Հուդի՝ երկարաթև, գլխարկով վերնազգեստ[1], որոնք հաճախ ներքևի հատվածում ունենում են գրպան և գլխարկի բացվածքը կարգավորելու համար նախատեսված ժապավեն։

Պուլովերով գլխարկ հագած տղան

Պատմություն

խմբագրել

«Hood» բառը ծագում է անգլո-սաքսոնական «hōd» բառից[2] և համարժեք է անգլերեն «hat»(գլխարկ) բառին[3]։ Հագուստի նախնական ոճն ու ձևը կարելի է հանդիպել միջնադարյան Եվրոպայում, երբ վանականների նախընտրելի հագուստը ներառում էր գլխարկ, որը կոչվում էր վեղարով փարաջա, և ամրացված էր տունիկային (հին հռոմեական զգեստ) կամ թիկնոցին[4]։ Գլխաշորը կամ գլխարկով թիկնոցը հաճախ կրում էին դրսում աշխատող բանվորները[5]։ Դրա արտաքին տեսքը հայտնի էր Անգլիայում առնվազն 12-րդ դարում, հավանաբար այն ներմուծվել է նորմանդացիների կողմից Անգլիայի նվաճման ժամանակ, քանի որ թիկնոցը «կարճ գլխարկով վերարկու էր, որը տարածված էր Նորմանդիայում»[2]։

Գլխարկով պուլովերը (անօձիք և անկոճակ տաք վերնահագուստ) հարմարավետ հագուստ է, որը ստեղծվել է 1930-ականներին ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի սառը պահեստներում աշխատողների համար[6]։ Այս ոճի հագուստը առաջին անգամ արտադրվել է Շամպիոն ընկերության կողմից 1930-ականներին և վաճառվել բանվորներին` ովքեր Նյու Յորքում աշխատում էին շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում[7]։ Հուդի տերմինը լայն գործածության մեջ է մտել 1990-ական թվականներին[8]։

Հուդիները հայտնի դարձան 1970-ական թվականներին մի քանի գործոններով, որոնք նպաստում էին դրանց հաջողությանը։ Այս ժամանակաշրջանում Նյու Յորքում զարգացավ հիփ-հոփ մշակույթն ու բարձր նորաձևությունը, քանի որ Նորմա Քամալին և այլ անվանի դիզայներներ ընտրեցին ու գեղեցկացրեցին նոր հագուստը[4]։ Այս ժամանակահատվածում Հուդիի հանրաճանաչության համար բեկումնային դարձավ մեծ հաջողություն ունեցած Ռոկկի ֆիլմում նրա հայտնվելը[9]։ Միևնույն ժամանակ, հուդները սկսեցին հայտնվել Գիք մշակույթում (մոլի երկրպագու), երբ Մարկ Լոգրատոն դրանք ներկայացրեց այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Սոֆթվէըր Բաթլինգ» ընկերությունը[10]։ Համալսարանական լոգոներով հուդիների տարածումը սկսվեց այս ժամանակաշրջանում։

1990-ական թվականներից հուդին սկսել է համարվել է մեկուսացման, [11] վերացական ոգու պնդման, և մի քանի նորաձևության հավաքածուների խորհրդանիշ[11]։ Միացյալ Թագավորությունում հակասոցիալական ցածր խավի կամ աշխատավոր դասի երիտասարդների հետ ասոցացումը զարգացավ այս շրջանում, քանի որ նրանց ճանաչումը մեծացավ այդ բնակչության վիճակագրական ցուցանիշի հետ։ Երիտասարդ տղամարդիկ` հաճախ չմշկասահորդները կամ սերֆերները, հագնում էին հուդիները և տարածում էին տենդենցը Միացյալ Նահանգների արևմտյան մասում, հատկապես Կալիֆորնիայում։ Օրինակ` 1990-ական թվականներին Թոմի Հիլֆիգերը, Ջորջիո Արմանին և Ռալֆ Լորենը օգտագործում էին հուդիները որպես հիմնական բաղադրիչ իրենց բազմաթիվ հավաքածուների համար[4][7]։ Ռեփեր Շոն «Դիդի» Քոմսի կողմից պատրաստված բյուրեղապակյա հուդին գնել է Լոնդոնում գտնվող Վիկտորիա և Ալբերտ թանգարանը[6]։

Ավստրալիա

խմբագրել

2011 թվականի հունիսին Բրիսբեն քաղաքի Ուինըմ արվարձանում ոստիկանությունը խանութպանների հետ նախաձեռնել էր «Հուդիներից ազատ գոտի» նախաձեռնությունը, որտեղ և խնդրում էին հուդի հագած հաճախորդներին հեռանալ։ Գոտին նախաձեռնության մի մաս էր, որը միտված էր կրթելու ձեռնարկություններին խուսափել զինված կողոպուտներից, որոնց ընթացքում հաճախ հագնում են հուդիներ[12]։

Կանադա

խմբագրել

Կանադայում հուդին տարածված հագուստի տեսակ է, երբեմն հագնում են վերարկուի կամ բաճկոնի տակից` ձմռանը հագուստի լրացուցիչ շերտ ապահովելու համար։ Սասկաչևան նահանգում առանց ճարմանդների հուդիները կոչվում են «բանի հագս»[13]։

Նոր Զելանդիա

խմբագրել

«Հուդիները խորհրդարանում. Քաղաքական գործիչները մարտահրավեր են նետում երիտասարդների կարծրատիպերին» քարոզարշավը մեկնարկեց 2008 թվականի մայիսին Նոր Զելանդիայում, որպես ամենամյա ազգային Երիտասարդական շաբաթ միջոցառման մաս։ Սա երիտասարդամետ նախաձեռնություն էր, որը կազմակերպվել էր երիտասարդական կարծրատիպերի դեմ պայքարելու համար։ Քարոզարշավը սկսելու համար Նոր Զելանդիայի քաղաքական գործիչները, այդ թվում` խորհրդարանի պատգամավոր Նիքի Վագները, Կանաչները կուսակցության խորհրդարանի անդամ Սյու Բրեդֆորդը, Նանդոր Տանզոսը, Մետիրյա Տուրեյը և Մոարի կուակցության խորհրդարանի անդամ Հոն Հարավիրան, հուդիներ էին հագել երկրի խորհրդարանի աստիճաններին կանգնելու ժամանակ։ Քարոզարշավին մասնակցում էին նաև Անգլիկան թեմերի արքեպիսկոպոս Դեյվիդ Մոքսոնը և Նոր Զելանդիայի մեթոդիստաական եկեղեցու նախագահ Բրայան Թյորները[14]։

Ե՛վ աջակցությունը, և՛ քննադատությունը բարձրաձայնեցին քաղաքական գործիչները, որոնք տարաձայնություններ ունեին 2008 թվականին տեղի ունեցած իրադարձության պատճառով[15][16]։ Մեկ ուժեղ պատասխան հնչեց տեղական ինքնակառավարման խորհրդի անդամ Դեյլ Էվանսի կողմից, որը, ի նշան բողոքի, հագել էր Կու Կլուքս Կլանի շորեր, և մեջբերեց, որ հուդիները «հագնելու համար պատշաճ շորեր չեն»[17]։

Այնուհետև 2009 թվականին դեռահասների առողջության և զարգացման Նոր Զելանդիայի կազմակերպությունը «Էյջ Քոնսրն»-ի հետ համատեղ անցկացրել է «Գուդի ինը հուդի» օրը։ Կազմակերպություններն օգտագործել են այդ քարոզարշավը Նոր Զելանդիայում ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեց մարդկանց առջև ծառացած կարծրատիպերը լուսաբանելու համար։ Լիզ Բախենդենը` ով այդ ժամանակ «Էյջ Քոնսրն»-ի նախագահն էր, լրատվամիջոցներին ասել է։

Տարեցներն ու երիտասարդները շատ ընդհանրություններ ունեն։ Մենք բոլորս էլ բախվում ենք կարծրատիպերի՝ ելնելով մեր տարիքից, այլ ոչ թե մեր իրական ձեռքբերումներից ու կյանքի վերաբերյալ ունեցած հայացքներից։ Մենք պետք է ազատվենք հուդիներից ու կհամոզվենք, թե ինչի համար են դրանք նախատեսված։ Բոլորը հագնում են դրանք։ Մենք պետք է վերացնենք հուդիները[18]։

Միացյալ Թագավորություն

խմբագրել
 
«Ոչ հուդիներն» հյուսիսային Լոդնդոնում պանդոկից դուրս գալու զգուշացում:

Միացյալ Թագավորությունում հուդիները քննադատությունների առիթ են հանդիսացել։ Որոշ գողեր օգտագործելով գլխարկը՝ թաքցրել են իրենց ինքնությունը առևտրի կենտրոնների տեսախցիկներից[19]։ Հուդին հայտնի դարձավ 1990-ականներին։ 21-րդ դարում այն ձեռք էր բերել բացասական պատկեր, քանի որ ասոցացվում էր անախորժությունների, դեռահասներին վախեցնելու և հակասոցիալական վարքի հետ։ Այն դարձավ հետագա իրերից մեկը, որն ասոցացվում էր հակասոցիալական ցածր խավի երիտասարդների կամ աշխատավոր դասի երիտասարդաների հետ։

 
Հւդ հագած տղան

Ըստ Միացյալ Թագավորությունում Գոլդսմիթս քոլեջի հաղորդակցման պրոֆեսոր Անգելա Մաքրոբիի, հուդիի կոչը իր անանունության, առեղծվածի և անհանգստության խոստումն է։ «Ծագումը ակնհայտորեն կապված է սևամորթ ամերիկացների հիփ-հոփ մշակույթի հետ, որն այժմ գերակշռում է, և համաշխարհային տնտեսության կարևորագույն մասն է կազմում։ Ամենօրյա և սպորտային հագուստները ընտրում են առօրյայում հագնելու համար, որը շատ հեռու է գրասենյակային կոստյումից կամ դպրոցական համազգեստից։ Ռեփ մշակույթը գովաբանում է անհնազանդությունը, քանի որ այն պատմում է սոցիալական մեկուսացման փորձի մասին։ Երաժշտականորեն ու ոճաբանորեն այն սպառնալիք է, վտանգ, ինչպես նաև զայրույթ ու կատաղություն։ Երիտասարդների համար հուդին հագուստների մեջ առաջին տեղում է, հատկապես տղաների, որոնց վերագրվում են «անօգուտ, անպետք մարդուն բնորոշ» արժեքներ։ Նախկինում նման սահմանումը սովորաբար սահմանափակվում էր հատուկ երիտասարդական մշակույթների անդամակցությամբ` կաշվե բաճկոնների, երկաթե աքսեսուարներով տաբատների, բայց մեր օրերում երիտասարդների շրջանում այս կերպ իրենց երաժշտական և մշակութային նախասիրություններն արտահայտելը նորմալ է համարվում, հետևաբար նորմալ է նաև համարվում տղաների կողմից հուդիների, տարիքային, էթնիկական պատկանելության ընտրությունը»[20]։

2005 թվականի մայիսին, Կենտում Բլուոթեր առևտրի կենտրոնը վրդովմունք առաջացրեց` գործի դնելով այնպիսի վարքականոն, որն իր գնորդներին արգելում է սպորտային հուդիներ կամ բեյսբոլի գլխարկներ կրել, չնայած այս հագուստները մնում են վաճառքում։ Ջոն Պրեսկոտը ողջունեց այդ քայլը՝ նշելով, որ իրեն սպառնում է ավտոմայրուղու սպասարկման կայանում հուդի հագած դեռահասների ներկայությունը[20]։ Այդ ժամանակ Վարչապետ Թոնի Բլերը բացահայտորեն աջակցում էր այս դիրքորոշմանը և խոստացավ ճնշել հակասոցիալական պահվածքը, որի հետ երբեմն ասոցացվում են հուդի հագնողները։ Լոնդոնաբնակ ռեփեր Լեյդի Սովերենը, որպես բողոք, թողարկեց իր «հուդի» վերնագրով վանիլային ձայներիզը որպես «Պահել հուդին» քարոզարշավի մի մաս[21]։

2005 թվականին, Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Կումբեսեդ քոլեջը թույլատրեց, որ հուդին դառնա տղաների դպրոցական համազգեստի մի մաս, բայց գլխարկը կարելի էր դնել միայն անձրևի ժամանակ։ Տնօրենը՝ Ռիչարդ Հեյգը, նշել է, որ այդ քայլը կօգներ հանդարտեցնել հագուստի շուրջ ծավալվող «հիստերիա»-ն[22]։

ՋԻ.ԷՍ.ԲԻ ակադեմիան թույլատրում է կրել միայն մուգ կապույտ հուդիներ, որոնք վաճառվում են դպրոցի խանութում։

2006 թվականի փետրվարին, 58-ամյա ուսուցչուհուն, որը գլխարկով վերնազգեստ էր հագել, խնդրեցին հանել այն Սուինդոնում գտնվող Տեսկո խանութ մտնելու ժամանակ։ Ըստ ուսուցչուհու՝ նա գլխարկով վերնազգեստ էր հագել որովհետև մազերը հարդարված չէին։ Խանութը չուներ հուդի ապահովագրություն, ուստի ներողություն խնդրեց ու ասաց, որ քայլեր են ձեռնարկվում համոզվելու համար, որ դա այլևս չի կրկնվի[23]։

2006 թվականի հուլիսին, Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեյվիդ Քեմերոնը հանդես եկավ ելույթով, որում ասվում էր, որ հուդին հագնում էին ավելի շատ պաշտպանական, քան հարձակվողական նպատակներով[24]։ Լեյբորիստական կուսակցությունը այս ելույթը անվանեց «հագը հուդի»[25][26]։

Չնայած հակասություններին, հուդին ընդունվել է հասարակության բոլոր խավերի կողմից։ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Զառա Ֆիլիպսը ներառել է հուդիները իր Մաստո ապրանքանիշի ձիասպորտի հագուստի տեսականու մեջ[27]։

2019 թվականին բրիտանական Բարբերի նորաձևության ապրանքանիշը ստիպված էր ներողություն խնդրել անհարմար հուդիի համար։ Իր ցուցադրության ժամանակ նորաձևության ապրանքանիշը ցուցադրում էր մի հագուստ, որի վրա պարանոցի հատվածում պատկերված էր կախաղանի նման կապ, ինչը մեծ արձագանք ունեցավ սոցիալական ցանցերում[28][29]։

Միացյալ Նահանգներ

խմբագրել

Հուդիները ԱՄՆ-ում դարձել են հիմնական նորաձևություն` գերազանցելով հագուստի ինքնատիպ հարմարավետ ոճը[30], որը նման է ջինսին։ Հագուստի այս տեսակը գտել է իր ուրույն տեղը բազում ոճերի մեջ, որը մինչև այժմ հագնում են պիջակի տակից[31]։ Ճարմանդներով հուդները կոչվում են «զիփ ափ»[32][33][34], մինչդեռ առանց ճարմանիդի հուդիները կոչվում են պուլովեր[35]։ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում դեռահասների և երիտասարդների համար սովորական է գլխարկով կամ առանց գլխարկի հուդիներ հագնելը, որոնց կրծքավանդակի հատվածում պատկերված են իրենց համապատասխան դպրոցական անունները կամ թալիսմանները, որպես համազգեստի մաս կամ անձնական նախապատվություն[36]։

Գլխարկով վերնազգեստը հարմարավետ հագուստ է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին՝ Նյու Յորքյան սառը պահեստներում աշխատողների համար[6]։ Հետագայում հուդիներն ընդունվեցին հիփ-հոփ մշակույթի կողմից` որպես խորհրդանիշ այն բանի, ինչը լրագրողներից մեկը անվանում էր «զարմանալի անանունություն և անորոշ սպառնալիք»[6]։ Քանի որ հագուստը պատկերված էր Թեդ Քզինսկիի հետաքննությունների դաշնային բյուրոյի խառը գծագրերում, այն ասոցացվեց «անհեթեթ սպառնացող հանցագործության» հետ, դրանով իսկ հետագայում պնդելով դրա ոչ հիմնական սիմվոլիկան[6]։

2012 թվականին Թրեյվոն Մարտինը գնդակահարվեց Ջորջ Զիմերմանի կողմից, քանի որ հուդի էր հագել, իսկ նրա մահվան շուրջ բողոքի ցույցերը՝ կապված էին հուդիների հետ[6][37]։ Fox News հեռուստաընկերության հաղորդավար Հերալդո Ռիվերան խրախուսեց երիտասարդ սևամորթներին դադարեցնել հուդիներ հագնելը[38], չնայած նա հետագայում ներողություն խնդրեց իր մեկնաբանությունների համար[39]։ Զիմերմանի պաշտպանական թիմն առաջարկեց այն, ինչը կոչվում էր «Հուդիների պաշտպանություն»։ Նրանք պնդում էին, որ Զիմերմանի համար խելամիտ է Մարտինի հուդին որպես սպառնալիք համարելը[40]։ Ըստ «Ռասա և ռասիզմի» հեղինակ Քերոլին Ֆլուեր-Լոբբանի, Զրիմերմանի դատավարությունից հետո այդ հագուստը «Black Lives Matter» շարժման համար դարձավ խորհրդանշական[41]։ Հագուստի օրենսգրքերի հեղինակ, իրավագիտության պրոֆեսոր Ռիչարդ Թոմփսոն Ֆորդը ասել է. «Քանի որ հուդին ասոցացվում էր լրատվամիջոցներում սևամորթ խուլիգանների հետ, որոշ սևամորթներ խուսափում էին դրանցից, իսկ մյուսները ընդունում դրանք։ Հուդիի հանրային կերպարn այն դարձրեց ռասայական հպարտության և անհնազանդության պնդում, համայնքի հետ համերաշխության, պատկանելության խորհրդանիշ և ամրապնդեց բացասական կարծիքները նրանց համար, ովքեր հակված էին վախենալ հաստատակամ սևամորթներց»[42]։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաճախ հագնում է սովորական մոխրագույն հուդի, այլ ոչ թե աշխատանքային կոստյում, 2012 թվականին իր ընկերության սկզբնական բաժնետոմսերի մասին խոսելիս[43]։

2015 թվականին Օկլահոմա նահանգի ներկայացուցիչ Դոն Բարինգտոնն հանրությանն առաջարկել է Խալաթ, դիմակ կամ այլ քողարկող իրեր կրելու մասին օրինագիծ, ըստ որի հագուստը կրողի դիտավորյալ ինքնությունը թաքցնելը, քրեորեն կպատժվի։ Այս օրինագիծը քննադատվել է որպես հուդի հագնելը՝ քրեականացնելու փորձ[44]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GROSSMAN, AVIDAN. «The Best Hoodies to Wear Whenever and Wherever You Want». Esquire. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  2. 2,0 2,1 Planché, James Robinson (1876). A Cyclopaedia of Costume Or Dictionary of Dress, Including Notices of Contemporaneous Fashions on the Continent. Vol. 1. London: Chatto and Windus. էջ 291.
  3. Article "hood", in Online Etymology Dictionary.
  4. 4,0 4,1 4,2 Yusuf, Nilgin (2006 թ․ օգոստոսի 12). «The hoody grows up». Times Online. London. Արխիվացված է օրիգինալից 2009-05-11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
  5. Champion Hoodie (2019 թ․ մայիսի 16). «The Complete History Of Hoodie». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Koehn, Donna (2012 թ․ մարտի 24). «Hoodie becomes symbol of injustice». The Tampa Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. 7,0 7,1 Wilson, Denis (2006 թ․ դեկտեմբերի 23). «A Look Under the Hoodie». The New York Times.
  8. "hoodie | hoody, n.". OED Online. November 2010. Oxford University Press. Accessed 11 February 2011.
  9. The Blockbuster film Rocky in (1976) Hoodie
  10. «POP CULTURE VS. GEEK CULTURE». 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  11. Article in Washington Post
  12. «Hood-free zones in Brisbane west». AAP. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Saskatchewan slang video a big hit». Canadian Broadcasting Corporation. 2015 թ․ մայիսի 5.
  14. «Hoodies on Parliament challenging youth stereotype». Scoop. 2008 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. «Politicians support Hoodie Day». TVNZ. TVNZ.co.nz. 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. Tait, Maggie (2008 թ․ մայիսի 26). «Youth Week Hoodie Day criticised». The New Zealand Herald. NZPA. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «Councillor stuns board with Ku Klux Klan outfit». The New Zealand Herald. 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. King, Kathryn (2009 թ․ օգոստոսի 12). «Oldies but hoodies». Wanganui Chronicle. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. McLean, Gareth (2005 թ․ մայիսի 13). «In the hood». The Guardian. London.
  20. 20,0 20,1 McLean, Gareth (2005 թ․ մայիսի 13). «In the hood». The Guardian. London.
  21. Dan Hancox: Observations on style Արխիվացված 2011-06-07 Wayback Machine. New Statesman, 31 October 2005
  22. «School adopts 'hoodie' as uniform». BBC. 2005 թ․ մայիսի 19.
  23. «Shop regrets 'hoodie' humiliation». BBC. 2006 թ․ փետրվարի 21.
  24. «Cameron 'hoodie' speech in full». BBC. 2006 թ․ հուլիսի 10.
  25. «Cameron defends 'hoodie' speech». BBC. 2006 թ․ հուլիսի 10.
  26. «Girl, 4, asked to remove 'hoodie'». BBC News. 2007 թ․ սեպտեմբերի 7.
  27. Zara Phillips, Musto clothing
  28. «The Hoodie Phenomenon». Champion. 2019 թ․ օգոստոսի 19.
  29. «Burberry Apologizes After Sending Model Down Runway in a Hoodie with a Noose Around the Neck». People. 2019 թ․ փետրվարի 19.
  30. Hoodies Hailed As Defining Fashion Trend The Huffington Post (28 January 2010). Retrieved on 12-28-10.
  31. A blazer with a hoodie? Deoveritas
  32. Grossman, Avidan (2021 թ․ փետրվարի 3). «"The Best Zip-Up Hoodies Are So Much Cooler Than You Remember"». Rolling Stone. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  33. «"The Best Zip-Up Hoodies for Men"». Rolling Stone. 2020 թ․ մայիսի 12.
  34. Roth, Nick (2020 թ․ մարտի 31). «"Hoodies: Zip-Ups vs. Pull-Overs (A Definitive Guide For Garbage People)"».
  35. «"The 20 Best Hoodies for Men"». Gear Patrol. 2021 թ․ փետրվարի 2.
  36. Geographies Of Indigenous-Based Team Name And Mascot Use In American Secondary Schools PDF, pp. 2–3
  37. Jonsson, Patrik (2013 թ․ հուլիսի 6). «George Zimmerman prosecution leaves jury to untangle lies and justification». The Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին.
  38. Geraldo Rivera: 'Leave the Hoodie At Home' Fox News Channel via Talking Points Memo (23 March 2012)
  39. Geraldo Rivera apologizes for 'hoodie' comment Politico (27 March 2012). Retrieved on 03-28-12.
  40. «Tragedy Gives The Hoodie A Whole New Meaning». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  41. Fluehr-Lobban, Carolyn (2018). Race and Racism: An Introduction. Rowman & Littlefield. էջ 240. ISBN 9781442274600.
  42. Elan, Priya (2021 թ․ փետրվարի 27). «Nine years after Trayvon Martin's killing, hoodies still spark debate». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին.
  43. Taulli, Tom (2012 թ․ մայիսի 15). «Mark Zuckerberg: The Power of the Hoodie». Forbes. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  44. «Oklahoma lawmakers considering ban on wearing hoodies in public». ABA Journal online. 2015 թ․ հունվարի 8.