Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմեոն Աբամելիք–Լազարև

Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարյան (մինչ 1873 թվականը՝ Սիմեոն Աբամելիք, նոյեմբերի 12 (24), 1857, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916, Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ իշխան Ռուսական կայսրությունում, հնագետ[2], երկրաբան, խոշոր կալվածատեր և ռուսական արդյունաբերող։ Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ[3]։ Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկը։

Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև
 
Կրթություն՝ Պետերբուրգի պատմա-բանասիրական ինստիտուտ (1877) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1881)[1]
Մասնագիտություն՝ պետական ծառայող, հնագետ, երկրաբան և գործարանատեր
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 12 (24), 1857
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1916 (58 տարեկան)
Վախճանի վայր Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Թաղված Սմոլենկայի հայկական գերեզմանոց
Դինաստիա Աբամելիքներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Սիմեոն Աբամելիք–Լազարև
Մայր Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյան
Ամուսին Մարիա Պավլովնա Դեմիդովա Սան-Դոնատո

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1857 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում, Աբամելիքների ազնվական ընտանիքում՝ իշխան Սիմեոն Աբամելիքի և Լազարյանների հայ ազնվական տոհմի ներկայացուցիչ՝ իշխանուհի Եղիսաբեթ Աբամելիք-Լազարյանի (օրիորդական ազգանունը՝ Լազարյան) ընտանիքում[3]։ Ուսանել և ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը[2][3]։

Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու[2], Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ[3]։ Քաղաքացիական հայացքներով միապետական էր։

Հնագիտական գործունեություն խմբագրել

1882 թվականին մասնակցել է Պալմիրայի պեղումներին[3] և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը[2]։ Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում[2][3]։ Մերձավոր արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Աբամելիք-Լազարևը Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա-հռոմեական անտիկ հուշարձանների ավերակները և 1897 թվականին գրել «Ջերաշ» աշխատությունը[2][3]։

Երկրաբանական գործունեություն խմբագրել

Հետազոտել է Սիցիլիայի, Կովկասի ծծմբի հանքերը[3]։

Արդյունաբերական գործունեություն խմբագրել

Սիմեոն Աբամելիք-Լազարևը խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող։ Ուրալում ունեցել է երկաթամշակման գործարաններ[3]։

Աբամելիք-Լազարևների հայտնի դղյակները խմբագրել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում է գտնվում Սիմեոն Աբամելիք-Լազարևի «Վիլլա Աբամելիք» դղյակը[3], որը նախկինում ԽՍՀՄ-ի սեփականությունն էր։

Մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 2-ին Կիսլովոդսկում[3], թաղվել Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գառնիկ Ստեփանյան (1973). «Կենսագրական բառարան», հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 7.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 13.

Գրականություն խմբագրել

  • Джераш, СПБ, 1897
  • Вопрос о недрах и развитие горной промышленности с 1808 по 1908гг., СПБ, 1910.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 13