Սթրիթսթայլ[1], կամ սթրթվեր (անգլ.՝ street-style, անգլ.՝ streetwear), հագուստի փողոցային ոճ, փողոցային նորաձևության հատուկ տեսակ ( անգլ.՝ street fashion բառից[2])։ Իր արմատներով գնում է դեպի սերֆերների և Կալիֆորնիայի արևմտյան ափերի սքեյթբորդիստների մշակույթ՝ ավելի ուշ ընդլայնելով և իր մեջ ներառելով հիփ-հոփ նորաձևության, ճապոնական փողոցային նորաձևության և կուտյուրից բարձր նորաձևության տարրեր։

2011 թվականին «Complex» ամսագիրը Stüssy-ը, Supreme-ը և A Bathing Ape-ն անվանել է սթրիթվերի գլխավոր ապրանքանիշներ[3]։

Պատմություն խմբագրել

Ինչպես և մշակութային այլ շարժումներ, որոնք եկել են ներքևներից, փողոցային ոճ հասկացության առաջացման ժամանակը դժվար է որոշել։ Սթրիթսթայլը շարունակաբար զարգանում է ոճի և ստեղծագործական բաղադրիչի առումով, նույն կերպ, ինչպես և փողոցային այլ միտումներ՝ կենտրոնանալով առօրյա, հարմարավետ հագուստի վրա՝ ջինսեր, մարզաշապիկներ, գլխարկներ, սպորտային կոշիկներ[3]։

 
Սերֆեր Կալիֆորնիայում՝ Սանտա Կրուզում

Շարժման սկիզբը հիմնականում վերաբերում է ուշ 1970-ական թվականների և վաղ 1980-ական թվականների սերֆերների մշակույթին, երբ առաջացել են այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են BlauGrun-ը, Ocean Pacific-ը, Hobie-ն, Off Shore-ը, Gotcha-ն և Life's a Beach-ը։ Կարևոր նեդրում է ունեցել սերֆինգի տախտակների արտադրող Շոն Ստուսին՝ սկսելով արտադրել մարզաշապիկներ, գլխարկներ, կիսատաբատներ՝ նույն ստրագրությամբ, ինչ և արված էր նաև սերֆինգի տախտակների վրա։ Սկզբում ապրանքները իր սեփական մեքենայով վաճառելով՝ Շոն Ստուսին արագ ճանաչում է ձեռք բերել, և նրա հագուստները սկսել են վաճառվել մասնագիտացված բուտիկներում՝ Stüssy ապրանքանիշի ներքո[4][5][6][7]։

Stüssy-ի արագ առաջխաղացումը «Complex» ամսագրի կարծիքով թույլ է տվել Բոբ Հանդրեդսին ձևավորել սթրիթվարի սահմանումը․ «Փողոցային ենթամշակույթների բազմազանությունն ու բազմակողմանիությունը, հարավկորեական ոճով մարզաշապիկը և հաճախ սահմանափակ քանակով թողարկվող արտադրանքը ձևավորում է երկու հիմնական բաղադրիչ, որոնք ստեղծում են հագուստի փողոցային ոճի հասկացությունը․ դա մարզաշապիկն է և բացառիկությունը[8]»։

 
Adidas Superstar սպորտային կոշիկներ․ թողարկվում են 1969 թվականից

Streetwear-ի վաղ ապրանքանիշները ներշնչվել են DIY, պանկ, նոր ալիքի,հևի մետալ> շարժման, իսկ ավելի ուշ՝ հիփ հոփ ենթամշակույթով։ Le Coq Sportif, Kangol և Adidas ապրանքանիշների սպորտային հագուստը վաղ 1980-ական թվականներին սկսել է ճանաչում ձեռք բերել այդ պահին ռեփերների կողմից այն կիրառվելու շնորհիվ։

1984 թվականին սպորտային հագուստի Nike ապրանքանիշը մրցակից ընկերություն Adidas-ից իր կողմն է կարողացել գրավել բասկետբոլի ծագող աստղ Մայքլ Ջորդանին, ինչը դարձել է շրջադարձային՝ Nike-ին դարձնելով քաղաքային մարզակոշիկներ արտադրող գերիշխող ընկերություն ընդհուպ մինչև 1980-ականների սկիզբը։ Հագուստի մյուս ապրանքանիշները՝ Champion, Carhartt և Timberland ևս հաճախ սկսել են նույնացվել streetwear հետ, հատկապես արևելյան ափի ռեփերների շնորհիվ (Wu-Tang Clan и Mobb Deep), որոնք նախընտրում էին հագուստի սպորտային ոճը։

 
Nike Air Jordan մոդել՝ ստեղծված հատուկ Մայքլ Ջորդանի համար

1990-ական թվականների կեսերին և վերջում պրոֆեսիոնալ սպորտային հագուստի ապրանքանիշները մեծ ազդեցություն են ունեցել streetwear-ի վրա, օրինակ, մեծ պահանջարկ ունեին Օկլենդ Ռեյդերս և Չիկագո Բուլս ակումբների խորհրդանշաններով կեպիները, կուրտկաները։

21-րդ դարի սկզբին «Bling-bling» մշակույթի երևան գալով՝ ժողովրդայնություն են վայելել «լյուքս» դասի ապրանքները, այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Burberry, Gucci և Fendi սկսել են հայտնվել հիփ հոփ տեսահոլովակներում և համերգներում։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի կոշիկների զույգն է համարվում Nike Air Force One, ռեփեր Nelly-ին անգամ դրանց է նվիրել նույնանուն երգը։

Streetwear-ի ժողովրդայնությունը ոգեշնչել է որոշ ձայնագրող ստուդիաների թողարկել իրենց սեփական հագուստը՝ համագործակցելով երաժշտական կատարողների հետ[9]։ Def Jam-ից Ռասսել Սիմոնսը թողարկել է իր Phat Farm լեյբլը, Շոն Քոմս-ը՝ Bad Boy-ից Sean John, Jay-Z և en:Damon Dash հետ՝ Roc-a-Fella Records թողարկել է Rocawear ապրանքանիշը։ 50 Cent սուպերաստղը մի քանի տարի անց թողարկել է G-Unit clothing label-ը։

2000-ական թվականներին ժողովրդայնություն են ձեռք բերել հայտնի ապրանքանիշների հին, դասական հավաքածուներից կոշիկները և հագուստի տարրերը։ Ի հայտ են գալիս streetwear-ի գնահատողներ, երկրպագուներ և հավաքորդներ։ 2004 թվականին փողոցային նորաձևության A Bathing Ape ճապոնական ապրանքանիշը մտել է ԱՄՆ շուկա՝ նորաձևության մեջ մտցնելով հագուստի քողարկման տարրեր, որոնք հաճախ կիրառվում էին A Bathing Ape նորաձևությունում։

Արդիականություն խմբագրել

 
Timberland կոշիկները գործարանում

Ամենօրյա սպորտային հագուստը նորաձևությունում թրենդ է համարվում՝ միահյուսելով բարձրը և ցածրը, ֆորմալը և ոչ ֆորմալը մեկ ձևում։ Շեշտը դրվում է հարմարավետության և օգտավետության վրա։ Ժամանակակից մարդիկ սպորտդահլիճից միանգամից կարող են գնալ շոփինգի՝ առանց հագուստը փոխելու։ Սպորտային ձևերը վերափոխվել են սթրիթսթայլի․ նման հագուստում այժմ կարևոր է ֆունկցիոնալությունը։ Փոխարենը հայտնի հագուստը դառնում է ավելի բազմակողմանի՝ թույլ տալով մարդկանց նորաձև երևալ անգամ սպորտային հագուստով։ Նման հագուստի օրինակներ են հուդիները, թենիսի կիսաշրջազգեստները, լոսինաները և սպորտայի կոշիկները։ Սպորտային հագուստի ժամանակակից նորաձևությունը կարող է համարվել 1990-ականների հիփ-հոփ ոճի վերածնունդը, որում օգտագործվել են նաև բեյսբոլկաները և բոմբերները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ГРАМОТА.РУ – справочно-информационный интернет-портал «Русский язык» | Словари | Проверка слова». gramota.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  2. «ГРАМОТА.РУ – справочно-информационный интернет-портал «Русский язык» | Словари | Проверка слова». gramota.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Bobby Hundreds' 50 Greatest Streetwear Brands of All Time Complex June 21, 2011
  4. Breinholt, Jacob (2009 թ․ օգոստոսի 5). «Throwback Comeback: Stussy». SoJones. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
  5. Sande, Steve (2005 թ․ նոյեմբերի 6). «Street Threads». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
  6. «Style: Where Surf Meets Rap». Time. 1991 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Breinholt, Jacob (2009 թ․ օգոստոսի 5). «Throwback Comeback: Stussy». SoJones. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
  8. Hundreds, Bobby (2011 թ․ հունիսի 21). «The 50 Greatest Streetwear Brands». Complex. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  9. ««Уличная одежда»: кроссовки как предмет роскоши — StreetFashionLook.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.