Սիմոն Աբգարյան

հայ դերասան

Սիմոն Աբգարյան (մարտի 5, 1962(1962-03-05)[1][2], Գոնես, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա), ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր։

Սիմոն Աբգարյան
ֆր.՝ Simon Abkarian
Simon Abkarian Cannes 2019.jpg
Ծնվել էմարտի 5, 1962(1962-03-05)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրԳոնես, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Կատրին Շաուբ-Աբգարյան

ԿենսագրությունԽմբագրել

Դպրոցում ֆրանսերեն և հայերեն է սովորել, ամերիկյան ֆիլմերից էլ՝ անգլերեն։ 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բեյրութ։ Մինչև 1977 թվականը ապրել է Լիբանանում։ Բեյրութի «Լոռի» պարային համույթում պարել է սովորել։ 1977 թվականին Աբգարյանի հայրը Լիբանանում պատերազմելու է գնում, և 15 տարեկան Սիմոնը մոր հետ վերադառնում է Փարիզ։ Մի քանի տարի անց տեղափոխվում է Նյու Յորք և սկսում նորից պարել։ 1983-1985 թվականներին դերասանական արվեստ է սովորում և միանում «Արտավազդ» թատերական ընկերությանը։ 1985 թվականին վերադառնում է Փարիզ և 8 տարի համագործակցում «du Soleil» (Դյու Սոլեյ) թատրոնի տնօրեն Արիանա Մնուշկինայի հետ[3]։ Հելլենե Սիսյուի «L’Indiade» (Ինդիադա) պիեսի բեմադրության մեջ խաղացել է երեք պարսիկի դեր (Հաթիբայ Սեն, Հայաթ խան և Գյաֆար խան)[3]։ Սկսում է խաղալ հունական կատակերգություններում և մեծ ճանաչում է ձեռք բերում։ 2001 թվականին մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար։ 1993 թվականին Սիմոն Աբգարյանը կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը՝ «T.E.R.A.»–ն (Theatre Espace Recherche Acteur)։ 2006 թվականին նրան մեծ հաջողություն է բերում «Կազինո Ռոյալ»» ֆիլմը, ուր հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում։ Աբգարյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Արամ», «Արարատ» և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #173978592 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.

Արտաքին հղումներԽմբագրել