Սիմակ Սահակյան
Սիմակ (Սենեքերիմ) Մկրտչի Սահակյան (սեպտեմբերի 7, 1879, Ագարակ - ապրիլի 29, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական աշխատող, մանկավարժ, Կոմունիստական կուսակցության անդամ (1915)։
Սիմակ Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1879 |
Ծննդավայր | Ագարակ |
Մահացել է | ապրիլի 29, 1961 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Աշխատավայր | Պայքար, Կարմիր Լոռի և Մանկավարժական թերթ |
Պարգևներ և մրցանակներ |
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1901-1921 թվականներին ուսուցիչ է եղել Ներսիսյան դպրոցում։ Թիֆլիսում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան քարոզչական աշխատանք։ Աշխատակցել է «Պայքար», «Նոր կյանք», «Բանվոր», «Բանվորի կռիվ» և այլ թերթերին։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, եղել Լոռի- Փամբակ գավառի ժողկրթբաժնի վարիչ, բանֆակի դեկան (1927-1930 թթ.), ապա՝ դասախոս (1930-1951 թթ.)։ Խմբագրել է «Կարմիր Լոռի» (1921-1923 թթ.), «Սովետական մանկավարժ» (1940-1941 թթ.) պարբերականները։ Եղել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ (1938-1944 թթ.), ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահ (1944-1961 թթ.), ՀԿԿ ԿԿ-ի ԿՎՀ նախագահության անդամ (1929-1934 թթ.), ՀԿԿ ԿԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1938-1951 թթ.)։ ՀԽՍՀ I-V գումարումների Գերագույն խորհրդի պատգմավոր։ Հեղինակ է մանկավարժությանը նվիրված գրքույկների և հոդվածների, ինչպես նաև «Հասկեր» (1955 թ.), «Աղբյուր» 1958 թ.) պատմվածքների ժողովածուների։ Թարգմանել է Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը», Ա․ Մակարենկոյի «Գիրք ծնողների համար» և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
ԹարգմանություններԽմբագրել
- Սերգեյ Աուսլենդեր, Սևամորթ առաջնորդը (պատմվածք), Ե., Պետրատ, 1927, 152 էջ։
- «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 138)։ |