Սիմոն Զեխտեր

ավստրիացի երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան

Սիմոն Զեխտեր (գերմ.՝ Simon Sechter, հոկտեմբերի 11, 1788(1788-10-11)[1][2][3], Frymburk[4] - սեպտեմբերի 10, 1867(1867-09-10)[1][2][5][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]), ավստրիացի երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան։

Սիմոն Զեխտեր
Sechter.jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Simon Sechter
Ծնվել էհոկտեմբերի 11, 1788(1788-10-11)[1][2][3]
Frymburk[4]
ԵրկիրFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 10, 1867(1867-09-10)[1][2][5][…] (78 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ, երաժշտություն տեսաբան, համալսարանի դասախոս, դաշնակահար, երաժիշտ և ուսուցիչ
Գործիքներդաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Commons-logo.svg Simon Sechter Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սիմոն Զեխտերը ծնվել է 1788 թվականի հոկտեմբերի 11-ին, Ֆրիդբերգում։ 1804 թվականից սովորել է Վիեննայում՝ Անտոնիո Սալիերիի մոտ։ 1810 թվականից սկսում է դաշնամուր և երգեցողություն դասավանդել կույրերի դպրոցում։ 1824 թվականից՝ պալատական դաշնակահար, 1851 թվականից՝ Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Զեխտերի տեսական դիտարկումները գրված են «Երաժշտական կոմպոզիցիաների հիմունքները» եռահատոր աշխատությունում (գերմ.՝ «Die Grundsätze der musikalischen Komposition»; Լեյպցիգ, 1853—1854), որը զարգացնում էր Ժան Ֆիլիպ Ռամոյի գաղափարները և զգալի ազդեցություն ունեցավ ժամանակակից հետազոտողների վրա։

Որպես կոմպոզիտոր Զեխտերը հայտնի է նրանով, որ ժառանգություն է թողել 5000 ֆուգա, սովորություն ունենալով ստեղծել օրական ամենաքիչը մեկ ֆուգա։ Բացի ֆուգաներից, Զեխտերին են պատկանում օրատորիաների, պատարագների շարքերը։

Սակայն, ամենից առաջ, Զեխտերն հայտնի է որպես մանկավարժ, ունենալով ազդեցություն շատ ակնառու երաժիշտների ստեղծագործական մտածողության ձևավորման վրա։ Զեխտերի մոտ սովորել են՝ Սիգիզմունդ Տալբերգ, Ֆրանց Լախներ, Հանս Բալատկա, Անրի Վիյոտան, Գուստավ Նոտեբո, Միսկա Հաուզեր, Կոռնելի Ստանկովիչ, Բելա Կելեր և Անտոն Բրուքներ, որոնց հետ Զեխտերը նամակագրությամբ աշխատել է 1855-1861 թվականներին։ Զեխտերը Անտոն Բրուքներին համարում էր իր ամենաօժտված աշակերտը։ Հետագայում Բրուքները Վիեննայի կոնսերվատորիայում փոխարինեց Զեխտերին։

Սիմոն Զեխտերը մահացել է 1867 թվականին՝ Վիեննայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Sechter, Simon (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 33. — S. 250.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Czech National Authority Database

Արտաքին հղումներԽմբագրել