Սիդհարթ Մալհոթրա (հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा, անգլ.՝ Sidharth Malhotra, հունվարի 16, 1985(1985-01-16)[1], Նյու Դելի, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան և մոդել։

Սիդհարթ Մալհոթրա
հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा և անգլ.՝ Sidharth Malhotra
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1985(1985-01-16)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունNavy Children School, Delhi? և Shaheed Bhagat Singh College?
Մասնագիտությունմոդել, դերասան, կինոդերասան և սցենարիստ
ԱմուսինԿիարա Ադվանի[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Sidharth Malhotra Վիքիպահեստում

կենսագրություն խմբագրել

Սիխարտխը ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին, Դելիում, առևտրային նավատորմի նախկին կապիտան Սունիլի և տնային տնտեսուհի Ռիմիի ընտանիքում[4]։ Նա սովորել է Դոն Բոսկոյի և Բիռլ Վիդյա Նիտեկանդի (Նյու Դելի) դպրոցներում, այնուհետև ավարտել է Բախարատ Սինգհի ուսումնարանը[5]։ 18 տարեկան հասակում նա սկսել է մոդելի կարիերան, բայց չորս տարի հետո դժգոհության պատճառով որոշել է թողնել այդ մասնագիտությունը։

Կարիերան շարունակել է որպես դերասան, հաջող անցել է ֆիլմի լսումները, որի ռեժիսորն էր Անուբխավ Սինխը, սակայն ֆիլմը այդպես էլ չի թողարկվել։ Դրանից հետո Սիդխարտխը աշխատել է որպես ռեժիսոր Կարան Ջոհարի օգնական «Իմ անունը Կխան է» ֆիլմում։ 2012 թվականին դերասանը դեբյուտել է Կարան Ջոհարի «Տարվա ուսանող» ֆիլմում, երկու նորեկների` Դհավան Վարունի և Ալի Բխատի հետ։ Նրա հերոսը` Աբխիմանյու Սինգխը, ուսանող էր սահմանափակ բյուջեով, որը մրցում է իր հարուստ լավագույն ընկերոջ` Ռոխանի հետ դպրոցական ամենամյա առաջնությունում։ Ֆիլմն առևտրային հաջողություն է ունեցել։ Երկու տարի անց Սիդխարտխը նկարահանվել է «Նա ժպտում է, նա ծուղակում է» ռոմանտիկ կատակերգությունում, Պարինիտի Չոպրայի հետ[6][7]։ Նույն տարում թողարկվում է «Մի չարագործ» ֆիլմը, որտեղ նա կատարում էր անուղղելի հանցագործի` Գուռուի դերը, որի անբուժելի հիվանդ կնոջը սպանում է քրեական մարդասպանը։ Այս ֆիլմը առևտրային մեծ հաջողություն է ունեցել։

2015 թվականին դերասանը նկարահանվել է «Եղբայրներ» սպորտային դրամայում[8][9], բայց ֆիլմը չի արդարացրել սպասելիքները` ստանալով քննադատների բացասական գնահատականը և ցածր ցուցանիշներ ունենալով վարձույթում։ Նրա հաջորդ ֆիլմը 2016 թվականի «Կապուրը և որդիները» ընտանեկան դրաման էր։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։ Նույն թվականանին թողարկվել է «Կրկին ու կրկին նայիր» ֆիլմը, որտեղ նա խաղում է մաթեմատիկոսի դերը, որը ճանապարհորդում է ժամանակի մեջ` հենց դրանով գիտակցելով ընտանեկան կյանքի կարևորությունը։ Ֆիլմում նրա խաղընկերն էր Կատրինա Կաիֆը։

2017 թվականին թողարկվել է «Ջենթլմենը» ֆիլմը, որտեղ դերասանը Ժակլին Ֆերնանդեսի խաղընկերն էր, նաև երգել է «Bandook Meri Laila» երգից հատված։ Սակայն նրա վոկալային ընդունակությունները չեն փրկել ֆիլմի ձախողումը վարձույթում[10]։ Նույն թվականին նա Ittefaq ֆիլմի րիմեյքում կատարել է սպանության մեջ կասկածվող Վիկրամի դերը, խաղալով Սոնակշի Սինհայի հետ[11]։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։

Այժմ պատրաստվում է Aiyaary ֆիլմի թողարկմանը, որտեղ նա հանդես է գալիս բանակի մայորի դերում[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Տարվա ուսանող Student of the Year Աբխիմանյու Սինգխ
2014 ֆ Նա ժպտում է, նա ծուղակում է Hasee Toh Phasee Նիկխիլ Բխարադվաջ
2014 ֆ Մի չարագործ Ek Villain Գուռու Պրատապ Սիգխ/Դիպու
2015 ֆ Եղբայրները Brothers Մոնտի Ֆեռնանդեզ
2016 ֆ Կապուրը և որդիները Kapoor & Sons Առջուն Կապուր
2016 ֆ Կրկին ու կրկին նայիր Baar Baar Dekho Ջայ Վարմա
2017 ֆ A Gentleman Գաուրավ/Ռիշի
2017 ֆ Ittefaq Վիկրամ
2017 ֆ Aiyaary Major Jai Bakshi

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/news/Sidharth-Malhotra-turns-30-ready-for-action/articleshow/45910369.cms
  2. 2,0 2,1 2,2 Sidharth Malhotra talks about his journey from being the junior most to a lead actoThe Indian Express, 2014.
  3. The Times of India — 2023. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
  4. Lakhe, Amruta (2014 թ․ փետրվարի 7). «Sidharth Malhotra talks about his journey from being the junior most to a lead actor». The Indian Express. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  5. Iyer, Meena (2012 թ․ հունիսի 30). «Siddharth Malhotra's short journey to stardom». The Times of India. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  6. Basu, Mohar (2014 թ․ փետրվարի 7). «Hasee Toh Phasee Movie Review: Sidharth Malhotra, Parineeti Chopra». Koimoi.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  7. Chatterjee, Saibal (2014 թ․ փետրվարի 7). «Hasee Toh Phasee movie review». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Akshay Kumar, Sidharth Malhotra's 'Brothers' shoot over». Indian Express. 2015 թ․ ապրիլի 18. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  9. Ramachandran, Naman (2014 թ․ օգոստոսի 22). «Akshay Kumar to Star in Lionsgate, Endemol Indian Remake 'Warrior'». Variety. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  10. Sidharth Malhotra, Jacqueline Fernandez start shooting for their action film Bang Bang 2
  11. «Sidharth Malhotra to be seen in remake of Rajesh Khanna's 'Ittefaq'». Daily News and Analysis. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  12. Watch Theatrical Trailer (Aiyaary) Now - Bollywood Hungama
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդհարթ Մալհոթրա» հոդվածին։