Սթենլի Բոլդուին

բրիտանացի քաղաքագետ, Մեծ Բրիտանիայի 55-րդ, 57-րդ և 59-րդ վարչապետ

Սթենլի Բոլդուին (անգլ.՝ Stanley Baldwin, օգոստոսի 3, 1867(1867-08-03)[1][2][3][…], Bewdley, Wyre Forest, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[4][1][2][…], Bewdley, Wyre Forest, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 1937 թվականից՝ Բոլդուին-Բյուդլիի առաջին կոմսը[6] (անգլ.՝ 1st Earl Baldwin of Bewdley), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ, 1923-1924, 1924-1929 և 1935-1937 թվականներին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Սթենլի Բոլդուին
անգլ.՝ Stanley Baldwin
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1867(1867-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրBewdley, Wyre Forest, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[4][1][2][…] (80 տարեկան)
Մահվան վայրBewdley, Wyre Forest, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանWorcester Cathedral
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Բիրմինգհեմի համալսարան, Հերոու դպրոց, Լոնդոնի համալսարան և Hawtreys?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԼյուսի Բոլդուին[5]
Ծնողներհայր՝ Alfred Baldwin?[3][5], մայր՝ Louisa Baldwin?[3][5]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Lord President of the Council?, Ընդդիմության առաջնորդ, Պահպանողական կուսակցության առաջնորդ, գանձապետարանի կանցլեր, Առևտրի բաժնի նախագահ, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Միացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 33-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 30-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 29-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Financial Secretary to the Treasury?, Leader of the House of Commons?, Leader of the House of Commons?, Leader of the House of Commons?, Փոքր կնիքի լորդ-պահապան և Ընդդիմության առաջնորդ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Գեորգ VI-ի թագադրական մեդալ և Գարտերի ասպետ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Privy Council of the United Kingdom? և King's Privy Council for Canada?
ԵրեխաներՕլիվեր Բոլդուին[5], Arthur Baldwin, 3rd Earl Baldwin of Bewdley?[3], Lady Diana Lucy Baldwin?[3], Lady Leonora Stanley Baldwin?[3][5], Lady Pamela Margaret Baldwin?[3] և Lady Esther Louisa Baldwin?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Stanley Baldwin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծագումով Վուսթերշիրից է, ծնվել և մահացել է այդ կոմսությունում։ Ռեդյարդ Քիփլինգի զարմիկն է[7]։ Բոլդուինի հայրը՝ Ալֆրեդը եղել է Բյուդլիի համայնքի պալատի անդամ։ Քեմբրիջում և Բիրմինգհեմում ուսումը ավարտելուց հետո՝ 1906 թվականին Սթենլին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում զբաղեցրել է հոր տեղը[8][9]։ Առաջին համաշխարհային պաետրազմից հետո՝ 1917-1923 թվականներին կառավարությունում զբաղեցրել է

Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1917-1923 թվականներին, կառավարությունում պաշտոններ է զբաղեցրել, 1922 թվականին եղել է Գանձապետարանի ֆինանսական քարտուղար[10]։ Կարևոր դերակատարում է ունեցել պահպանողական բլոկի և լիբերալ Լլոյդ Ջորջի պառակտման, ինչպես նաև Էնդրյու Բոնար Լոուի պահպանողական կաբինետի կայացման հարցում։ 1923 թվականի մայիսին մահացու հւվանդ Բոնար Լոուն թողնում է պաշտոնը։ Պետական բարձր պաշտոնի և կուսակցական առաջնորդի համար մղվող պայքարը ծավալվում է արտաքին գործերի նախարար լորդ Քերզոնի և ֆինանսների նախարար Սթենլի Բոլդուինի միջև։ Խնդրին լուծում տալու համար Գևորգ 5-րդը ներգրավում է նախկին վարչապետ լորդ Ա․ Բուլֆարին, ով պաշտպանում է Բոլդուինի թեկնածությունը։ Արքայի և Բալֆուրի հեղինակությունը բավարար էր, որպեսզի պահպանողականների կուսակցությունը համաձայներ այս ընտրության հետ։

1923-1927 թվականներին եղել է Պահպանողական կուսակցության առաջնորդ վարչապետ[11]։ 1924 թվականին պլատն անվստահություն է հայտնում պահպանողականների նկատմամբ, և առաջին անգամ իշխանության են գալիս լեյբորիստները։ Արդեն ըննդիմության առաջնորդ դարձած Բոլդուինը դիրքերը զիջում է լեյբորիստների առաջնորդ Ռ․ Մաքդոնալդին, սակայն նույն տարում՝ համապետական հոկտեմբերյան ընտրություններից հետո, վերադառնում է իշխանության, ինչին մեծապես աջակցում է «Զինովևի նամակը»[12]։ Մաքդոնալդի լեյբորիստները կրկին իշծանության են գալիս 1929 թվականին, և Բոլդուինը կրկին առաջնորդում է ընդդիմությունը մինչև 1931 թվականը, երբ Մաքդոնալդի հետ միասին կոալիցիա է կազմում և դառնում է նր կառավարության անդամ (այլ պահպանողականների հետ միասին)։ Դրանից հետո լեյբորիստները Մաքդոնալդին հեռացրել են կուսակցության շարքերից, կառավարությունն անցել է պահպանողականներին։ Լորդ Բոլդուինը փաստացի դարձավ Խորհրդի նախագահ, քանի որ Մաքդոնալդը հայտնվել էր քաղաքական մեկուսացման մեջ և առողջական խնդիրներ ուներ։ 1935 թվականին Մաքդոնալդը թողեց զբաղեցրած պաշտոնը, որը պաշտոնապես ստանձնեց Բոլդուինը[13]։

Բոլդուինի քաղաքականությունը քննադատության է արժանացել հատկապես1930-ական թվականներին, երբ Հիտլերն իշխանության է եկել, իսկ բրիտանական կառավարությունը ձգտում էր խաղաղեցնել բռնակալին։ Այդ ամենը խիստ անցանկալիորեն դրսևորվեց արդեն Բոլդուինի իրավահաջորդ Ն․ Չեմբեռլենի օրոք, չնայած Բոլդուինը 1935 թվականին ծովային պայմանագիր էր կնքել Գերմանիայի հետ, որը երկուստեք խախտել էր Վերսալյան պայմանագիրը[14][15][16]։ 1939 թվականից հետո շատերը Բոլդուինին մեղադրեցին պատերազմին պատրաստ չլինելու, Հիտլերի ձեռքերին ազատություն տալու մեջ։ 1947 թվականին՝ Բոլդուինի մահից առաջ, երբ նշվել է նրա ութսունամյակը, նրա ամենախիստ քննադատներից մեկը՝ Ուինսթոն Չերչիլը, ի պատասխան հոբելյանին մասնակցելու հրավերի՝ ասել է․ «Ես պարոն Բոլդուինի վատը չեմ կամենում, բայց լավ կլիներ, եթե նա ընդհանրապես չծնվեր»[17]։

1936 թվականին պահանջել է Էդուարդ VIII արքայի հրաժարականը, սակայն 1937 թվականի մայիսին Ջորջ VI-ի թագադրման արարողությունից հետո հեռացել է քաղաքականությունից՝ նորընտիր արքայից ստանալով կոմս Բյուդլի տիտղոսը[18]։

Մահացել է 1947 թվականին, ութսուն տարեկանում և թաղվել է Վուսթերյան տաճարում։

«Ռմբակոծիչը միշտ առաջ է սլանալու»

խմբագրել

Բոլդուինին է պատկանում «The bomber will always get through» («Ռմբակոծիչը միշտ առաջ է սլանալու») թևավոր խոսքը։ 1932 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Բոլդուինը պալատում ելույթի ժամանակ հետևյալ կանխատեսումն է արել[19]

Կարծում եմ՝ ցանկացած քաղաքացի պետք է գիտակցի, որ աշխարհում չկա մի ուժ, որը կպաշտպանի իրեն ռմբակոծությունից։ Ինչ էլ ասեն, միևնույն է, ռմբակոծիչը միշտ առաջ է սլանալու (դեպի նպատակակետ)։

Նրա կարծիքով՝ լավագույն պաշտպնությունը հարձակումն է[19]:

Այլ խոսքով, եթե ուզում եք փրկվել, պետք է ավելի շատ կանանց և երեխաների սպանեք, քան հակառակորդների, և այդ անեք անհապաղ։


Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Болдуин Стэнли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
  6. Болдуин / Г. С. Остапенко // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 709. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  7. Middlemas and Barnes Baldwin: a biography. — Weidenfeld & Nicolson, 1969. — С. 21.
  8. Կաղապար:Acad
  9. Baldwin, Stanley On England. — Penguin Books, 1926. — С. 162.
  10. Stuart Ball, Baldwin, Stanley, first Earl Baldwin of Bewdley (1867—1947) Արխիվացված է Մարտ 3, 2016 Wayback Machine-ի միջոցով:, Oxford Dictionary of National Biography (Oxford: Oxford University Press, Sept 2004; online edn, May 2008). Retrieved 28 March 2009.
  11. A. J. P. Taylor, English History, 1914—1945 (Oxford University Press, 1990), p. 206.
  12. Nick Smart, «Baldwin’s Blunder? The General Election of 1923.» Twentieth Century British History 7#1 (1996): 110—139.
  13. Self, Robert Conservative reunion and the general election of 1923: a reassessment(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1992. — Т. 3. — № 3. — С. 249—273. — doi:10.1093/tcbh/3.3.249
  14. Williamson, Philip 'Safety First': Baldwin, the Conservative Party and the 1929 General Election(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1982. — Т. 25. — № 2. — С. 385—409. — doi:10.1017/s0018246x00011614
  15. William D. Rubinstein Twentieth-Century Britain: A Political History. — Palgrave Macmillan, 2003. — С. 176. — ISBN 9780333772249
  16. Maurice Cowling, The Impact of Hitler. British Politics and British Policy, 1933—1940 (Chicago University Press, 1977), p. 92.
  17. John Charmley A History of Conservative Politics Since 1830. — 2008. — С. 129—130. — ISBN 9781137019639
  18. Pearce and Goodland British Prime Ministers From Balfour to Brown. — Routledge, 2013. — С. 80. — ISBN 9780415669832
  19. 19,0 19,1 Ларсон, 2021, էջ 14

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Բոլդուին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Բոլդուին» հոդվածին։