Ալեքսանդր Մակարենկո (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Мака́ренко, օգոստոսի 28, 1949(1949-08-28)), խորհրդային և ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Մակարենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1949(1949-08-28) (74 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1988-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի վարչության խորհրդական։
  • 1990-1993 թվականներ՝ Գվինեայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1993-1994 թվականներ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։
  • 1994-1997 թվականներ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։
  • 1997 թվականի մայիսի 26-ից մինչև 2001 թվականի հունիսի 4-ը Մադագասկարում և Կոմորյան կղզիներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001 թվականի հունիսից մինչև 2010 թվականի դեկտեմբերը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 2010 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2018 թվականի մայիսի 4-ը Քենիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հունվարի 19)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2002 թվականի փետրվարի 18)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 16.05.1997 № 495 «О назначении Макаренко А. М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Мадагаскар и Федеральной Исламской Республике Коморские Острова по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 04.06.2001 № 639 «О Макаренко А. М.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 23.12.2010 № 1586 «О назначении Макаренко А. М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кении и Постоянным представителем Российской Федерации при международных организациях в Найроби, Республика Кения, по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 04.05.2018 № 191 «О Макаренко A.M.»
  5. «Указ Президента Российской Федерации от 19.01.1995 № 57 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 18.02.2002 № 174 «О присвоении Макаренко А. М. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել