Սիմոն Ճուլարտյան

հայ բանասեր, բանասեր

Սիմոն Ճուլարտյան (հոկտեմբերի 20, 1811(1811-10-20)[1], Կարին, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 14, 1884(1884-02-14)[1], Վենետիկ, Իտալիա[1]), հայ բանահավաք, բանասեր։ Մխիթարյան միաբանության անդամ։ Խմբագրել և հրապարակել է հայկական («Առածք ազգայինք», 1880) և տաճկական (թուրք. «Տաճկական առածք», 1882) առած-ասացվածքների ժողովածուները։ Հայկական առածների ժողովածուն ներկայացնում է Կոստանդնուպոլսի, Վանի, Ալաշկերտի, Կարնո, Ջուղայի, Երևանի, Թիֆլիսի, Ղրիմի, Տրանսիլվանիայի խոսվածքներով 4000 առած-ասացվածք, որոնք հեղինակի գրառումներն են, ինչպես նաև տպագիր այլ աղբյուրներից քաղած նյութեր (Անանիա վարդապետ, Միքայել Միանսարյանց, Խաչատուր Աբովյան, Խոջոյան)։ Ժողովածուն համառոտած 1888 թվականին ֆրանսերեն և անգլերեն է թարգմանել Գևորգ Պայանը։ Ճուլարտյանի տաճկական առածների ժողովածուն գերազանցապես հեղինակի գրառումներն են՝ տպագրված հայատառ թուրքերենով (շուրջ 4500 գրաոում)։

Սիմոն Ճուլարտյան
արմտ. հայ.՝ Սիմոն Ճուլարտեան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1811(1811-10-20)[1]
Կարին, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 14, 1884(1884-02-14)[1] (72 տարեկան)
Վենետիկ, Իտալիա[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանահավաք և բանասեր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։