Սթիվեն Ռիչի
Սթիվեն Սքոթ Ռիչի (փետրվարի 13, 1950, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], փինբոլի և վիդեոխաղերի ամերիկացի դիզայներ։ Նրա կարիերան սկսվել է 1970-ական թվականներին, Ռիչիին համարվում է պատմության ամենավաճառված փինբոլի դիզայները։ Նրան անվանում են «Շարժման տիրակալ», շնորհիվ նրա՝ գնդակի արագության, պտույտի դիզայնի և երկար, հարթ կադրերի[2]։ Ռիչին նաև «Mortal Kombat» մարտախաղերի հերոս Շաո Կանի օրիգինալ ձայնն էր։ Ծառայում էր, որպես «Մորտալ Կոմբատ ‖»-ի, «Mortal Kombat 3»-ի հաղորդավար և «Mortal Kombat 3»-ի նորույթնների հայտարարող։ Նա փինբոլի դիզայներ՝ Մարկ Ռիչիի ավագ եղբայրն է։
Սթիվեն Ռիչի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հնչյունավորող և Խաղի դիզայներ |
Աթարիում անցկացրած տարիներ
խմբագրել1968-1972 թվականներին Վիետնամում և Ալյասկայում ՝ ԱՄՆ-ի առափնյա զորքերում ծառայելուց հետո, Ռիչին միացավ Աթարի ընկերությանը։ 1974 թվականին համար 50-րդ աշխատակիցն[3] էր և բացի այդ աշխատել է հավաքման գծի վրա, որպես էլեկտրոմեխանիկական տեխնիկ։ 2 տարի անց նա տեղափոխվեց աշխատելու փինբոլի նոր ստորաբաժնում, որտեղ նա աշխատեց իր առաջին խաղի վրա՝ «Airborne Avenger»։ Ռիչին ստացավ «Սուպերմեն»-ի փինբոլ ստեղծելու համար լիցենզիա, որի նախահիմքը «Սուպերմեն» կոմիքսների գիրքն էր, բայց սեղանի պատրաստման վերջնական փուլում, նա առաջարկ ստացավ փինբոլի հայտնի ընկերությունից՝ Williams Electronics-ից, որին Ռիչին չէր կարող մերժել։
Williams-ում անցկացրած տարիները
խմբագրելՌիչին տեղափոխվեց Չիկագո՝ Իլինոյսում, Williams ընկերության շտաբ։ Ընկերության համար նրա առաջին խաղը՝ «Flash»-ը (թողարկված 1979 թվականին), ուշադրության է արժանացել իր հեղափոխական 8 ձևի դիզայնի համար։ Այն առաջին փինբոլ խաղն է, որը հագեցած է վառ լուսարձակող լամպերով և աճող ֆոնային ձայնով, որի ինտենսիվությունը ավելանում է, կախված խաղի տևողությունից։ Սա նրա ամենավաճառված փինբոլ խաղն էր, գրանցելով ավելի քան 19505 վաճառք։ 1980 թվականը Ռիչիի տարին էր, երբ նա մշակեց «Firepower»-ը (առաջին էլեկտրական փինբոլը մուլտիբոլ գործառույթով, ինչպես նաև շարժման գոտին փոխելու հնարավորությամբ)։ 8 ամիս անց նա մշակեց «Black Knight»-ը, որը տարբերվում էր երկաստիճան խաղադաշտի և արտոնագրված «Magna-Save» գործառույթի առկայությունով։
1981 թվականին թողարկված Hyperball-ից հետո, Ռիչին դադար վերցրեց փինբոլի խաղեր մշակելուց, որպեսզի մշակի վիդեոխաղեր իր նորաստեղծ ընկերությունում՝ King Video Design-ում։ «Devastator»-ը 68000 միկրոպրոցեսոր ունեցող առաջին վիդեոխաղն էր և այն տպավորիչ 3D թռչող-կրակող խաղ էր զարմանալի գրաֆիկայով։ Նա առաջինն էր, որը տեսագրված գունավոր պատկերները վիդեոխաղի համակարգ տեղափոխեց որպես օբյեկտներ։ Դրանից հետո նա վերադարձավ փինբոլին 1986 թվականի «High Speed»-ով,որը հիմնված էր իր կյանքի իրական պատմության վրա,երբ ոստիկանները հետապնդում էին նրա Պորշը։ Այս խաղի նյութերի ծախսը ավելի մեծ էր, քան մյուս խաղերինը, և Williams-ի որոշ հակառակորդ դիզայներներ խաղին տվեցին «High Cost» մականունը։ Ծախսերի աճը մինիմալ էր, և խաղը գրանցեց 17080 վաճառք։ Ձգող անունն էր, որ գրավեց փինբոլի շուկայի ուշադրությունը։ Դրանից հետո նա թողարկեց «F-14 Tomcat»-ը 1987 թվականին, 1989 թվականին նա թողարկեց 1980 թվականի «Black Knight»-ի շարունակությունը՝ «Black Knight 2000»-ը, որը համարվում է փինբոլի լավագույն երաժշտական սաունդթրեքը ունեցող խաղը (որի կոմպոզիտորներն էին՝ ինքը, Բրիան Լ․ Շմիթդը և Դեն Ֆորդենը)։ Այն նաև առաջին խաղերից էր, որում հայտնվել էր «Wizard Mode»-ը՝ «The King's Ransom»-ը։
Այնուհետև «Rollergames»-ն էր (հիմնված համանուն հեռուստասերիալի վրա, որը չեղարկվել էր խաղի ստեղծումից առաջ), այն աղմկոտ և անդուր սաունդթրեքով խաղ էր և առաջին պինդ մակերեսով խաղն էր, որում հայտնվեց զանգվածային գովազդ։ Ռիչին մշակեց «Terminator 2: Judgment Day»-ը, որում օգտագործվում էր Առնոլդ Շվարցնեգերի ձայնը և հերոսը նրա նմանությունը ուներ։ T2-ը Williams-ի առաջին խաղն էր, որն օգտագործում էր կետամատրիցային էկրանը(չնայած Bally-ի «Gilligan's Island»-ը շրջանցեց նրան շուկայում, որովհետև T2-ը մշակման ավելի երկար գրաֆիկ ուներ, և Williams-ի ղեկավարությունը մտածեց, որ մնացած խաղերն այն ավելի է պետք )։ T2-ից հետո նա մշակեց «The Getaway: High Speed II»-ը 1992 թվականին, 1986 թվականի «High Speed»-ի շարունակությունը։ 1993 թվականին Ռիչին թողարկեց «Star Trek: The Next Generation» լայնամասշտաբ խաղը, որը փինբոլի սիրահարները համարում են Ռիչիի լավագույն խաղը։ Խաղի համար Ռիչին հավաքագրեց TNG-ի ողջ դերասանական կազմը, ներառյալ՝ Պատրիկ Ստյուարտը, Մայքլ Դորնը և Ջոնաթան Ֆրեյքսը, որպեսզի կրկնեն իրենց դերերը։ Խաղը ունեցավ 11728 վաճառք։ Դա վերջին փինբոլի մեքենան էր, որը գրանցեց հնգանիշ վաճառքներ։ 1995 թվականի «No Fear: Dangerous Sports»-ը ավարտելուց հետո, Ռիչին լքեց Williams-ը, մտածելով, որ Williams-ին Bally-ին Midway-ին նա ավելի շատ կօգնի նորաստեղծ Atari Games-ում աշխատելով։ 1996 թվականը փինբոլի անկման սկիզբն էր, սկսած աստիճանաբար նվազող վաճառքներից, ի վերջո հասնելով փինբոլ արտադրող ընկերությունների վերացման, բացի «Stern Pinball»-ի։
Վիդեոխաղեր և այլ ներդրումներ
խմբագրելՍթիվ Ռիչին 1996 թվականին վերադարձավ Atari Games, որպես աշխատակազմի ավագ պրոդյուսեր։ Այնտեղ նա մշակեց և թողարկեց «California Speed» մրցավազքային խաղը, որը գրանցեց 7856 վաճառք, մոտավորապես 40 միլիոն դոլար շահույթով, 2 միլիոն դոլար բյուջեի դեպքում, 16 վիդեո ծրագրավորողների և նկարիչների անձնակազմով։ Ռիչին նաև համակարգչային խաղերի մեծ երկրպագու է, բացի այդ նաև ցեխային մոտոցիկլիստ է։ Նա նաև Williams-ի դիզայներների թիմում էր «Defender» խաղի համար։
Նա իր խաղերի մեծ մասի, ինչպես նաև Williams-ի և Midway-ի խաղերի ձայնային դերասանն է։ Նրա ամենահայտնի դերը Շաո Կանի դերն է «Mortal Kombat» խաղերի շարքում (MKII, MK3, UMK3, MKT, MK:SM)։ Նա է հորինել «Mortal Kombat» խաղի անվանումը, որը մինչև իր առաջարկը կոչվում էր ուղղակի «Combat»[4]։ Ռիչին նաև «Black Knight» և « Black Knight 2000» խաղերում Black Knight-ի ձայնն էր, Skull-ի ձայնը «No Fear»-ում, Midway-ի «High Impact Football»-ում հաղորդավարի ձայնը, «Firepower»-ում միապաղաղ ձայնը և փոքր դերեր Williams-ի, Midway-ի, Stern-ի բազմաթիվ խաղերում։
Stern-ում անցկացրած տարիներ
խմբագրելՄի քանի խաղեր մշակելուց և վաճառելուց հետո, նա հիմնեց Steve Ritchie Productions (SRP)-ը 2002 թվականին և վերադարձավ փինբոլ մշակելուն գործակցելով Stern Pinball ընկերության հետ, որպեսզի ցրեն իր խաղերը։Stern-ի իր առաջին խաղի համար ՝ «Terminator 3: Rise of the Machines», նա ևս մեկ անգամ կանչեց Առնոլդ Շվարցնեգերին, որպեսզի խաղում օգտագործի նրա ձայնը և նմանություն տա հերոսին, բացի այդ նա վերահավաքեց այն նույն թիմը, որն իր հետ միասին աշխատել էր T2 փինբոլի վրա, ներառյալ ծրագրային ապահովման ծրագրավորող Դվայթ Սոիլիվանին և երաժշտության կոմպոզիտոր Քրիս Գրաններին։ T3-ից հետո Ռիչին թողարկեց «Elvis»-ը, որը թողարկվել էր Էլվիս Փրեսլիի առաջին երգի թողարկման 50-ամյակի օրը։ Ռիչիի երրորդ խաղը Stern-ի համար «World Poker Tour»-ն էր։«World Poker Tour»-ը առաջին խաղն էր, որ օգտագործում էր Stern-ի նոր ապարատային համակարգը՝ «S.A.M.»-ը, որը նրանց հին համակարգի՝ «Whitestar»-ի իրավահաջորդն է։ Վերջերս տված հարցազրույցում նա բացահայտել է, որ Գարի Ստերնը նրան ստիպել է մշակել այդ խաղը[5]։
2009 թվականին ավարտելով 24-ը՝ համանուն ֆիլմի հիման վրա ստեղծված փինբոլի մեքենան ավարտելուց հետո, Ռիչին հեռացվեց Stern-ից՝ ընկերության փինբոլի այլ դիզայներների հետ միասին։ 2011 թվականի մարտի 3-ի լույս տեսած հոդվածում Stern-ը նշում է, որ Սթիբը վերադառնում է Stern նոր սերնդի փինբոլի մեքենաներ մշակելու համար[6]։ Նրա առաջին խաղը Stern վերադառնալուց հետո «AC/DC»-ին էր[7]։ 2012 թվականի մարտին Ռիչին սպառիչ աուդիո հարցազրույց հրավիրեց Music Life Radio-ի հետ միասին իր կյանքի և կարիերայի վերբերյալ՝ կենտրոնանալով «AC/DC» փինբոլ խաղի վրա։
2013 թվականի սեպտեմբերին, Stern-ը հայտարարեց Ռիչիի փինբոլի նոր խաղի՝ «Star Trek»-ի մասին, հիմնված ֆիլմի արդի սյուժեի վրա։ 2019 թվականի մարտին Stern-ը հայտարարեց Ռիչիի կողմից մշակված ևս մեկ փինբոլի մեքենայի՝ «Black Knight: Sword of Rage»-ի թողարկման մասին[8]։
Jersey Jack-ում անցկացրած տարիները
խմբագրել2021 թվականի օգոստոսին, Ռիչին լքեց «Stern Pinball»-ը և միացավ «Jersey Jack Pinball»-ին[9][10]։
2022 թվականի ապրիլին Pinball Magazine-ին և Pinball News-ին տված հարցազրույցում Ռիչին ասաց, որ նա ակտիվորեն աշխատում է «Jersey Jack»-ի համար խաղ ստեղծելու վրա և որ խաղը ւստ ամենի կթողարկվի 2022 թվականի կեսին։
«Jersey Jack»-ի նոր խաղը թողարկվեց 2023 թվականի հոկտեմբերի 20-ին[11]։
Անձնական կյանք
խմբագրել2017 թվականի դրությամբ Ռիչիի մոտ ախտորոշվել է Մենյերի հիվանդություն և տարիների ընթացքում նրա լսողությունը աստիճանաբար նվազել է[12]։
Սթիվ Ռիչիի խաղերը
խմբագրելAtari ընկերություն
խմբագրել- Airborne Avenger (1977)
- Superman (1979)
- MeanStreak(վիդեոխաղ) (1997)
- California Speed (վիդեոխաղ) (1998)
Williams ընկերություն
խմբագրել- Flash (փինբոլ) (1979)
- Stellar Wars (1979)
- Firepower (փինբոլ) (1980)
- Black Knight (փինբոլ) (1980)
- Hyperball (1981)
- High Speed (փինբոլ) (1986)
- F-14 Tomcat (փինբոլ) (1987)
- Black Knight 2000 (փինբոլ) (1989)
- Rollergames (1990)
- Terminator 2: Judgment Day (փինբոլ) (1991)
- The Getaway: High Speed II (փինբոլ) (1992)
- Star Trek: The Next Generation (փինբոլ) (1993; part of WMS' SuperPin series)
- No Fear: Dangerous Sports (փինբոլ) (1995)
Midway, Atari ընկերություն
խմբագրել- Elvira and the Party Monsters (փինբոլ) (1989; Դենիս Նորդմանի և Ջիմ Պատլայի հետ զբաղվել է դիզայնով)
- Ռիչին աշխատել է խաղի որոշ հատվածների վրա,երբ խաղի հիմնական դիզայներ Դենիս Նորդմանը ծանր վնասվածք էր ստացել մոտոցիկլետային դժբախտ պատահարի արդյունքում։
Stern / Steve Ritchie Productions ընկերություն
խմբագրել- Terminator 3: Rise of the Machines (փինբոլ) (2003)
- Elvis (2004)
- World Poker Tour (փինբոլ) (2006)
- Spider-Man (փինբոլ) (2007)
- "24", based on 24 (2009)
- AC/DC (փինբոլ) (2012)
- Star Trek (2013)
- Game of Thrones (2015)
- Star Wars (2017)
- Black Knight: Sword of Rage (2019)
- Led Zeppelin (2020)
Jersey Jack Pinball
խմբագրել- Elton John (փինբոլ) (2023)
Ձայնային գործ
խմբագրել- Firepower (փինբոլ) (1980) - Առաքելությանը հետևող
- Black Knight (փինբոլ) (1980) - The Black Knight-ը
- Space Shuttle (փինբոլ) (1984) - Առաքելությանը հետևող
- F-14 Tomcat (փինբոլ) (1987) - Yagov-ը
- Space Station (փինբոլ) (1987) - Առաքելությանը հետևող
- Big Guns (փինբոլ) (1987) - King-ը
- Taxi (փինբոլ) (1988) - Gorbie-ին
- Black Knight 2000 (փինբոլ) (1989) - The Black Knight-ը
- Police Force (փինբոլ) (1989)
- Rollergames (փինբոլ) (1990) - Հաղորդավար
- Diner (փինբոլ) (1990) - Boris
- Mortal Kombat II(փինբոլ) (1993) - Shao Kahn և հաղորդավար
- Revolution X (փինբոլ) (1994) - Երգիչ
- Mortal Kombat 3 (1995) - Shao Kahn և հաղորդավար
- Ultimate Mortal Kombat 3 (1995) - Shao Kahn և հաղորդավար
- No Fear: Dangerous Sports (փինբոլ) (1995) - Skull-ը
- Mortal Kombat Trilogy (1996) - Shao Kahn և հաղորդավար
- Mortal Kombat: Shaolin Monks (փինբոլ) (2005) - Shao Kahn, հավելյալ ձայներ
- AC/DC (փինբոլ) (2012) - Հաղորդավար
- Black Knight: Sword of Rage (2019)- The Black Knight-ը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Interview with Steve Ritchie, 3 February 2002. Արխիվացված 20 Օգոստոս 2007 Wayback Machine Retrieved on 21 October 2007.
- ↑ Shaggy (2007 թ․ մայիսի 9). «TOPCast interview with Steve Ritchie» (MP3). TOPcast - This Old Pinball's Online "Radio". Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ Arcade and Flipper Pinball Review (December 2001 & March 2002 issues)
- ↑ Topcast. pinrepair.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Steve Ritchie joins the Stern team». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «AC/DC Pro in production». YouTube. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Claiborn, Samuel (2019 թ․ մարտի 26). «Black Knight: Sword of Rage Pinball Revealed: First Images, Video, Details, and an Interview with Creator, Steve Ritchie». IGN (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Jersey Jack Pinball Announces Iconic Game Designer Steve Ritchie as Newest Addition to the Team» (Press release).
- ↑ «Steve Ritchie joins Stern Pinball | Pinball Magazine». 2021 թ․ օգոստոսի 2.
- ↑ Jason (2023 թ․ հոկտեմբերի 19). «NEW GAME REVEAL! Jersey Jack Pinball's Elton John». Knapp Arcade (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «A Life Well Wasted - Episode Five: Help (t:41:17)» (MP3). ALifeWellWasted.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.