Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմեոն Աբամելիք–Լազարև
Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարյան (մինչ 1873 թվականը՝ Սիմեոն Աբամելիք, նոյեմբերի 12 (24), 1857, Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916, Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[2]), հայ իշխան Ռուսական կայսրությունում, հնագետ[3], երկրաբան, խոշոր կալվածատեր և ռուսական արդյունաբերող։ Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ[4]։ Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկը։
Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև | |
Կրթություն՝ | Պետերբուրգի պատմա-բանասիրական ինստիտուտ (1877) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1881)[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | հնագետ, երկրաբան, պետական ծառայող և գործարանատեր |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | նոյեմբերի 12 (24), 1857 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանի օր | սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Թաղված | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Դինաստիա | Աբամելիքներ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հայր | Սիմեոն Աբամելիք–Լազարև |
Մայր | Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյան |
Ամուսին | Մարիա Պավլովնա Դեմիդովա Սան-Դոնատո |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1857 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում, Աբամելիքների ազնվական ընտանիքում՝ իշխան Սիմեոն Աբամելիքի և Լազարյանների հայ ազնվական տոհմի ներկայացուցիչ՝ իշխանուհի Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյանի (օրիորդական ազգանունը՝ Լազարյան) ընտանիքում[4]։ Ուսանել և ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը[3][4]։
Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու[3], Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ[4]։ Քաղաքացիական հայացքներով միապետական էր։
Հնագիտական գործունեություն
խմբագրել1882 թվականին մասնակցել է Պալմիրայի պեղումներին[4] և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը[3]։ Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում[3][4]։ Մերձավոր արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Աբամելիք-Լազարևը Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա-հռոմեական անտիկ հուշարձանների ավերակները և 1897 թվականին գրել «Ջերաշ» աշխատությունը[3][4]։
Երկրաբանական գործունեություն
խմբագրելՀետազոտել է Սիցիլիայի, Կովկասի ծծմբի հանքերը[4]։
Արդյունաբերական գործունեություն
խմբագրելՍիմեոն Աբամելիք-Լազարևը խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող։ Ուրալում ունեցել է երկաթամշակման գործարաններ[4]։
Աբամելիք-Լազարևների հայտնի դղյակները
խմբագրելԻտալիայի մայրաքաղաք Հռոմում է գտնվում Սիմեոն Աբամելիք-Լազարևի «Վիլլա Աբամելիք» դղյակը[4], որը նախկինում ԽՍՀՄ-ի սեփականությունն էր։
Մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 2-ին Կիսլովոդսկում[4], թաղվել Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 13.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գառնիկ Ստեփանյան (1973). «Կենսագրական բառարան», հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 7.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 13.
Գրականություն
խմբագրել- Джераш, СПБ, 1897
- Вопрос о недрах и развитие горной промышленности с 1808 по 1908гг., СПБ, 1910.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13)։ |