Սթիվ Բերրի
Սթիվ Բերրի (անգլ.՝ Steve Berry, սեպտեմբերի 2, 1955[1][2][3], Ատլանտա[1]), ամերիկացի գրող է, դետեկտիվ և արկածային վեպերի հեղինակ։
Սթիվ Բերրի անգլ.՝ Steve Berry | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1955[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա[1] |
Մասնագիտություն | փաստաբան, գրող, վիպասան, criminal defense lawyer, քաղաքագետ և իրավաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Mercer University School of Law? և Southwest DeKalb High School? |
Ժանրեր | թրիլեր[4], գիտական ֆանտաստիկա[1], սուպերհերոսական ֆանտաստիկա[1] և միստիկական գրականություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | The Amber Room?, The Venetian Betrayal? և The Charlemagne Pursuit? |
Անդամակցություն | International Thriller Writers? |
Կայք | steveberry.org |
Steve Berry (novelist) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍթիվ Բերրին ծնվել է 1955 թվականին ԱՄՆ-ում։ Նա ավարտել է Ուոլթեր Ֆ. Ջորջի անվան իրավաբանական համալսարանը։ Սկսել է գրել 1990 թվականից, բայց հրատարակիչները երկար ժամանակ մերժել են տպագրել նրա գրքերը։ Սակայն 2003 թվականին հրատարակվեց նրա առաջին վեպը՝ «Ամբերե սենյակի անեծքը»։ 2011 թվականին ամբողջ աշխարհում վաճառվեցին ավելի քան տասնմեկ միլիոն տարբեր բովանդակությամբ գրքեր։ Դրանք թարգմանված են երեսունյոթ լեզուներով և տպագրված են աշխարհի հիսուն երկրներում։ Ներկա դրությամբ Բերրին ապրում է Ֆլորիդայի Սենտ-Օգաստին քաղաքում։ Բերրին և իր կինը՝ Էլիզաբեթը, հանդիսանում են «Հարցեր և պատմություն» ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրները, որոնք օգնում են պահպանել պատմական անցյալը։
Մատենագրություն
խմբագրել- 2003-«Ամբերե սենյակի անեծքը»
- 2004-«Ռոմանովների մարգարեություն»
- 2005-«Երրորդ գաղտնիքը»
- 2012-«Կոլումբոսի գործը»
Կոտտոն Մալոունի Ֆիլմերը
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Fantastic Fiction — 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Բերրի» հոդվածին։ |