Սիլիկաթթուներ, ջրում վատ լուծվող, չափազանց թույլ թթուներ, nSiO2•mH2O՝ ընդհանուր բանաձևով։ Սիլիցիումի ամորֆ օքսիդը՝ Si02, ջրային լուծույթում (լուծելիությունը մոտ 100 մգ 1 լ-ում) առաջացնում է օրթոսիլիկաթթու՝ H4Si04։ Մաքուր վիճակում ստացվել են մետասիլիկաթթվի (H2Si03) պոլիմերը՝ H8Si4Oi2 և H2Si205։ Սիլիկաթթուներին հատուկ է կայուն, պոլիմերային (մինչև 1500 մոլ․ զանգվածով) կոլոիդ լուծույթներ առաջացնելը։ Սիլիկաթթվի գերհագեցած լուծույթները փոխարկվում են զոլերի (pHi^2) կամ ժելերի (pH=5—6)։ Կոլոիդ մասնիկների մակերևույթին գտնվում են ОН խմբերը։ Կայունացուցիչներ պարունակող սիլիկաթթվի զոլերն օգտագործվում են թղթի և մանածագործական արդյունաբերության մեջ և ջուրը մաքրելու համար։ Բնական սիլիկաթթուներ են օպալը, տրեպելը, դիատոմիտը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։