Սիմոն Բոլիվար Բաքներ
Սիմոն Բոլիվար Բաքներ (անգլ.՝ Simon Bolivar Buckner, ապրիլի 1, 1823[1][2], Հարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ - հունվարի 8, 1914[1][2][3], Հարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, որը մասնակցել է Ամերիկա-մեքսիկական պատերազմին` ԱՄՆ-ի կողմից և Ամերիկայի քաղաքացիական պատերազմին` համադաշնության կողմից։ Ավելի ուշ նա դարձել է Կենտուկի նահանգի 30-րդ նահանգապետը։
Սիմոն Բոլիվար Բաքներ | |
---|---|
ապրիլի 1, 1823[1][2] - հունվարի 8, 1914[1][2][3] (90 տարեկան) | |
Ծննդավայր | Հարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Մահվան վայր | Հարտ շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Գերեզման | Frankfort Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զորատեսակ | ԱՄՆ բանակ և Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Seminole Wars?, Ամերիկա-մեքսիկական պատերազմ և Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Ստորագրություն |
Վաղ տարիներ
խմբագրելԲաքները ծնվել է Կենտուկի նահանգի իր հայրական "Glen Lily" կալվածքում[4]։ Նա ընտանիքի երրորդ երեխան էր և Այլեթ Հարթսվելի և Էլիզաբեթ Էն Մորհեդի երկրորդ որդին։ Իր անունը նա ստացել Է վենեսուելացի հերոս Սիմոն Բոլիվարի պատվին։ 9 տարեկան հասակում նա Մանֆորդվիլում ընդունվել է մասնավոր դպրոց, որտեղ ընկերացել է Թոմաս Վուդի հետ։ 1838 թվականին նրա հայրը տեղափոխվել է Մյուլենբերգի շրջան, որտեղ հիմնադրել է երկաթագործական արդյունաբերության միություն։ Բաքները դպրոց է գնացել Գրիննվիլում, այնուհետև սեմինարիա` Հոփկինսվիլում։ 1840 թվականին Բաքներն ընդունվել է Վեստ-Փոինթի ակադեմիա` 1844 թվականին ավարտելով 11-րդ դասարանը։ Երկրորդ հետևակային գնդում ստացել է երկրորդ լեյտենանտի ժամանակավոր կոչում։ Նրան ուղարկել են Օնտարիո լճի կայազոր, սակայն 1845 թվականի օգոստոսի 28-ին նա վերադարձել է ակադեմիա և սկսել է դասավանդել աշխարհագրություն, պատմություն և էթիկա[5]։
Մեքսիկական պատերազմ
խմբագրելԱմերիկա-մեքսիկական պատերազմի տարիներին թողել է դասավանդելը` միանալով գործող բանակին և մասնակցելով շատ խոշոր մարտերի։ 1855 թվականին Բաքները հրաժարական է տվել` Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում իր աներոջ անշարժ գույքի կառավարման գործին անցնելու համար։
Միջպատերազմական շրջան
խմբագրել1857 թվականին նա վերադարձել է իր հայրենի Կենտուկի նահանգ, իսկ 1861 թվականին նշանակվել է նահանգապետ Բերիա Մագոֆնի (անգլ.՝ Beriah Magoffin) գեներալ-համհարզ և նահանգի ոստիկանության հրամանատար։ Այս պաշտոններում Բաքները փորձել է ապահովել Կենտուկի նահանգի չեզոքությունը Քաղաքացիական պատերազմի առաջին օրերին։
Քաղաքացիական պատերազմ
խմբագրելԵրբ պետության չեզոքությունը խախտվել է, Բաքները միացել է Համադաշնային բանակին` մերժելով Միության բանակի կողմից հնչած նմանատիպ առաջարկը։ Նա մասնակցել է Բրեգ Բրեքսթոնի չհաջողված ներխուժմանը Կենտուկի, իսկ 1862 թվականին դարձել է Էդմունդ Քիրբի Սմիթի շտաբի ղեկավարը Տրանս-Միսիսիպիի վարչությունում։ Սակայն հենց նույն 1862 թվականին Բաքներն ընդունել է գեներալ Ուլիսես Ս. Գրանթի` կապիտուլյացիայի անվերապահ պայմանները Ֆորթ Դոնելսոնի ճակատամարտում։ Նա դարձել է դաշնակցային առաջին գեներալը, որը հանձնվել է պատերազմում։
Պատերազմից հետո առաջին տարիներին Բաքները ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ։ 1887 թվականին նա ընտրվել է Կենտուկիի նահանգապետ։ Սա նրա երկրորդ արշավն էր` այս պաշտոնն ստանալու փորձով։ Նրա պաշտոնավարման ընթացքում նահանգի արևելյան մասում տեղի են ունեցել մի քանի զինված բախումներ, այդ թվում` Հաթթֆիլդների և Մաքքոյների միջև տոհմային թշնամությունն ու պատերազմը Ռոուան կոմսությունում։ Նրա վարչակազմը ցնցված էր այն սկանդալով, որը ծագել էր, երբ պետական գանձապահ Ջեյմս Թեյթը` «Ազնիվ Դիք» մականունով, անհետացել էր 250.000 դոլարով։ Որպես նահանգապետ, Բաքները առավել հայտնի էր դարձել վետոյի կիրառման նկատմամբ իր մեծ սիրով։ Օրենսդիր մարմնի միայն մեկ նիստում նա ավելի շատ է վետո կիրառել, քան նախորդ տասը նահանգապետերը միասին վերցրած[6]։
1895 թվականին նա անհաջող փորձ է կատարել ԱՄՆ Սենատում պաշտոն զբաղեցնելու համար։ Հաջորդ տարի նա անդամագրվել է Ազգային ժողովրդավարական կուսակցությանը, որը պաշտպանում էր կոշտ արժութային քաղաքականությունը։ Նա կուսակցության փոխնախագահի թեկնածուն էր, 1896 թվականի ընտրություններում ընտրողների միայն 1%-ն էր կողմ քվեարկել այդ կուսակցության նախագահի թեկնածու Ջոն Պալմերի օգտին։ Դրանից հետո Բաքներն այլևս երբեք չի ձգտել պետական պաշտոնների։ Մահացել է երիկամների սուր վնասման հետևանքով, 1914 թվականի հունվարի 8-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Wall B. H. Buckner, Simon Bolivar (01 April 1823–08 January 1914), Confederate lieutenant general and governor of Kentucky (1887-1891) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0500098
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Harrison in The Kentucky Encyclopedia, стр. 136
- ↑ Cullums Register
- ↑ Stickles стр. 348–355, 367, 360–361, 374–375
Արտաքին հղումներ
խմբագրել- Stickles, Arndt M. Simon Bolivar Buckner: Borderland Knight. — Chapel Hill, North Carolina: University of North Carolina Press, 1940. — ISBN 978-0-8078-5356-6
- Lowell H. Harrison Simon Bolivar Buckner // The Kentucky Encyclopedia / Kleber, John E.. — Lexington, Kentucky: The University Press of Kentucky, 1992. — ISBN 0-8131-1772-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Բոլիվար Բաքներ» հոդվածին։ |