Սիբիլլա Ալերամո (իտալ.՝ Sibilla Aleramo, օգոստոսի 14, 1876(1876-08-14)[1][2][3][…], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[4] - հունվարի 13, 1960(1960-01-13)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի գրող և ֆեմինիստ, Վիարեջո մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի է 19-րդ դարի վերջին իտալացի կնոջ կյանքի մասին իր ինքնակենսագրական աշխատանքով։

Սիբիլլա Ալերամո
իտալ.՝ Sibilla Aleramo
Ծննդյան անունիտալ.՝ Rina Faccio
Ծնվել էօգոստոսի 14, 1876(1876-08-14)[1][2][3][…]
ԾննդավայրԱլեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[4]
Վախճանվել էհունվարի 13, 1960(1960-01-13)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանԿամպո Վերանո[5][6]
Գրական անունSibilla Aleramo[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և խմբագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա[7],  Իտալիայի թագավորություն և  Իտալիա[4]
Պարգևներ
ԱզգականներAdele Faccio?
 Sibilla Aleramo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիբիլլա Ալերամոն ծնվել է Ալեսանդրիա գավառում և ի ծնե՝ Ռինա Ֆաչչո (իտալ.՝ Rina Faccio): 16 տարեկանում նա ստիպված էր հեռանալ դպրոցից և ամուսնանալ մի տղամարդու հետ, որը բռնաբարել էր նրան[9]։ 1901 թվականին Ալերամոն որոշում կայացրեց լքել ամուսնուն և իր որդուն և տեղափոխվել Հռոմ, ինչը հետագայում նկարագրեց իր գրքում։ Հռոմում նա գտնվում էր քաղաքական և գեղարվեստական միջավայրում, գրելով ֆեմինիստական և հոմոսեքսուալ թեմաներով աշխատություններ։ Ալերամոն մասնակցություն էր ունենում Հռոմի շրջանում ժողովրդական դպրոցների ստեղծմանը։ Նամակագրական կապ ուներ Մ. Գորկու և Մ. Ֆ. Ադրեևայի, որոնց հետ նա ծանոթացել էր 1912 թվականին Սորրենտոյում։ Ծանոթ էր Վյաչեսլավ Իվանովի հետ։ Մտերիմ էր բժիշկ, գրող և թարգմանիչ Օլգա Սինյորելլի (Ռասնեվիչ) (Olga Signorelli) հետ։ 1908 թվականին կանանց հերթական հավաքներից մեկի ժամանակ Ալերամոն հանդիպեց Կորդուլա Լինա Պոլետտիին և նրանց լեսբիական կապը, որը տևեց մեկ տարի, հիմք հանդիսացավ Ալերամոյի «Անցում» ( իտալ.՝ Il passaggio) նոր վեպի համար։ Ալերամոյի և Պոլետտի անձնական նամակագրությունն ավելի ուշ հետաքրքրության առարկա դարձավ հետազոտողների համար, քանի որ երկուսն էլ անկանխակալ կարծիք էին արտահայտում հոմոսեքսուալ հարաբերությունների մասին։ Ավելի ուշ նա "Իտալիա-ԽՍՀՄ" կազմակերպության ակտիվ անդամ էր։ 1952 թվականին այցելեց ԽՍՀՄ։

Արդյունքում Սիբիլլա Ալերամոն դարձավ ամենաականավոր իտալացի ֆեմինիստուհիներից մեկը։ Տարեց հասակում նա ճանապարհորդում էր Եվրոպայում, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Վախճանվեց 83 տարեկան հասակում՝ Հռոմում՝ երկարատև հիվանդությունից հետո։

Կերպարը ֆիլմում խմբագրել

2002 թվականին ռեժիսոր Միքելե Պլաչիդոն նկարահանեց «Un viaggio chiamato amore» ֆիլմը, որտեղ նկարագրվում է Ալերամոյի և Դինո Կամպանոյի սիրավեպը։

Մատենագիտություն խմբագրել

  • Una donna (1906) / Կին
  • Il passaggio (1919) / Անցում
  • Momenti (1921) / Պահեր
  • Andando e stando (1921) / Քայլոլվ և կանգ առնելով
  • Trasfigurazione (1922) / Կերպարանափոխություն
  • Endimione (1923) / Էնդիմիոն, պիես
  • Amo dunque sono (1927) / Սիրում, ուրեմն գոյություն ունեմ
  • Poesie (1929) / Բանաստեղծություններ
  • Gioie d’occasione (1930) / Պատահական բերկրանք
  • Il frustino (1932) / Ճիպոտ
  • Sì alla terra (1935) / Այո ՝ հողին
  • Orsa minore (1938) / Փոքր Արջ
  • Dal mio diario (1946) / Իմ օրագրից
  • Selva d’amore (1947) / Սիրային սելվա
  • Il mondo è adolescente (1949) / Դեռահաս աշխարհ
  • Aiutami a dire (1951) / Օգնիր ինձ ասել
  • Gioie d’occasione e altre ancora (1954) / Ավելի շատ պատահական ուրախություններ
  • Luci della mia sera (1956) / Իմ երեկոյի լույսը
  • Lettere (1958) / Նամակներ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Потапова З.М. Прогрессивная литература Италии. В сб. Прогрессивная литература стран капитализма в борьбе за мир. М., 1952.
  • Письмо М. Ф. Андреевой — Сибилле Алерамо (7 октября 1912, Капри) в сб. «Архив А. М. Горького», т. VIII, стр. 248.
  • Pier Luigi Cavalieri, Sibilla Aleramo, Gli anni di “Una donna”. Porto Civitanova 1888-1902, Ancona, Affinità Elettive, 2011 ISBN 978-88-7326-184-1
  • Robert Aldrich and Garry Wotherspoon Who’s Who in Gay and Lesbian History, from Antiquity to World War II. — Routledge. — London, 2001. — ISBN 978-0-415-25369-7
  • Pickering-lazzi, Robin (1995). Mothers of Invention: Women, Italian Fascism, and Culture. Minneapolis: University of Minnesota Press. pp. 137–165.
  • Matilde Angelone, L'apprendistato letterario di Sibilla Aleramo con novelle inedite, Liguori, 1987. ISBN 88-207-1565-1
  • René de Ceccatty, Sibilla: vita artistica e amorosa di Sibilla Aleramo, Milano, Mondadori, 1992

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիլլա Ալերամո» հոդվածին։