Ժակլին Ֆերնանդես (անգլ.՝ Jacqueline Fernandez, օգոստոսի 11, 1985(1985-08-11)[1], Մանամա, Բահրեյն[2]), հնդիկ և շրի լանկացի ծագմամբ դերասանուհի։ Նախկին մոդել, 2006 թվականի «Միսս Շրի Լանկա» մրցույթի հաղթող (անգլ.՝ Miss Universe Sri Lanka), «Միսս տիեզերք 2006» մրցույթի մասնակից։

Ժակլին Ֆերնանդես
անգլ.՝ Jacqueline Fernandez
Ծնվել էօգոստոսի 11, 1985(1985-08-11)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՄանամա, Բահրեյն[2]
ԿրթությունՍիդնեյի համալսարան[3]
Քաղաքացիություն Շրի Լանկա
Կրոնկաթոլիկություն[4]
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից

Կենսագրություն խմբագրել

Ժակլինը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին՝ Բահրեյնի Մանամա մայրաքաղաքում։ Նրա հայրը՝ Էլրոյը, ծնունդով Շրի Լանկայից է, իսկ մայրը՝ Քիմը, Մալայզիայից։ Մայրական կողմի հարազատները Հնդկաստանից էին։ Հայրը Բահրեյն է տեղափոխվել 1980-ական թվականներին՝ խուսափելով թամիլների և սինհալացիների միջև քաղաքացիական անկարգություններից։ Այստեղ հայրը ծանոթացել է մոր հետ, որը ստյուարդուհի էր։

Ժակլինը չորս երեխաներից կրտսերն էր՝ ավագ քրոջից ու երկու եղբայրներից հետո[5]։ Տասնչորս տարեկանից նա սկսել է մասնակցել Բահրեյնում հեռուստատեսային շոուների։ Դպրոցն հաճախելուց հետո նա ավարտել է Ավստրալիայի Սիդնեյի համալսարանը և աշխատել է որպես Շրի Լանկայի հեռուստալրագրող։ Միևնաժամանակ նա նաև սովորել է իսպաներեն, ֆրանսերեն և արաբերեն Berlitz դպրոցում։

Իր խոսքերով նա փոքր տարիքից ցանկանում էր դերասանուհի դառնալ, երազում էր հոլիվուդյան կինոաստղի կարիերայի մասին։ Նա որոշ դերասանական դասընթացների է գնացել John School of Acting դպրոցում։ Լրագրող լինելով՝ նա ընդունել է մոդելային բիզնեսի առաջարկները։ 2006 թվականին նա դարձավ «Միսս Շրի Լանկա» և իր երկիրը ներկայացրեց Լոս Անջելեսում կայացած «Միսս տիեզերք 2006» համաշխարհային մրցույթում։ Նույն թվականին նա հայտնվում է Բատհյայի և Սանտհուշի «O Sathi» դուետի երաժշտական տեսահոլովակում։

2009 թվականին Ֆերնանդեսը գնաց Հնդկաստան, որտեղ դերասանական կրթություն էր սովորում թատրոնի ռեժիսոր Բարրի Ջոնի (անգլ.՝ Barry John) ղեկավարությամբ։ Նա հաջողությամբ անցնում է «Ալադին» (2009) ֆանտաստիկ կինոնկարի քաստինգը, որը դառնում է իր դերասանական դեբյուտը. չնայած նրան ձայնագրեց Մոնա Գոշ Շեթին՝ հինդի լեզվի չիմացության պատճառով։ Չնայած ֆիլմը ձախողվեց կինովաճառքում, նա իր դերի համար ստացավ Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ (IIFA մրցանակ)՝ «Լավագույն կին դեբյուտ» անվանակարգում։

2011 թվականին թողարկվեց «Ամուսնացած կնոջ գայթակղությունը 2» ֆիլմը, որտեղ նա խաղում էր Էմրան Հաշմիի հետ։ Ֆիլմը ունեցավ կոմերցիոն հաջողություն, որը նրա կարիերայի առաջին հաջողված ֆիլմն էր։ 2011 թվականի վերջին նա համաձայնել է նկարահանվել սինհալական Pragaveya ֆիլմում, որը պետք է լիներ իր դեբյուտը Շրի Լանկայի կինոթատրոնում, բայց Բոլիվուդում աշխատանքի տեղավորվելու պատճառով հնարավոր չեղավ պայմանավորվել պրոդյուսերների և ռեժիսորի հետ[6][7]։

2013 թվականին նա հանդես եկավ «Մրցավազք 2» ֆիլմում՝ խաղալով տարօրինակ աղջկա՝ Օմիշային. ֆիլմը նաև կոմերցիոն հաջողություն ունեցավ։ Նույն թվականին նրան առաջարկեցին ելույթ ունենալ պարային համարում թելուգու լեզվով «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմի համար, բայց նա չկարողացավ համաձայնվել պրոդյուսերների հետ, և նրա փոխարեն այս համարում նկարահանվեց Սոֆիա Չոուդրին[8]։

2015 թվականի սկզբին նա էկրաններին հայտնվեց Trilogy (Roy) ռոմանտիկ թրիլլերում, որտեղ նա կրկնակի դեր էր խաղում՝ լրագրող Այշա Աամիրին, որը սիրահարված էր մեկ այլ լրագրողի, և Թիյու Դեսային, որը սիրահարված էր գողի։ Դժբախտաբար ֆիլմը ձախողվեց կինովաճառքում։ Նույն թվականին «Եղբայրներ» սպորտային դրամայում նա մարմնավորեց գլխավոր հերոսի Դեյվիդի կնոջը, որը անվախ կին էր և պայքարում էր իր երեխայի համար։ Նա իր դերը անվանեց «դժվար» և «ինտենսիվ»[9]։ Այս աշխատանքը նշանակում էր հեռացում այն դյութիչ կերպարներից, որոնց հետ նա նախկինում կապված էր[10][11]։ Քննադատները բարձր են գնահատել նրա աշխատանքը, չնայած նրանց արձագանքները ֆիլմի վերաբերյալ տարբեր էին։

2017 թվականին թողարկվեց A Gentleman ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց Սիդհարթ Մալհոտրայի հետ, սակայն ֆիլմը ձախողվեց կինովաճառքում։ Այդ տարվա մեկ այլ պրեմիերան «Անհոգ երկվորյակներ» պաշտամունքային ֆիլմի վերափոխումն էր, որտեղ նա կրկնեց Կարիսմա Կապուրի դերը։ Ֆիլմը ունեցավ կոմերսիոն հաջողություն[12]։

2018 թվականին «Բունտարար 2» ֆիլմում դերասանուհին պարեց «Ek Do Teen» երգում, որը «Այրվող կիրք» կինոնկարի համանուն երգի քավեր տարբերակն է։ Այնուամենայնիվ, Ժակլինի երգի և պարի նոր տարբերակը բացասական քննադատության ենթարկվեց, չնայած ֆիլմն ինքնին կոմերցիոն հաջողություն ուներ[13][14]։ Նույն թվականին թողարկվեց «Մրցավազք 3» ֆիլմը, որը դարձավ 2013 թվականի ֆիլմի շարունակությունը։ Այս ֆիլմում նրա կերպարը՝ Ջեսիկան, գլխավոր հերոսի սիրելին է, ով ցանկանում է վրեժ լուծել խորթ հորից։ Չնայած բացասական արձագանքներին՝ ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ[15]։

Ժակլինը ներկայումս նկարահանում է «Drive» ֆիլմում Սուշանթ Սինգհ Ռաջպուտի հետ, բայց նկարահանումների ձգձգումների և իր զբաղվածության պատճառով ֆիլմի թողարկումը հետաձգվում է մինչև 2019 թվականը։ Նրա մասնակցությամբ կցուցադրվի նաև երկու անգլալեզու ֆիլմ՝ Definition of Fear-ը և According to Mathew[16]։

Անձնական կյանքը խմբագրել

Ֆերնանդեսը մշտապես սերտ հարաբերություններ է պահպանում իր ընտանիքի հետ։ Նա սկսել է հանդիպել Բահրեյնի արքայազն Hassan bin Rashid Al Khalifa-յի հետ 2008 թվականին, բայց նրա հետ բաժանվել է 2011 թվականին[17][18]։ Նույն թվականին «Housefull 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ռոմանտիկ հարաբերություններ սկսեց հնդիկ ռեժիսոր Սաջիդ Խանի հետ, ինչը գրավեց հնդկական լրատվամիջոցներին։ Հայտնում էին նրանց մոտալուտ հարսանիքի մասին, բայց հարաբերություններն ավարտվեցին 2013 թվականի մայիսին[19][20]։

Դերասանուհու կարիերայից բացի՝ Ժակլին Ֆերնանդեսը աջակցում է այնպիսի բարեգործական կազմակերպությունների, ինչպիսիք են «Մարդկանց էթիկական վերաբերմունքը կենդանիների նկատմամբ» (անգլ.՝ PETA): 2014 թվականին PETA India-ի կողմից նա ճանաչվեց «Տարվա կին»՝ կենդանիների բարօրության համար իր քարոզչության համար։ Հաջորդ տարի Ժակլինը աճուրդի հանեց իր որոշ հանդերձանքներ՝ ստացված գումարը նվիրելով բարեգործությանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2009 Ալադին Aladin Ժասմին
2010 Երանի իմանայի թե որտեղից է նա եկել Jaane Kahan Se Aayi Hai Թարա
2011 Ամուսնացած կնոջ գայթակղությունը 2 Murder 2 Պրիյա
2012 Լի տուն 2 Housefull 2 Բոբբի Կապուր
2013 Մրցավազք 2 Race 2 Օմիշա
2014 Դրայվ Kick Շայնա Մեհրա
2015 Տրիլոգիա/ Ռոյ Roy Այշա/ Թիյա
2015 Բանգիստան Bangistan Ռոզաննա (Ռոզա) (կամեո)
2015 Եղբայրները Brothers Ջեննի Ֆերնանդես
2015 Definition of Fear (անգլ.) Սարա Ֆորդինգ
2016 Լի տուն 3 Housefull 3 Գանգա «Գրեյսի» Պատելի
2016 Կրակոց Dishoom Իշիկա
2016 Թռչող Ջաթ A Flying Jatt Քիրթի
2017 According to Mathew (անգլ.) Դաֆնի Ռեյնոլդս
2017 Ջենթլմենը A Gentleman Կավիյա
2017 Անապահով երկվորյակները 2 Judwaa 2 Ալիշկա
2018 Բունտարար 2 Baaghi 2 կամեո
2018 Դրայվ Drive Թարա
2018 Մրցավազք 3 Race 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.hindustantimes.com/brunch/guys-get-away-with-so-much-like-food-says-actor-jacqueline-fernandez/story-yn6CuFWk1XETwdqbqWk4XJ.html
  3. http://www.dnaindia.com/entertainment/report-jacqueline-fernandez-visits-family-in-bahrain-1601105
  4. https://www.deccanchronicle.com/entertainment/bollywood/180816/i-would-love-to-have-a-family-jacqueline-fernandez.html
  5. Gupta, Priya (2014 թ․ հուլիսի 7). «Jacqueline Fernandez: Thank my lucky stars to have Salman Khan in my life». The Times of India (անգլերեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  6. When Salim Khan took a jibe at Jacqueline Fernandez's Hindi
  7. Jacqueline Fernandez to sign Sri Lankan film — Times of India
  8. «Sophie Choudry replaces Jacqueline Fernandez in 'One — Nenokkadine' item number». DNA India (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին.
  9. «Jacqueline Fernandez not hesitant to play mother on screen» (անգլերեն). Zee News. 2015 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Jacqueline Fernandez: Moving to India was a challenge». The Times of India (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. Sharma, Dhriti (2015 թ․ օգոստոսի 16). «Brothers movie review: Watch it for brilliant fight sequences!» (անգլերեն). Zee News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. «Meet the 'Judwaa 2' trio: David Dhawan, Varun Dhawan and Sajid Nadiadwala». The Times Of India (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  13. Jacqueline Fernandez on recreating «Ek Do Teen» — The Indian Express
  14. «Ek Do Teen remake gets negative reviews : Nagaland Post». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  15. Box Office: Race 3 crosses 200 crores globally — Bollywood Hungama
  16. Definition of Fear trailer: Jacqueline Fernandez has her first on-screen lesbian kiss
  17. Tushar Joshi (2011 թ․ հունիսի 9). «Jacqueline to marry prince from Bahrain?». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. Joshi, Tushar (2011 թ․ հուլիսի 3). «Jacqueline, Bahraini prince break up!». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. Dalal, Sayantan (2012 թ․ հունվարի 31). «Yes, marriage is on my mind: Sajid Khan». Daily News and Analysis (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. Gupta, Priya (2014 թ․ հունիսի 18). «Sajid Khan: I went for a holiday with Jacqueline, but later things soured». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ֆերնանդես» հոդվածին։