Բացել գլխավոր ցանկը

Մենյերի հիվանդություն Ախտաբանական վիճակ, արտահայտվում է գւխապտույտի նոպաներով, ականջում աղմուկի զգացումով, լսողության միակողմանի թուլացումով, սրտխառնոցով, փսխումով և հավասարակշռության խանգարումով։ Նկարագրել է ֆրանսիացի բժիշկ Պ․ Մենյերը, 1861 թ.։ Առավել հաճախ հիվանդանում են 25—40 տարեկանում։ Նոպան կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր և պայմանավորված է անդաստակ֊խխունջային նյարդի ծայրամասային բաժինները սնող արյան անոթների տոնուսի խանգարումներով։ Անմիջական պատճառ կարող է դառնալ նաև ներքին ականջի էնդոլիմֆայի ճնշման բարձրացումը։ Հաճախակի նոպաները կարող են հանգեցնել խլության։ Մենյերի հիվանդության նման վիճակ կարող է նկատվել նաև ուղեղի օրգանների որոշ հիվանդությունների (օրինակ՝ արախնոիդիտի են) դեպքում։ Բուժումը․ ստրիխնինի, պրոզերինի ներարկումներ, ֆիզիոթերապետիկ պրոցեդուրներ (ՈւԲՀ, գալվանական օձիք), բուժական մարմնամարզություն, ներքին ականջի և ուղեղի արյան անոթները լայնացնող (պիլոկարպին, նիկոտինաթթու, պապավերին), ուղեղաբնի գրգռականությունն իջեցնող (ծծմբաթթվային ատրոպին, ամինազին, հալոպերիդոլ և այլն) դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

Մենյերի հիվանդություն
Vestibular system's semicircular canal- a cross-section.jpg
Տեսակհիվանդություն[1] և գլխի և պարանոցի հիվանդություն[2]
Ենթադասendolymphatic hydrops[1][2], genetic otorhinolaryngologic disease[2], Ժառանգական հիվանդություններ[2] և genetic nervous system disorder[2]
Հիվանդության ախտանշաններendolymphatic hydrops
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
OMIM156000 և 156000
Հիվանդությունների բազա8003
MedlinePlus000702
eMedicine1159069
MeSHIDD008575 և D008575
Disease OntologyDOID:9849 և DOID:9849
Անվանվել էProsper Ménière

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 462