Օլիվին

քիմիական միացություն

Օլիվին (անգլ.՝ oliva – զեյթուն, գույնի նմանությամբ), պերիդոտ, միներալ, ֆորստերիտ–ֆայալիտ անընդհատ իզոմորֆ շարքի անդամ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ (Mg, Fe)2 [SiO4]։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ տարբեր երանգների կանաչ։ Կարծրությունը՝ 6,5, խտությունը՝ 4000 կգ/մ³։ Օլիվինի թափանցիկ տեսակները (քրիգոլիթ) կիրառվում են որպես թանկարժեք քարեր։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 531