրջանում, բայց որոշեց լքել շոուն[6]։
2013 թ․ սկզբին նա մարմնավորել է Էյջային, ով հզոր կախարդ է և եկել է օգնելու Բոնիին «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի երկու էպիզոդներում։ Նա փոքրիկ ներկայացում է ունեցել նաև «Աստղի ընկնելը մթության մեջ» ֆիլմում։ 2013 թ․ սեպտեմբերին նա ստացավ Ամանդա Ուոլեր կրկնվող դերը The CW-ի «Նետ» հեռուստասերիալում[7]։
2014 թ․ մարտին նա մարմնավորեց Էմիլի Ուեսթին History հեռուստաալիքի «Տեխասի վերելքը» հեռուստասերիալում[8]։ Այդ դերի համար նա արժանացավ Women's Image Network մրցանակի որպես դրամա սերիալի լավագույն դերասանուհի[9]։ 2015 թվականի հունվարին նա հայտնվեց Գևին Օ'Քոնորի «Հաշվապահը» ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն էին Բեն Աֆլեքը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը։ 2016 թվականի մարտին հայտարարվեց, որ նա կստանձնի Էմիլի Ռիոսի խաղացած դերը «Հրաձիգը» հեռուստասերիալում։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ և հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2002 | Մաքս Բեքֆորդի կրթությունը | The Education of Max Bickford | Սյուզան | էպիզոդ․ "1.18" |
2005 | Օրենք և Կարգուկանոն․ Երդվյալ ատենակալների դատավարություն | Law & Order: Trial by Jury | Լիլիան Բյուդրիվիլ | էպիզոդ․ "1.2" |
2005 | Օրենք և կարգուկանոն․ Հանցավոր միտք | Law & Order: Criminal Intent | Ջենեթ | էպիզոդ․ "5.8" |
2006 | Արդարադատություն | Justice | Դեբրա Մորթին | էպիզոդ․ "1.11" |
2007 | Dash 4 Cash | Մերեդիտ | հեռուստաֆիլմ | |
2007 | A.M.P.E.D. | A.M.P.E.D. | Փեյջ Մոսքեվլ | հեռուստաֆիլմ |
2007 | CSI․ Մայամի | CSI: Miami | Քարթնի Ռինելա | էպիզոդ․ "5.12" |
2007 | Աղբ | Dirt | Կին / Միշել | 2 էպիզոդ |
2007 | Անտուրաժ | Entourage | Ամանդայի օգնկան | էպիզոդ․ «3.13» |
2007 | Կյանք | Life | Սթեֆանի | էպիզոդ․ «1.02» |
2009 | Թվեր | Numb3rs | Թրիշա Մորենո | էպիզոդ․ «5.15» |
2009 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Բժշկուհի Քերիթա Նևիլ | էպիզոդ․ «5.23» |
2009 | FlashForward | FlashForward | Դեբի | Հիմնական դեր, 6 էպիզոդ |
2010 | NCIS․ Լոս Անջելես | NCIS: Los Angeles | Կին | Կրկնվող դեր, 6 էպիզոդ |
2011 | Կոլումբիանա | Colombiana | Ալիսիա Ռեստրեպո | էպիզոդ․ «3.21» |
2012 | Սպարտակ․ Վրեժխնդրություն | Spartacus: Vengeance | Նեյվիա | Հիմնական դեր, 10 էպիզոդ |
2013 | Սպարտակ․ Անիծվածների պատերազմը | Spartacus: War of the Damned | Նեյվիա | Հիմնական դեր, 10 էպիզոդ |
2013 | Վամպիրի օրագրերը | The Vampire Diaries | Էյջա | 2 էպիզոդ |
2013 | Արքան և մաքսվելը | King & Maxwell | Մեգան Էինշլի | Հեռուստասերիալ |
2013 | Ժոդի Էրիաս․ Կեղտոտ փոքրիկ գաղտնիքը | Jodi Arias: Dirty Little Secret | Լեսլի | Հեռուստաֆիլմ |
2013 | Աստղի ընկնելը մթության մեջ | Star Trek Into Darkness | Կինը Սան Ֆրանցիսկոյից | |
2013-2016 | Նետ | Arrow | Ամանդա Ուոլեր | Կրկնվող դեր, 15 էպիզոդ |
2015 | Տեխասի վերելքը | Texas Rising | Էմիլի Ուեսթ | Հիմնական դեր |
2016 | Չիկագո մեդ | Chicago Med | Բժշկուհի Վիկի Գլաս | Կրկնվող դեր, 4 էպիզոդ |
2016 | Հաշվապահը | The Accountant | Մերիբեթ Մեդինա | |
2016 | Հրաձիգը | Shooter | Նեյդին Մեմփիս | Հիմնական դեր |
Վիդեո խաղեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2011 | L.A. Noire | Կին հոտիոտն 5 |
2014 | Lego Batman 3: Beyond Gotham | Ամանդա Ուոլեր |
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Women's Image Network Awards | Դրամա սերիալի լավագույն դերասանուհի | Տեխասի վերելքը | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Kecskes, Alex. «Interview with Spartacus' Cynthia Addai-Robinson». ACED Magazine. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «A Magnet Actress: Cynthia Addai-Robinson's journey to Hollywood». Montgomery Blair High School Magnet Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Cynthia Addai Robinson Official Website». Cynthia Addai Robinson Official Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Pearson, Anthony. «Zoe Saldana plays hot action chick in new 'Colombiana' trailer». Monsters and Critics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Wightman, Catriona. «Cynthia Addai-Robinson joins 'Spartacus'». DigitalSpy. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Ausiello, Michael. «Arrow Targets Spartacus Alumna as Infamous DC Comics Villain Amanda Waller». TVLine.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Cynthia Addai-Robinson Lands Lead In History's Texas Rangers Miniseries». Deadline. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «The Women's Image Network Awards». The Women's Image Awards.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սինթիա-Ադայ Ռոբինսոն Internet Movie Database կայքում
- Official website
- Սինթիա-Ադայ Ռոբինսոն Թվիթթերում
- Սինթիա-Ադայ Ռոբինսոն Ինստագրամում
- Official Facebook
- TVGuide bio
- Official site of Spartacus: Blood and Sand, a Starz original series
- Official site for The CW's Arrow
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինթիա-Ադայ Ռոբինսոն» հոդվածին։ |