Լոսինա կամ լեգգինս, (անգլ.՝ leggings leg–ոտք բառից) տարատեսակ ձգվող տաբատներ։

«Լեյբ-հուսար գնդապետ Եվգրաֆ Վլադիմիրի Դավիդովի նկարը: Օ. Կիպրենսկու աշխատանքը

Ի սկզբանե «լոսինա» են անվանվել (հնացած` սռնապան) տղամարդու տաբատների տարբեր տեսակներ` պատրաստված որմզդեղնի կաշվից, որոնք XVII դարում կիրառվել են որպես զինվորական համազգեստի տարր։ Ժամանակակից լոսինան գուլպա–զուգագուլպաների խմբին պատկանող արտադրանք է, որը կարելի է նաև հագնել զգեստի կամ կիսազգեստի համադրությամբ։

Պատմություն Խմբագրել

Լոսինաները հենց սկզբից երևան են եկել իբրև տղամարդու տոնական շալվար և սկզբնապես պատրաստվել են որմզդեղնի կաշվից (лось` որմզդեղն, որտեղից էլ առաջացել է лоси́ны անունը)։ Պատրաստվել են նաև եղնիկի կաշվից, հետագայում` նաև զամշից` թավշակաշվից։ Նրանք շատ նեղ են եղել, որի պատճառով էլ հագել են խոնավ վիճակում` չորանացնելով հենց մարմնի վրա[1]։ Դա շատ անհարմարավետ է եղել և առաջացրել է մաշկի հարվածություն։ Մասնավորապես, այդ պատճառով տուժել է Նիկոլայ I կայսրը, որը մի քանի օր տևած շքերթից հետո չի կարողացել դուրս գալ պալատից[2]։

Ռուսաստանում հայտնի է եղել XVIII դարի կեսերին։ Պրուսական բանակին հետևելով` մինչև 1917 թվականը կիրառվել է որպես համազգեստի մաս[3]։ Արդեն 1984 թվականին Ալլա Պուգաչովան հագավ այն որպես բեմական հագուստ` համադրելով սպիտակ շապիկի, մոխրագույն պիջակի, սպիտակ երկարաճիտ կոշիկի և կարմիր շարֆի հետ[4]։ 1990–ական թվականներից այն կրկին ձեռք է բերել հանրաճանաչություն` դառնալով կանանց նորաձևության մենաշնորհային տարր։

Կիրառում Խմբագրել

Ժամանակակից լոսինաները պատրաստվում են տարբեր նյութերից` բամբակից, պոլիոմիդից, թավիշից, այդ թվում և էլաստինի հավելումով։ լոսինան հիանալի ձգում է մկանները և հաղորդում տոնուսի զգազողություն։

Սպանդեքսի և լայկրայի մանրաթելերից կարված լոսինաները անթերի են նստում մարմնի վրա, լավ ձգվում են (մինչև 4 անգամ), մաշկից դուրս են մղում խոնավությունը, մաշկը լավ օդափոխում են, դիմանում են ծանրաբեռնվածությանը և ուշ են մաշվում, ինչպես նաև չեն սահմանափակում շարժումները։ Չափազանց տարածված է եղել 1990–ական թվականներին։

Կաուչուկ ժանրի գրեթե բոլոր արտիստները, ինչպես նաև կրկեսային լարախաղները, օդային մարմնամարզիկները, գեղարվեստական մարմնամարզիկները,սպորտային մարմնամարզիկները մարզումների և մերսումների ժամանակ հաճախ էին լոսինա հագնում։

Տեսականին` ըստ երկարության

  • անդրավարտիք— ոտքերի ամբողջ երկայնքով
  • կապրի, բրիջի — ոտքերի ¾ մասը
  • կիսավարտիք — ծնկից վերև

Ծանոթագրություններ Խմբագրել