Սթիվեն Ջերարդ Օ՚Դոնել (անգլ.՝ Stephen Gerard O'Donnell,մայիսի 11, 1992(1992-05-11)[1], Բելզհիլ, Motherwell (district), Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Մոտերուել» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի պաշտպան։

Սթիվեն Օ՚Դոնել
անգլ.՝ Stephen O'Donnell
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1992(1992-05-11)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Բելզհիլ, Motherwell (district), Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Օ՚Դոնելը եղել է «Աբերդինի» պատանեկան թիմի ավագ[2]։ Ապա տեղափոխվել է «Սելտիկ»[3], որտեղ օգնել է թիմին նվաճել Շոտլանդիայի երիտասարդական գավաթը[4] և 2010/11 մրցաշրջանում՝ մինչև 19 տարեկանների ազգային առաջնությունը։

«Պարտիկ Տիսլ»

խմբագրել

2011 թվականին Օ՚Դոնելը հեռացել է «Սելտիկից»[5] և օգոստոսի 23-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել «Պարտիկ Տիսլի» հետ[6]։ Սեպտեմբերի 17-ին նորամուտն է նշել՝ փոխարինման դուրս գալով «Էր Յունայթեդի» դեմ տնային խաղում (4:0)[7]։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում, օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա և հասնել շոտլանդական գավաթի խաղարկության եզրափակիչ[7]։ Այդ մրցաշրջանում ընդգրկվել է առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[8]։

 
Օ՚Դոնելը «Պարտիկ Տիսլի» կազմում 2013 թվականին Աելի դեմ ընկերական խաղի ժամանակ:

2015 թվականի հունվարի 27-ին «Բլեքփուլը »Օ’Դոնելլի համար նախնական առաջարկը 50,000 ֆունտից հասցրել է 125,000 ֆունտի[9]։ Այս առաջարկն ընդունել է շոտլանդական ակումբը, սակայն Օ՚Դոնելը մերժել է «Բլեքփուլում» առաջարկված անձնական պայմանները՝ հօգուտ իր պայմանագրի մնացած վեց ամիսները ավարտելու[10]։ Նա «Պարտիկ Տիսլից» հեռացել է 2014/15 մրցաշրջանի ավարտից հետո[11]՝ ակումբում անցկացնելով 139 հանդիպում[7]։

«Լուտոն Թաուն»

խմբագրել

2015 թվականի հունիսի 22-ին Օ՚Դոնելը երկամյա պայմանագիր է կնքել անգլիական «Լուտոն Թաուն» ակումբի հետ[11], որտեղ նորամուտը նշել է օգոստոսի 11-ին Լիգայի գավաթի խաղարկությունում՝ «Բրիստոլ Սիթիի» դեմ տնային խաղում[12]։ Առաջին գոլը խփել է սեպտեմբերի 1-ին «Լեյտոն Օրիենտայի» դեմ տնային խաղում՝ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում[13]։ 2015/16 մրցաշրջանը ավարտել է՝ մասնակցելով 33 հանդիպման և դառնալով մեկ գոլի հեղինակ[14]։ 2016/17 մրցաշրջանի ավարտին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հեռացել է ակումբից[15]։

«Կիլմարնոկ»

խմբագրել

2017 թվականի հուլիսի 4-ին եռամյա պայմանագիր է կնքել «Կիլմարնոկ» ակումբի հետ[16]։ Սթիվ Քլարկին «Կիլմարնոկի» գլխավոր մարզիչ նշանակելուց հետո Օ՚Դոնելը լավ արդյունքներ է գրանցել և 2018 թվականի մայիսին հրավեր է ստացել Շոտլանդիայի հավաքականից։ 2019 թվականի օգոստոսին շոտլանդական ակումբը Օ՚Դոնելին առաջարկել էր նոր եռամյա պայմանագիր[17]։ 2020 թվականի հունվարին «Օքսֆորդ Յունայթեդը» առաջարկ է արել Օ՚Դոնելին[18], սակայն գործարքը չի ավարտվել մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ 2019/20 մրցաշրջանի վերջում նա մերժել է նոր պայմանագիրը Կիլմարնոկի հետ[19]։

«Մոտերուել»

խմբագրել

2020 թվականի օգոստոսի 13-ին Մոտերուելը հայտարարել է Օ’ Դոնելի հետ պայմանագրի կնքման մասին[20]։ 2021 թվականի փետրվարի 1-ին մինչև մրցաշրջանի ավարտը նա նոր պայմանագիր է կնքել «Մոտերուելի» հետ[21]։ Ապրիլի 13-ին Օ՚Դոնելը նոր երկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ[22]։

Կարիերա ազգային հավաքականում

խմբագրել

2013 թվականի փետրվարին Օ՚Դոնելը մեկ խաղ է անցկացրել Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում[23]։ 2018 թվականի մայիսին ստացել է իր առաջին հրավերը Շոտլանդիայի ազգային հավաքական՝ Պերուի և Մեքսիկայի դեմ ընկերական խաղերի համար[24]։ Օ՚Դոնելլը հավաքականում նորամուտն է նշել է 2018 թվականի մայիսի 29-ին՝ Պերուի դեմ խաղում[25]։

Օ՚Դոնելը ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում և մասնակցել մրցաշարի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին[26]։ Նրա խաղը Չեխիայի դեմ առաջին խաղում քննադատության է ենթարկվել, բայց հետո գովասանքի է արժանացել երկրորդ խաղում Անգլիայի հետ զրոյական ոչ-ոքիից հետո[26]։

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդամենը
Դիվիզիոն Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Պարտիկ Տիսլ 2011/12[7] Առաջին դիվիզիոն 31 2 2 0 0 0 0 0 33 2
2012/13[7] 29 2 2 0 2 0 5 0 38 2
2013/14[27] Պրեմիերշիփ 27 0 0 0 3 1 0 0 30 1
2014/15[28] 34 5 2 0 2 0 0 0 38 5
Ընդամենը 121 9 6 0 7 1 5 0 139 10
Լուտոն Թաուն 2015/16[14] Լիգա 2 30 0 0 0 2 0 1 1 33 1
2016/17[29] 30 1 3 2 2 0 4 0 39 3
Ընդամենը 60 1 3 2 4 0 5 1 72 4
Կիլմարնոկ 2017/18[30] Պրեմիերշիփ 36 2 4 2 4 0 44 4
2018/19[31] 37 0 2 0 4 0 43 0
2019/20[32] 28 3 3 0 2 0 2 0 35 3
Ընդամենը 101 5 9 2 10 0 2 0 122 7
Մոտերուել 2020/21[33] Պրեմիերշիփ 34 1 3 1 1 0 3 1 41 3
2021/22[34] 17 0 1 0 4 0 22 0
Ընդամենը 51 1 4 1 5 0 3 1 63 3
Ընդհանուր 333 16 22 5 26 1 15 2 396 24

Ձեռքբերումներ

խմբագրել

«Պատրիկ Տիսլ»

խմբագրել
  • Շոտլանդական ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի չեմպիոն՝ 2012/13
  • Շոտլանդական գավաթի եզրափակչի մասնակից՝ 2012/13

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «School pals captain Celtic and Aberdeen U-17s». Daily Record. Glasgow. 2008 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «Hibs offer trial to freed Celtic youngster Stephen O'Donnell». football.co.uk. Digital Sports Group. 2011 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  4. «Celtic U19 2–1 Rangers U19 (aet)». BBC Sport. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Stephen will go through Hoops for hero Jackie». Evening Times. Glasgow. 2011 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Thistle complete signing of new Defender». Partick Thistle F.C. 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «S. O'Donnell: Summary». Soccerway. Perform Group. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  8. Wilson, Fraser (2013 թ․ մայիսի 2). «In pictures: PFA Scotland Team of the Year». Daily Record. Glasgow. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. Berry, Gavin (2015 թ․ հունվարի 27). «Partick Thistle accept £125,000 Blackpool bid for Stephen O'Donnell». Daily Record. Glasgow. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  10. Crawford, Kenny (2015 թ․ հունվարի 27). «Jags' O'Donnell rejects Blackpool». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. 11,0 11,1 «Stephen O'Donnell: Luton Town sign Partick Thistle defender». BBC Sport. 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. Simmonds, Mike (2015 թ․ օգոստոսի 11). «Jack's the lad as Hatters shock Robins». Luton Today. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. Simmonds, Mike (2015 թ․ սեպտեմբերի 1). «O'Donnell's fluke sends Hatters through». Luton Today. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. 14,0 14,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 January 2016-ին.
  15. «Luton Town: Craig King & Dan Potts offered deals, but five depart». BBC Sport. 2017 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  16. «Stephen O'Donnell signs for Kilmarnock after release by Luton Town». BBC Sport. 2017 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  17. «Kilmarnock: Stephen O'Donnell to hold off on contract decision». BBC Sport. 2019 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  18. Mullen, Scott (2020 թ․ հունվարի 30). «Stephen O'Donnell: Oxford make approach for Kilmarnock & Scotland defender». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  19. Dickson, Andrew (2020 թ․ մայիսի 19). «Stephen O'Donnell rejects Kilmarnock deal and will leave this summer». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  20. «Stephen O'Donnell signs for Motherwell». Motherwell F.C. 2020 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «Stephen O'Donnell extends Motherwell deal». Motherwell FC. 2021 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  22. «STEPHEN O'DONNELL SIGNS NEW DEAL». motherwellfc.co.uk/. Motherwell F.C. 2021 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  23. «Stephen O'Donnell». Scottish Football Association. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  24. «Scotland: Ryan Fraser, Matt Ritchie & Barry Douglas withdraw from squad». BBC Sport. 2018 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  25. Lamont, Alasdair (2018 թ․ մայիսի 30). «Peru 2–0 Scotland». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  26. 26,0 26,1 «Stephen O'Donnell says reaction to his Euros displays 'over the top'». www.bbc.co.uk/sport. BBC Sport. 2021 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  27. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2013/2014 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 January 2016-ին.
  28. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 January 2016-ին.
  29. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 6 May 2017-ին.
  30. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 13 May 2018-ին.
  31. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 19 May 2019-ին.
  32. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 19 May 2020-ին.
  33. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 23 November 2020-ին.
  34. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 24 July 2021-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Օ՚Դոնել» հոդվածին։