Միքայել Միանսարյանց

հայ լրագրող, հասարակական գործիչ

Միքայել Մեսրոպի Միանսարյանց (1830[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 5, 1880(1880-02-05)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայ գիտական մատենագիտության հիմնադիր-լրագրող, հասարակական գործիչ։

Միքայել Միանսարյանց
Ծնվել է1830[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 5, 1880(1880-02-05)[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Լազարյան ճեմարան[1]
Մասնագիտությունլրագրող և հասարակական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Ներսիսյան դպրոցում, Լազարյան ճեմարանում, ավարտել Պետերբուրգի կայսերական հեծելազորային բարձրագույն ուսումնարանը (1857)։ Եղել է փոխգնդապետ։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Кавказ» և այլ պարբերականների։ Կազմել է «Քնար հայկական» (1868) երգարանը, որի վերջաբանում, ինչպես նաև «Կանոնավոր և վայելուչ գրության պատմությունը և տեսութունը» (1872) աշխատության մեջ, ամփոփել է իր մանկավարժական հայացքները։ 1873 թվականին Լայպցիգում հայկական դպրոցների համար որպես ձեռնարկ հրատարակել է իր կազմած «Հայերեն կանոնավոր և վայելուչ գրության» վարժությունների 5 և տողանցքների 4 պրակ։ Կազմել է հայ տպագիր արտադրանքի ընդհանուր մատենագիտություն (անտիպ)։ 1874-1876 թվականներին լույս է ընծայել Կովկասի և Անդրկովկասի մատենագիտություն աշխատության առաջին հատորը, որտեղ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, վրացերեն և այլ լեզուներով ներկայացված են մոտ 6000 գիրք, հոդված, քարտեզ, տպագիր ու ձեռագիր նյութեր։ Գերակշիռ մասը կազմում է հայերեն, ինչպես և տարբեր լեզուներով հայագիտական գրականությունը։

Գրականություն

խմբագրել
  • Իշխանյան Ռ., «Հայ մատենագիտության պատմություն», պրակ 2, Երևան, 1968

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Միանսարյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 523